Մասնակից:Նարեկ Հովհաննիսյան/Ավազարկղ

Նարեկ Հովհաննիսյան/Ավազարկղ

Խոսե Կասաս Գրիս, (ավելի հայտնի որպես Պեպին) (), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ:


Կենսագրություն խմբագրել

Երիտասարդության տարիներին խաղացել է մի քանի վալենսիական ակումբներում, այդ թվում՝ «Ալզիրա» և «Ալիկանտեում» ակուբներում։ 1952 թվականի հունվարին նա միացել է Լա Լիգային՝ ընդգրկվելով «Լաս Պալմաս» ակումբ։ Նա մասնակցել է 14 հանդիպման, իսկ նրա ակումբը դուրս է մնացել բարձրագույն խմբից։

1954 թվականին «Լաս Պալմաս» ակումբը նորից վերադարձել է բարձրագույն խումբ, իսկ նա շարունակել է հանդես գալ ակումբում։ Հետագայում նա տեղափոխվել է «Ռեալ Բետիս», որտեղ խաացել է 5 տարի։ ավելի ուշ վերադարձել է իր նախորդ ակումբ՝ «Լաս Պալմաս», որտեղ հանդես է եկել երկու մրցաշրջան։ 1967 թվականին նա ավարտել է կարիերան։ Նա 14 մրցաշրջանի ընթացքում բարձրագույն խմբում խաղացել է 259 հանդիպում։

Հավաքականում խմբագրել

Պեպինը երկու անգամ խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում, նրա դեբյուտը տեղի է ունեցել 1963 թվականի հոկտեմբերի 3-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում Վինձոր պարկ մարզադաշտում՝ 1964 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական խաղում։ Նրա հավաքականը հաղթել է 2:1 հաշվով։ Նրա թիմն ի վերջո դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որը տեղի ունեցավ իր հայրենիքում և դարձել հաղթող։

1963 թվականի դեկտեմբերի 1-ին Պեպինը անցկացրել է իր երկրորդ և վերջին հանդիպումը՝ դաշտ դուրս գալով Բելգիայի դեմ ընկերական խաղում իր հայրենի քաղաքում՝ Վալենսիայում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել