Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ39
Ռոբերտ Բաս (անգլ.՝ Robert Muse Bass), ամերիկացի միլիարդատեր, գործարար և բարերար։ Նրա կարողությունը 2018 թվականին գնահատվել է 5 միլիարդ դոլար[1]։
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Բասը ծնվել է 1948 թվականին Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքում։ Ավարտել է Եյլի համալսարանը և Սթենֆորդի բիզնեսի բարձրագույն դպրոցի մագիստրատուրան։
Բարեգործություն
խմբագրել- 1996 թվականին 10 միլիոն դոլար է նվիրաբերել Դյուկի համալսարանում կրթաթոշակային ծրագիր ստեղծելու համար։
- 2001 թվականին 10 միլիոն դոլար է նվիրաբերել Դյուկի համալսարանին՝ բակալավրիատի ծրագրերով դասավանդումն ամրապնդելու համար։
- 2004 թվականին 13 միլիոն դոլար է նվիրաբերել Եյլի համալսարանի գրադարանի վերակառուցման համար, գրադարանը կոչվել է նրա անունով:
- 2005 թվականին 30 միլիոն դոլար է նվիրաբերել Սթենֆորդի բիզնեսի բարձրագույն դպրոցին:
- 2013 թվականին Դյուկի համալսարանին 50 միլիոն դոլար է նվիրաբերել միջոլորտային համագործակցության և հետազոտությունների ծրագրի համար։
Անձնական կյանք
խմբագրելՌոբերտ Բասն ամուսնացած է Էնն Բասի հետ, ունեն 4 երեխա: Ապրում են Տեխաս նահանգի Ֆորտ Ուերտ քաղաքում։ Տուն ունեն Նյու Յորքում և Վաշինգտոնում, նաև Մենում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Forbes Profile: Robert Bass». Վերցված է 15 September 2017-ին.