Վոյաջերս

խմբագրել

Վոյաջերս,(անգլ.՝ Voyageurs National Park) — ազգային պարկ, որը գտնվում է Մինեսոտա նահանգի Սենտ-Լուիս և Կուչիչինգ նահանգի երկրամասում (ԱՄՆ): Պարկն անվանել են Վոյաջերս ի պատիվ վոյաժերների՝ ֆրանս-կանադական մորթի արտահանողների, որոնք եղել են առաջին եվրոպական ճամփորդողները այս վայրերում [1]:

Բովանդակություն

խմբագրել

Պատմություն

խմբագրել

Առաջին առաջարկությունը ազգային պարկ ստեղծելու համար եղել է 1891 թվականին Մինեսոտա նահանգի օրենսդիր մարմնի կողմից: Վոյաջերս ազգային պարկը ստեղծվել է 1975 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիկսոնի հրամանի համաձայն: Այն գտնվում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանամերձ հատվածներում գտնվող համակարգի լճերի հարավային ափերին: Այդ համակարգի խոշորագույն լճերից են Ռեյն-Լեյկը (921,1 կմ²), Նամականը (101,7 կմ²) և Սենդ-Փայնտ-Լեյկը (21,0 կմ²), որոնք գտնվում են Կանադայի սահմանին իսկ Կաբետոգաման (104,2 կմ²) և Կրեյն-Լեյկը միանում են այգու հարավ-արևմտյան ափին [2]: Ռեյն Լեյկ և Կաբետոգամա լճերի միջնամասում է գտնվում Կաբետոգամա թերակղզին, որն հարակից է Նամական լճից հարավ ընկած պարկի երկու խոշորագույն ցամաքային հատվածներին: Այգուց դեպի հարավ գտնվում են ազգային անտառը և վերին ծովը իսկ արևմտյան հատվածում՝ վայրի բնության արգելոցը: Պարկի ջրային տարածքները համարվում են այցելության սիրելի վայր կայակներ և կանոյեներ սիրող ձկնորսների համար: Արգելոցի տարածքում կան 175 տուրիստական կանգառներ և 80 կմ ոտքով ճանապարհ: Ի տարբերություն ուրիշ արգելոցների, որտեղ կարելի է հասնել ոտքով կամ մեքենայով, այստեղ մոտքը հասանելի է նաև ջրային ճանապարհով, որտեղ շատ այցելուներ հասնում են նաև նավակներով, կանոյեներով և կայակներով: Կաբետոգամա և Սենդ-Փայնտ-Լեյկ լճերին և Կաբետոգամա թերակղզուն կարելի հասնել միայն ջրային ճանապարհով: Այնտեղ կարելի է հասնել շնորհիվ այցելուների համար նախատեսված երեք կենտրոնների, որոնք հարակից են պարկին: (1) Ռեյն-Լեյկ (պարկի արևմտյան սահման, մոտ ինտերնեյշն-Ֆոլսին), Koochiching County Road 96), (2) Կաբետոգամա (պարկի հարավային սահման, մոտ Կաբետոգամա տաունշիպին на Saint Louis County Road 122 и Saint Louis County Road 123) և (3) Աշշ-Ռիվեր (պարկի հարավային սահման, մոտ Աշշ-Ռիվեր ճանապարհին Saint Louis County Road 129)[3]:


Արտաքին հղումներ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Voyageurs National Park - People». National Park Service. Վերցված է 2012-03-07-ին.
  2. «Voyageurs National Park - Introduction» (PDF). National park Service. Վերցված է 2012-03-08-ին.
  3. «Rendezvous - Your Guide to Voyageurs National Park». National Park Service. Spring 2011 – Winter 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-03-08-ին. Վերցված է 2012-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)