Մասնակից:Նարեկ2010/Ավազարկղ

Այծախոտ դեղատու
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բալկազգիներ
Տեսակ Այծախոտ դեղատու
Լատիներեն անվանում
Galega officinalis


Այծախոտ դեղատու (լատին․՝ Galega officinalis), բալկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

խմբագրել

Հաստ կարճ կոճղարմատվ և բարդ փետրաձև տերևներով բազմամյա խոտաբույս է։ Վերին մասում ճյուղավոր, գլանաձև ցողունը ունի 40-120 սմ բարձրություն։ Երկարավուն, բութ գագաթներով փոքր տերևիկներից կազմված տերևները կենտ փետրաձև են։ Բազմածաղիկ ծաղկաբույլերում՝ ողկույզներում հավաքված են անկանոն հնգանդամ ամպագույն-երկնագույն կամ բաց մանուշակագույն ծաղիկները։ Պտուղը բազմասերմ երկարավուն ունդ է։

Տարածվածություն

խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտու խոնավ մարգագետիններում, բացատներում, գետերի ափերին։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Թունավոր բույս է։

Նշանակություն

խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են իշարկողի ծաղկող խոտային մասը, ծաղիկներ և սերմերը։ Ջրային թուրմը օգտագործում են նաև թութքի բուժման համար։ Բույսը թունավոր է, օգտագործում են սահմանափակ քանակությամբ և բժշկի հսկողության տակ։