Նելլի Ղազարյան/Ավազարկղ6

Էնն Կրյուգեր (անգլ.՝ Anne O. Krueger)[1] , , ամերիկացի տնտեսագետ, դոցենտ, պրոֆեսոր,Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ, Տնտեսական զարգացման և քաղաքականության բարեփոխումների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ, Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի ավագ գիտաշխատող, Ջոն Հոփկինսի համալսարանի միջազգային տնտեսագիտության ավագ գիտաշխատող, Սթենֆորդի համալսարանի միջազգային զարգացման ավագ գիտաշխատող, Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ[2]:

Կենսագրություն խմբագրել

Կրյուգերը ծնվել է 1934 թվականի փետրվարի 12-ին Նյու Յորքի Էնդիքոթ քաղաքում՝ բժշկի ընտանիքում։ 1953 թվականին ավարտել է Օբերլին քոլեջը։ Կրյուգերը դասավանդել է Մինեսոտայի, Դյուկի, Սթենֆորդի համալսարաններում։ 1982-1986 թվականներին եղել է Սթենֆորդի տնտեսական զարգացման և քաղաքականության բարեփոխումների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ, 1996 թվականից՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։ Աշխատել է «The World Economy» ամսագրի խմբագրակազմում։ Բ․ Հարմսի (1990 թվական) և Ֆ․ Սեյդմանի (1993 թվական) մրցանակների դափնեկիր է[3] :

Մասնագիտական կարիերա խմբագրել

Մասնագիտական գործունեությունն սկսել է 1955 թվականին՝ դասավանդելով Վիսկոնսինի համալսարանում՝ որպես դասախոսի ասիստենտ, իսկ 1958 թվականին դարձել է տնտեսագիտության պրոֆեսոր[2]։ 1959-1982 թվականներին դասավանդել է տնտեսագիտություն Մինեսոտայի համալսարանում, 1982-1986 թվականներին զբաղացրել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետի պաշտոնը[4]։ 1987-1993 թվականներին դասավանդել է Դյուկի համալսարանում, մինչև 2001 թվականը՝ Սթենֆորդի համալսարանի ֆակուլտետում՝ որպես հումանիտար գիտությունների պրոֆեսոր։ Այս տարիներին եղել է նաև Ստենֆորդի տնտեսական զարգացման և քաղաքականության բարեփոխումների հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն։ 2001-2006 թվականներին զբաղեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։ 2005 թվականին նրան շնորհվել է Դուբլինի Թրինիթի քոլեջի համալսարանական փիլիսոփայական ընկերության պատվավոր հովանավորի կոչում։ 1956 թվականին շնորհվել է դոցենտի, իսկ 1958 թվականին՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի կողմից։2010 թվականին նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում իր մայր բուհի՝ Օբերլին քոլեջի կողմից: 2007-2012 թվականներին ստանձնել է միջազգային տնտեսագիտության պրոֆեսորի պաշտոնը Վաշինգտոնի՝ Ջոն Հոփկինսի առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցում։ 2012 թվականից եղել է Սթենֆորդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող, ինչպես նաև՝ Ջոն Հոփկինսի համալսարանի միջազգային տնտեսագիտության ավագ գիտաշխատող[2]:

Տնտեսագիտական հայացքներ խմբագրել

Կրյուգերը հայտնի է մակրոտնտեսության ասպարազում։ 1974 թվականին գրված իր հոդվածով նա ընդլայնեց «ռենտայի հետևից վազել» տերմինի օգտագործումը[5] , որը դեռևս 1967 թվականին ստեղծել էր տնտեսագետ Գորդոն Թալլոքը[6]։ Նա քննադատել է ԱՄՆ-ի շաքարի սուբսիդիաները[7]: Կրյուգերը լայնածավալ հրապարակումներ է կատարել զարգացող երկրներում քաղաքականության բարեփոխումների, միջազգային տնտեսության մեջ բազմակողմ ինստիտուտների դերի և առևտրային քաղաքականության վերաբերյալ, հատկապես՝ կարևորում է առևտրային խոչընդոտների վերացումը։ Նա անդրադարձել է նաև աշխարհի գլոբալացման խնդրին և ներկայացրել դրական ազդեցությունը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում Կրյուգերը ստեղծել է բազում աշխատություններ։ Նրա հիմնական աշխատություններն են՝ « Trade policy և development. How do we learn» (1997) [8] , «The World Trade Organization as an International Institution» (1998) [9] , «Implications of Rapidly Growing Emerging Markets for the World Economy» (2015) [10] , «Struggling with Success: Challenges Facing the International Economy» (2012) [11] ։ 2011 թվականին Կրյուգերի « The Political Economy of the Rent-Seeking Sociaty» հոդվածը Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի կողմից ճանաչվել է ամերիկյան տնտեսական վերանայման առաջին հարյուր տարիների քսան լավագույն հոդվածներից մեկը։

Հարցազրույց խմբագրել

Ջոնս Հոփկինսի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Անն Օ. Կրյուգերի հետ հարցազրույցը Սենտ Գալենի 42-րդ սիմպոզիումում[12]:


Ծանոթագրություններ խմբագրել