Գևորգ Դավիթի Կիրակոսյան (Կոմանդոր, ), Հայաստանի զինված ուժերի սպա, 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1]։

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Կիրակոսյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Ալավերդի քաղաքում։ 2002-2005 թվականներին սովորել է Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում, ապա Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում։ 2011-2014 թվականներին ընդունվել և գերազանց ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն[2]։

2014-2018 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ Այնուհետև վերադարձել է Հայաստան և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Մեկ տարի անց ստացել է լեյտենանտի կոչում։

Թեև Գևորգը ՌԴ քաղաքացի էր և հնարավորություն ուներ ծառայությունը Ղրիմում անցկացնելու, բայց որոշել է ծառայել սեփական հայրենիքում[3]։ 2019 թվականին սպայական ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես Կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար[4]։

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ մարտական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր զինվորների կյանքը։ Կռվի ընթացքում միաժամանակ եղել է ութ դիրքի հրամանատար[2]։

Ընտանիք խմբագրել

Գևորգ Կիրակոսյանն ամուսնացած չէր։ Հայրը Դավիթ Կիրակոսյանն է, մայրը՝ Մարիա Սարգսյանը, ունի երեք քույր՝ Էլզա, Էսմա և Էռնա Կիրակոսյանները։

Հուշեր Գևորգ Կիրակոսյանի մասին խմբագրել

  Գևորգը նահանջի հրաման է ստացել, քանի որ հակառակորդի անօդաչու թռչող սարքը ֆիքսել է նրանց գտնվելու վայրը։ Ճշգրիտ կազմակերպելով նահանջը՝ Գևորգը կարողացել է իր դասակի 15 զինվորին դուրս բերել վտանգավոր գոտուց՝ նրանց տեղափոխելով ավելի ապահով վայր։ Այնուհետև մարտական առաջադրանքից առաջ հրաժեշտ տալով զինակիցներին՝ գնացել է իմացյալ մահվան: Խրամատներից վիրավորներին հանելիս արկի բեկորներն իր վրա է վերցրել՝ փրկելով վիրավոր զինվորի կյանքը[2]։
- Էլզա Կիրակոսյան, քույրը
 
  Գևորգն այն աստիճանի ընկերասեր էր, որ դեռ անցած տարի, երբ սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում, մորաքրոջս ասել է՝ եթե ես Արցախ գնամ, ու կյանքս ընկերներիս տալու պահ ստեղծվի, ես հաստատ դա կանեմ[5]։
- Էլզա Կիրակոսյան, քույրը
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծանոթացեք` մերօրյա հերոս Կ.Գ.Դ 409 – Գևորգ Կիրակոսյան». infoport.am (ամհարերեն). 2021-01-05. Վերցված է 2021-01-06-ին.
  2. 2,0 2,1 2,2 ««Բոլորիս զանգում էր, բայց ես արգելեցի, որ զանգի, իր իսկ անվտանգության համար...բայց իզուր, ինքն ասելիք ուներ». 24-ամյա հերոսի քրոջ պատմությունը». ԳԱԼԱ. 2020-12-24. Վերցված է 2021-01-06-ին.
  3. «Արկի բեկորները վերցնելով իր վրա՝ փրկել է 18-ամյա զինվորներին. ով է զոհված Գեւորգ Կիրակոսյանը | Armlur – Լուրեր Հայաստանից» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-01-06-ին.
  4. «Ձեզ բացակա չենք դնի․ Գևորգ Դավիթի Կիրակոսյան». yerkirmedia.am. Վերցված է 2021-01-13-ին.
  5. «Քույրը՝ նահատակված Գևորգ Կիրակոսյանի մասին». tert.am.

Արտաքին հղումներ խմբագրել