Needle Tower (Ասեղ աշտարակ), ամերիկացի քանդակագործ Քեննեթ Սնելսոնի հասարակական արվեստի գործը։ Գտնվում է Վաշինգտոն քաղաքի Հիրշհորն թանգարանում և քանդակների այգում[1]։ Արվեստի գործը նվեր է Ժոզեֆ Հիրշհորնի կողմից 1974 թվականին։

Նկարագրություն խմբագրել

Այս չափազանց բարձր աբստրակտ քանդակը ալյումինից և չժանգոտվող պողպատից պատրաստված կոնաձև աշտարակ է[1]։ Ալյումինե խողովակները ենթարկվում են մշտական սեղմման ուժերի, որոնք ստեղծվում են չժանգոտվող պողպատից մալուխների միջոցով, անցկացված են խողովակների ծայրերով և ամուր ձգվում են նրանց միջև[2]։

Թենսգրիթի խմբագրել

Այս քանդակի ստեղծման համար օգտագործված ոճը կոչվում է «Tensegrity»։ Սնելսոնի նախկին պրոֆեսոր Բաքմինսթեր Ֆուլլերը այսպես է նկարագրել քանդակագործության այս ոճը, որն արտացոլում է «լարում» (tension) և «կառուցվածքային ամբողջականություն» (structural integrity) բառերի համադրությունը[3]։

Սիմվոլիկա խմբագրել

Սնելսոնի երկրաչափական կառույցների մեջ շատ բան է ասվել։ Մասնավորապես, Needle Tower-ի ներսում կանգնած ներքևից վերև նայելիս կարելի է տեսնել Դավթի աստղը։ Սնելսոնի խոսքերով իր ստեղծագործությունն իրականում չունի որևէ կոնկրետ սիմվոլիզմ, իսկ վեցանկյուն աստղերը կամ խաչերը արտասովոր չեն իր քանդակների համար։ Աշտարակի դեպքում վեցանկյունները երեք խողովակի միացման բնական հետևանք են։ Աշտարակի հիմքից վեր նայելիս երեք խողովակներից ամեն երկրորդ շերտն ունի հակառակ պարուրաձև ուղղություն՝ համեմատած նախորդի, ուստի տեսողականորեն թվում է, որ վեց խողովակները կազմում են վեցանկյուն աստղի վեց ծայրերը[3]։

Պահպանություն խմբագրել

2010 թվականի ապրիլին Հիրշհորն թանգարանն ավարտել է քանդակի պահպանման աշխատանքները։ Պահպանության ավարտից հետո աշտարակը կրկին ուղղահայաց կանգնեցնելու համար պահանջվել է թանգարանի 15 աշխատող (այն կանգնեցվել է ձեռքով, առանց տեխնիկայի օգտագործման)[4]։

Needle Tower II խմբագրել

Երկրորդ Needle Tower-ի կառուցումն ավարտվել է 1968 թվականին և ձեռք բերվել Կրյոլլեր-Մյուլլերի թանգարանի կողմից 1971 թվականին։ Գտնվում է թանգարանի քանդակների այգում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hirshhorn Museum; Sculpture Garden (2008). «Needle Tower, (sculpture)». Inventories of American Painting and Sculpture. Smithsonian. Վերցված է 7 January 2010-ին.
  2. A Garden for Art, Valerie J. Fletcher, LOC # 97-61991, p.85
  3. 3,0 3,1 Kenneth Snelson. «FAQ». Kenneth Snelson. Վերցված է 7 January 2010-ին.
  4. Hirshhorn Museum; Sculpture Gardens (2010). «Installation of Kenneth Snelson's "Needle Tower"». YouTube. Վերցված է 7 January 2010-ին.
  5. Acquisitions of Modern Art by Museums: Supplement. The Burlington Magazine Publications, Ltd., Feb. 1971, p 119.

Արտաքին հղումներ խմբագրել