Նարինե Մուրադյան/Ավազարկղ12

Մխիթար Մոս-Մուշեղյան (իրական անուն, ազգանուն՝ Մուշեղ Մովսեսի Մխիթարյան, ), հայ բեմադրիչ, դրամատուրգ, արձակագիր, Երևանի «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիրը[1]։ ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միության, Կալիֆորնիայի հայ գրողների միության (2017)[2], Երգիծաբանների համահայկական միության (2021) անդամ է, Հայ դրամատուրգների միության և Մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ (2022)[3], Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի միջազգային մրցույթների Հայաստանի և Արցախի քարտուղար[4][5], Գրականության և մշակույթի զարգացման միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության պատվավոր անդամ։

Հյուսիսային Ամերիկայի գրողների միության ղեկավար Գենադի Նորդի՝ 2022 թվականի մարտի 25-ի որոշմամբ դարձել է միության հայկական բաժանմունքի հիմնադիր ղեկավար[6][7]։

2018 թվականին Մուշեղ Մխիթարյանը դատապարտվել է 20 տարի ազատազրկման Անի Մեջլումյանի սպանության համար[8][9][10]։

Կենսագրություն

խմբագրել

Մուշեղ Մխիթարյանը ծնվել է 1995 թվականի մարտի 27-ին Երևանում։ Պատանեկան տարիներից հետաքրքվել է թատերարվեստով և գրականությամբ։ Այդ շրջանում էլ արել է դրամատուրգիական առաջին փորձերը և կազմավորել «Մխիթար Մոս-Մուշեղյան» սիրողական թատերախումբը։ Ավելի ուշ հիմնադրել է «Յանուս» արտիստական թատրոնը, 2014-2015 թվականներին եղել է թատրոնի տնօրենը։ Ռեժիսորական գործունեության ընթացքում բեմադրել է ավելի քան երեք տասնյակ ներկայացում։ Խաղացել է քառասունից ավելի դեր։ Եղել է «ԲԵՄ» միավորման գլխավոր ռեժիսորը, «ԲԵՄ» միավորման «Ունիվերսալ երիտասարդական» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, «Փարոս» իմպրովիզացիոն թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի բազային ստուդիայի դասախոս, «Մոս» մանկապատանեկան թատրոն-ստուդիայի և «Սթար» թատերախմբերի ղեկավարը[1]։

Հեղինակ է ժամանակակից կյանքի խնդիրներին վերաբերող շուրջ երեք տասնյակ պիեսի, պիեսների առանձին գրքույկների, պատմահայրենասիրական դրամաների, ազգային մշակույթի հիմնախնդիրների վերաբերյալ մի շարք հոդվածների։ Մոս-Մուշեղյանի ստեղծագործությունները տպագրվել են շուրջ երեք տասնյակ համահեղինակային ժողովածուներում, հեղինակել է «Ապրումներ» բանաստեղծությունների ժողովածուն։

Մոս-Մուշեղյանի առաջարկով և խմբագրությամբ լույս է տեսել Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» քառահատոր մատենաշարը և «Դրամատուրգիական երկերի ընտրանի» ժողովածուների շարքը, ինչպես նաև Ռուբեն Մարուխյանի «Պիեսներ», Գևորգ Սարգսյանի «Բեմի մարդիկ», «Ընտանեկան պատերազմներ», «Երիտասարդ կանանց կյանքից», Բյուրեղիկ Մնեյանի «Պիեսներ մանուկների համար» պիեսների ժողովածուները, բանաստեղծուհի, Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ Աիդա Պողոսյանի և այլ գրողների գրքեր[11]։

Անձնական կյանք

խմբագրել

Առաջին կինը (2013֊2015) լրագրող Հայաստան Ենգոյանն է։ Ունեն մեկ դուստր՝ Անահիտ Մխիթարյանը (ծնված՝ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին)։ Երկրորդ անգամ ամուսնացել է 2019 թվականին Կալիֆորնիայի հայ գրողների միության նախկին ղեկավար, «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի տնօրեն Մարինե Իսրայելյանի (Մոս-Մուշեղյանի) հետ։ Ունեն մեկ որդի՝ Նժդեհ Մխիթարյանը (ծնված՝ 2022 թվականի փետրվարի 10-ին)։

