Լիոնի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art contemporain de Lyon, сокр. MAC), թանգարան Ֆրանսիայում՝ Լիոնում, նվիրված ժամանակակից արվեստին:

Թանգարանը գտնվում է Լիոնի 6-րդ շրջանի Տետ դ՚Օր այգուց ոչ հեռու և զբաղեցնում է Շառլ Մեյսոնի նախագծով կառուցված, հետագայում ճարտարապետ Ռենցո Պիանոյի կողմից վերանորոգված Լիոնի նախկին արքունիքում:

1996 թվականին Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի շենքում տեղի ունեցավ Մեծն յոթնյակի 22-րդ գագաթնաժողովի միջոցառումը:

Պատմություն և գործունեություն խմբագրել

Թանգարանի կառուցման որոշումը ընդունվել է 1983 թվականին, 1984 թվականին այն բացվեց և գտնվում էր Լիոնի գեղարվեստի թանգարանի շենքում, սկզբում անվանվել էր Սեն-Պերի ժամանակակից արվեստի թանգարան (Saint-Pierre art contemporain musée): 1988 թվականին Ֆրանսիայի թանգարանների վարչության կողմից այն պաշտոնապես ստացել է ժամանակակից արվեստի թանգարանի կարգավիճակ[1]: 1995 թվականին թանգարանը տեղափոխվել է Լիոնի 6-րդ շրջանի ներկայիս շենք, և հանդիսավոր բացվել է նույն թվականի դեկտեմբերի 19-ին, երկու ամսվա ընթացքում թանգարանն ունեցավ 130 000 այցելու[2]:

Այցելուների թիվը ըստ տարիների՝ 66 470 մարդ (2006), 42 741 (2007), 198 248 (2009), 129 681 մարդ (2010), 149 269 մարդ (2011), 124 629 մարդ (2012):

Թանգարանի շենքը ունի երկու կողմից մուտք և 2700 քառ. մ ցուցասրահ: Թանգարանի գոյության տարիներին տեղի է ուեցել ավելի քան 100 ցուցահանդես[2]: 1984 թվականի առաջին ցուցադրությունը նվիրված էր Ժորժ Աադիլոնի աշխատանքներին:

Մի քանի ցուցադրություններ խմբագրել

  • 2003 թվական — Կիմսուջա: Conditions of humanity, conditions d'humanité.
  • 2005 թվական — Էնդի Ուորհոլ l'œuvre ultime (հետահայաց).
  • 2007 թվական — Վուրմ Էրվին (հետահայաց).
  • 2008 թվական — Քեյթ Հարինգ (հետահայաց).
  • 2010 թվական — Բեն (հետահայաց); Նաուման Բրյուս (անհատական); Trisha Brown (անձնական); Olivier Mosset (անհատական).
  • 2011 թվական — Պասկալ Տայու (անձնական); 11e Biennale d'art contemporain de Lyon.
  • 2012 թվական — Ռոբերտ Կոմբաս (անհատական).
  • 2014 թվական — Imagine Brazil; Motopoétique (խմբային ցուցադրություն, կազմակերպված Պոլ Արդենի կողմից).
  • 2015 թվական — Rétrospective Erró; Open Sea.
  • 2016 թվական — Յոկո Օնո- Lumière de L'aube.
  • 2017 թվական — Wall Drawings, Icônes urbaines; Los Angeles, une fiction; 14e Biennale d'art contemporain de Lyon.
  • 2019 թվական — Pardo é Papel, Maxwell Alexandre; 15e Biennale d'art contemporain de Lyon.

Տե′ս նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mairie de Lyon (2004). Zoom rive gauche — Lire la ville en creux et en relief — Lieux, sites et acteurs du patrimoine. Mission site historique de la ville de Lyon. էջ 34.
  2. 2,0 2,1 «6eme arrondissement > Sorties et loisirs > Musées > Musée d'Art Contemporain». Lyon. Վերցված է 12 June 2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել