Բելգրադի արվեստների համալսարան (սերբ.՝ Универзитет уметности), առաջին համալսարանը Սերբիաում, որը գտնվում Բելգրադում։ Հիմնադրվել է 1957թվականի Հունիսի 10ին, որպես Արվեստի ակադեմիա։ 1973 թվականի մայիսի 21-ին ստացել ներկայիս անվանումը[1]։

Հասցե․ 11000 քաղաք Բելգրադ, փողոց ՝ Պարսիկա, տուն 16։

Համալսարանն ունի իր հրատարակչությունը, որը զբաղվում է արվեստի և դասագրքերի վերաբերյալ գրականության թողարկումով։

Ֆակուլտետներ

խմբագրել
  • Երաժշտական արվեստներ[2]։ Հիմնադրվել է 1937 թվակնին, որպես Երաժշտական ակադեմիա։ Իր ներկայիս անվանումը ստացել 1973 թվականին։
  • Ստեղծագործական արվեստ[3]։ Ստեղծագործական արվեստը ստեղծվել է 1937 թվականին։ Իր ներկայիս անվանումը ստացել է 1973 թվականին։ Ֆակուլտետը ունի երեք բաժին ՝ քանդակ, բնանկար և գրաֆիկա։ Ֆակուլտետում սովորել է 2500 ուսանող։ Ուսուցիչներ ՝ 550 մարդ։
  • Դրամատիկական արվեստ։ Թատերական արվեստի ֆակուլտետը հիմնադրվել է 1948 թվականին, որպես թատերական արվեստի ակադեմիա։ 1962 թվականից այն կոչվում էր Թատրոնի, կինոյի, ռադիոյի և հեռուստատեսության ակադեմիա: 1973 թվականից այն ունի ժամանակակից անուն:
  • Կիրառական արվեստ․ Կիրառական ֆակուլտետը, որը ստեղծվել է 1948 թվականին որպես կիրառական արվեստի ակադեմիա։

Միջառարկայական հետազոտություն

խմբագրել

Միջառարկայական հետազոտությունները համալսարանում իրականացվում են ժամանակակից գեղարվեստական և գիտական առարկաները ուսումնասիրելու անհրաժեշտության պատճառով։

Միջառարկայական հետազոտություններն ամրապնդում են ֆակուլտետների միջև հաղորդակցությունը, բարելավում են արվեստի ֆակուլտետների ուսուցիչների և գիտության տարբեր ոլորտների փորձագետների միջև համագործակցությունը։

Կառավարում

խմբագրել

Տարբեր ժամանակներում համալսարանը ղեկավարել են 17 ռեկտորներ․

  • Սրետեն Ստոյանովիչ (1957—1958)
  • Միխայլո Վուկդրագովիչ (1958—1959)
  • Ջորջե Անդրիևիչ-Կուն (1959—1963)
  • Աֆրիչ Վեկոսլավ (1963—1965)
  • Բռունո Բռուն (1965—1971)
  • Հովան Կրատովիլ (1971—1973)
  • Դրագոսլավա Ստոյանովիչ Գլոտոկ (1973—1976)
  • Ռատկո Ջուռովիչա (1976—1977)
  • Ռադոս Նովակովիչ (1977—1979)
  • Ալեքսանդր Օբրադովիչ (1979—1983)
  • Վոին Ստոիչ (1983—1985)
  • Նանդոր Գլիդ (1985—1989)
  • Դարինկա Մատիչ-Մարովիչ (1989—1998)
  • Ռադմիլա Բակոսեվիչ (1998—2000)
  • ՄԻլենա Դրագիցեվիչ-Սեսիկ (2000—2004)
  • Չեդոմիր Վասիլ (2004—2009)
  • Լիլիանա Պոպովիչ (2009—2015)
  • Զորան Երիխ (2015 թվականից առ այսօր)

Շրջանավարտներ

խմբագրել
  • Սլավկո Շչեպանովիչ (ծնվել է 1940 թվականին)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «History of the University». University of Arts in Belgrade. Արխիվացված է օրիգինալից 2011-10-06-ին. Վերցված է 2010-05-26-ին.
  2. Faculty of Music in Belgrade
  3. «Faculty of Fine Arts, University of Arts in Belgrade/ Serbia». No Borders, Just News. AICA. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2010-01-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

խմբագրել

Монография «Университет искусств в Белграде». Изд.: Университет искусств в Белграде. 2013.

Արտաքին հղումներ

խմբագրել