Անի Մաջնունյանի սպանություն

խմբագրել

Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 5-րդ շենքի 22-րդ բնակարանի բնակիչ, «6-րդ զգայարան» հեռուստահաղորդումից հայտնի էքստրասենս[12] 53-ամյա Անի Կոստանի Մաջնունյանին ապօրինաբար կյանքից զրկելու և նրա գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ 2015 թվականի օգոստոսի 4-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Մուշեղ Մխիթարյանը այցելել է վերջինիս բնակարան, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա, դանակով ու բութ առարկայով նրան կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում բազմաթիվ ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածքներ, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Անի Մաջնունյանի մահվան, ինչպես նաև արյունազեղումներ` գլխի ճակատային, աջ վերին կոպի, աջ ակնակապճի դրսային անկյան, ձախ վերին և ստորին կոպերի, ձախ այտային, քթարմատի, վերին և ստորին շրթունքների ներսային մակերեսների շրջաններում, գլխի մաշկի տակ` ձախ քունքային, աջ ճակատագագաթային շրջաններում, քերծվածքներ` ձախ այտային, բերանի ձախ անկյան, կզակային, ձախ ուսահոդի, ձախ բազկի, ձախ նախաբազկի, աջ սրունքի շրջաններում, սալջարդ վերք` գլխի ձախ քունքային շրջանում, կոտրվածք` ձախ քունքոսկրի շրջանում անցումով գանգի հիմ, միջին գանգափոս` ենթաոստային խոշոր օջախային արյունազեղումների արյունահավաքների առաջացումով։ Դրանից հետո, Մուշեղ Մխիթարյանը Անի Մաջնունյանի բնակարանից հափշտակելով մեկ հատ «KAMELIA,S» գրառմամբ պիտակով վզնոց` 5500 ՀՀ դրամ արժողությամբ, մեկ հատ ծաղկաձև կախազարդով վզնոց` 20.000 ՀՀ դրամ, մեկ հատ քարերով կախազարդ` 1500 ՀՀ դրամ, մեկ հատ դեղին մետաղից շղթա /4.466 գրամ/` 1000 ՀՀ դրամ արժողությամբ, մեկ հատ «Tifany & co» վզնոց` 4000 ՀՀ դրամ արժողությամբ, մեկ հատ կին և օձ կախազարդ` 1000 ՀՀ դրամ արժողությամբ, մեկ հատ դեղին մետաղից շղթա /13.052 գրամ/` 1000 ՀՀ դրամ արժողությամբ և 10.000 ՀՀ դրամ գումար, դիմել է փախուստի` պատճառելով ընդհանուր` 44.000 ՀՀ դրամ գույքային վնաս[9]։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականին կատարված սպանության համար Մուշեղ Մխիթարյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման` 20 տարի ժամկետով[9]։ Նույն թվականին մեղադրյալի կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը մերժվել է և վերահաստատվել նրա հանցանքը կատարված սպանության համար[10]։

  • «Երբ Անցյալն է աղաղակում»[13]
  • «Խնամախոս»
  • «Բաղրամյան»
  • «Կալոդեն. Արյունոտ շուշաններ»
  • «Ապրումներ»
  • «Ճեղքելով դարը»[14]

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • Շնորհակալագիր Կալիֆորնիայի հայ գրողների միության կողմից՝ հայրենիքում և սփյուռքում գրականության մեջ ներդրած ավանդի համար (2020)
  • «Տիր․ Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» պատվո շքանշաններ (2021)
  • «Սայաթ-Նովա» մեդալ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից՝ ազգային մշակույթի պահպանման համար[1]
  • «Տիգրան Մեծ» մեդալ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից՝ հայապահպանության համար[15]
  • «Սողոմոն Թեհլերյան» մեդալ
  • Ուկրաինայի «Մշակույթի դեսպան» մրցանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ ԿՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐ». ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ. Վերցված է 2021-11-18-ին.
  2. «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ». ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ. Վերցված է 2021-11-18-ին.
  3. «ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ։ Հայ դրամատուրգների միության անդամներ». ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ. 2022-03-22. Վերցված է 2022-04-02-ին.
  4. ««ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԹԵՄԱՅՈՎ ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է». «Ստեփանակերտ» շաբաթաթերթ. Լուսինե Աղաջանյան. Մայիսի 23, 2022.
  5. «АВСТРАЛИЯ И АРМЕНИЯ ГОВОРЯТ НА ЯЗЫКЕ ДРУЖБЫ». avangard.am. Վերցված է 2022-07-02-ին.
  6. «Союз писателей Северной Америки». Союз писателей Северной Америки. Վերցված է 2022-04-02-ին.
  7. «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Շնորհավորանք». ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ. Վերցված է 2022-04-02-ին.
  8. «Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 09․07․2022թ․)։
  9. 9,0 9,1 9,2 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռ ԵԱԴԴ-0018/01/16 2018 թվական։
  10. 10,0 10,1 Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի վճիռ 03.10.2018թ. քաղաք Երևան, ԳՈՐԾ Հ.-ԵԱԴԴ/0018/01/16։
  11. «ԴԱՐԵՐ ԿԱՊՈՂ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԸ». www.avangard.am. Վերցված է 2021-11-18-ին.
  12. «Անձի երկվություն կամ ինչպես 33-ամյա երիտասարդը դարձավ 20 տարեկան, իսկ Մխիթարը՝ Մուշեղ».
  13. ««Լևոն 6-րդ Կիլիկիո արքա» պատմական պիեսն արդիական է, այն պետք է բեմին հանձնվի». Բյուրեղիկ Մնեյան». iravunk.com. Վերցված է 2021-11-18-ին.
  14. «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ». ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ. Վերցված է 2021-11-29-ին.
  15. «Պարգևներ արժանավորներին». www.avangard.am. Վերցված է 2022-02-11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:Հայ բեմադրիչներ Կատեգորիա:Հայ արձակագիրներ Կատեգորիա:Հայ դրամատուրգներ Կատեգորիա:Հայ մարդասպաններ