Օնորե դը Յուրֆե (ֆր.՝ Honoré d'Urfé; ), ֆրանսիացի մաներիզմ դարաշրջանի գրող։

Սատուրն/Ավազարկղ

Կենսագրություն խմբագրել

Օնորե դը Յուրֆեն Կլոդ դ'Ուրֆի թոռն է, ով ներկայացրել է Հենրի II-ի շահերը Վատիկանում։ Իր մայրը՝ Մարկիզա դը Բոժեն, եղել է Ռենե Սավոիսկի թոռնուհին, լասկարիսների ժառանգը Տանդում։ Դը Յուրֆե ազգի տիրապետությունը ժառանգել է գրողի ավագ եղբայրը՝ Ժան դե Յուրֆեն, մարկիզ դը Բոժեն, ում դուստր Ժենևան ամուսնացած էր Կրոյի առաջին դուքսի հետ։

Օնորեն, իր հորեղբոր անունով՝ Ֆրանսիայի մարշալի, մանկության տարիները անց է կացրել Բաստիի մանկական ամրոցում, որը հայտնի է իր հսկայական գրադարանով, իսկ հետո ութ տարվա ընթացքում սովորել է Հիսուսի միաբանություն քոլեջում՝ Փարիզում։ 1590 թվականին միացել է Կաթոլիկ լիգային, այնուհետև 1595 թվականին գերի է ընկել և սկսել գրել իր «Բարոյական ուղերձները» („Epistres morales“, երեք հատորով, հրապարակվել է 1598 թվականից մինչև1608 թվականը), ինչին փորձել է կցել փիլիսոփայական թեորիաներ (գլխավոր գաղափարները՝ նեոպլատոնականությունը և նեոստոիցիզմը) սեփական կյանքի իրադարձություններից։ Երբ լիգայի գործը վերջնականապես պարտվեց, Յուրֆեն անցավ թոշակի Կառլ Էմանուել Մեծի դատարան, ով, ինչպես և ինքը, սերվել է Ֆիլլիպ II-ից (1438-97)։

Եղբոր ամուսնալուծությունից հետո Աննա (Anne d’Urfé, գրող[1]) Յուրֆեն ամուսնացել է իր նախկին կնոջ՝ Դիանա դե Շատոմորանի հետ «1600 թվականին», ոչ այնքան սիրելուց, որքան որ հատուցումից՝ ցանկանալով շտկել ընտանիքի նեղված դրությունը, 1613 թվականին ամուսինները բաժանվեցին։ Օնորեի ընկերների թվում էր աստվածաբան Ֆրանցիսկոս Սալսկին։ Յուրֆեն մահացավ Սավոյի դուքսի բանակի ճակատամարտում՝ Ջենովայի Հանրապետության բանակի հետ։

Բանաստեղծություններ խմբագրել

  • Հովվերգական վեպ «Աստրեիա» (1607-27), 2007 թվականին էկրանավորվեց «Աստրեի և Սելադոնայի սերը» անվանմամբ
  • Հովվերգական վեպ «Սիրեն» (фр. «Le Sireine», 1606)
  • Անվերջ հերոսական էպոպեա «Սավուազիադա»(фр. «La Savoysiade», գրված է տաս երգ)։
  • Ֆրանսաիական թատրոնի պատմության մեջ համարվում է եզակի դեպք՝ անհանգ հովվերգական ոտանավոր-պիես «Սիլվանիրա կամ Կենդանի ննջեցյալը» (фр."Sylvanire, ou La Morte-Vive", 1625), հիմնված է գրված նովելլներից մեկի՝ «Աստրեի»-ի հիման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Юрфе, Анн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Чекалов К. А. Оноре д’Юрфе: «Я ничего не представляю глазу, но только лишь уху» // Чекалов К. А. Маньеризм во французской и итальянской литературах. — М.: ИМЛИ РАН. — 2001. — С. 153—203. — ISBN 5-9208-0068-2.