Մասնակից:Չալիկյան Քրիստինա/Սևագրություն

Քաղաքացիական անուշադրություն, գործընթաց, երբ անծանոթ անձինք ընդունում են միմյանց ներկայությունը՝ առանց միմյանց անձնական տարածք ներխուժելու[1]։ Սա միջոց է հարգելու անձի՝ հասարակական վայրում գտնվելու իրավունքը՝ միաժամանակ հարգելով նրա գաղտնիությունը: Փաստացի, անծանոթ մարդիկ ճանաչում են միմյանց ներկայությունը՝ առանց անմիջական փոխազդեցության մեջ մտնելու:

Գործնական կիրառում խմբագրել

«Քաղաքացիական անուշադրություն» եզրույթ տերմինն առաջին անգամ օգտագործել է Իրվինգ Գոֆմանը՝  նկարագրելու անծանոթ մարդկանց շրջանում հասարակական կարգը պահպանելու համար անհրաժեշտ հոգատարությունը և այդպիսով քաղաքներում գաղտնի կյանք վարելու  հնարավորությունը[2]։

Գոֆմանն այն կարծիքին է, որ հանրային տարածությունը անանուն անծանոթների միջև չֆիքսված փոխազդեցությունների տարածություն է [3]։ Ուրիշներին անտեսելու կամ ակնապիշ նայելու փոխարեն, քաղաքացիական անուշադրությունը ենթադրում  է անծանոթ մարդկանց աննկատ և թեթև զննում՝ ապահովելով չեզոք փոխազդեցություն[4]։ Այսինքն, սա այն իրավիճակն է, երբ միմյանց անծանոթ անձինք տեղյակ են միմյանց ներկայության մասին՝ առանց մյուսին անհարմար վիճակի մեջ դնելու կամ ուշադրության կենտրոնում պահելու:

Մոտեցող անծանոթի հետ աչքերով հաղորդակցության միջոցով մարդը և՛ ընդունում է նրա ներկայությունը, և՛ բացառում առավել անձնական շփման կամ զրույցի հնարավորությունը[5]։

Այսպիսով, քաղաքացիական անուշադրությունը մարդկային ամբոխի կամ խմբի մեջ գաղտնիությունն ապահովելու միջոց է՝ հեռավորության պահպանման համընդհանուր ընդունելի ձևերի կիրառմամբ։ Ըստ երևույթին՝ (թեև իրականում չլինելով այդպիսին) հավելյալ ջանք չպահանջող[6] քաղաքավարության այս ձևը միջոց է ուրիշներին ազատելու հանրության շրջանում [7]ավելորդ ուշադրությունից, ինչը ներառում է նաև հանրության շրջանում ընդունելի վերացական, հպանցիկ շփումը (ողջունում, որպիսության մասին հարցում)[8]։

Բացասական կողմեր խմբագրել

Քաղաքացիական անուշադրությունը կարող է հանգեցնել միայնության կամ անտեսվածության զգացման, և դա նվազեցնում է ուրիշների բարեկեցության համար պատասխանատվություն զգալու հակումը։ Քաղաքային բնակավայրեր տեղափոխված նորաբնակները հաճախ զարմանում են նման առօրյայի անդեմության վրա, որը նրանք կարող են կարծրացած և անտարբեր համարել, այլ ոչ թե միլիոնավոր մարդկանց խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ գործոն[9]։

Այդուհանդերձ, Գոֆմանը նշում է, որ անուշադրությունն ամբողջական անտարբերություն չէ, քանի որ այն հանդիսանում է փոխազդեցությունների առավել մեղմ ձև[10]։

Հոգեբանական հատկանիշներ խմբագրել

Գոֆմանը հոգեկան խանգարման բազմաթիվ դասական նշաններ է տեսել քաղաքացիական վարքագծի կանոնները խախտելու, անծանոթներին անուշադրության մատնելու կամ յուրաքանչյուր ակնթարթային  հայացքից խուսափելու մեջ[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Joanne Finkelstein, The Art of Self-Invention (2007) p. 109
  2. Erving Goffman, Relations in Public (Penguin 1972) p. 385
  3. «Լոկալ ինքնությունները Երևանում. Քաղաքային տարածության կառուցվածքները» (PDF). Երևան. 2015. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Elaine Baldwin, Introducing Cultural Studies (2004) p. 396 and 276
  5. Joanne Finkelstein, The Art of Self-Invention (2007) p. 109
  6. Erving Goffman, Relations in Public (Penguin 1972) p. 385
  7. Richard Sennett, The Fall of Public Man (1976) p. 264
  8. Karl Popper, The Open Society and its Enemies Vol 1 (1995) pp. 174–6
  9. Franco Moretti, Modern Epic (1996) p. 156
  10. Goffman, E. (1959). The Presentation of Self in Everyday Life. USA, New York. էջեր p. 40. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Erving Goffman, Relations in Public (Penguin 1972) p. 415

Հետագա ընթերցման համար խմբագրել

Կատեգորիա:Ուշադրություն Կատեգորիա:Քաղաքացիական հասարակություն Կատեգորիա:Մարդկային վարքագիծ