Ռիչարդ Բաքմինսթեր Ֆուլլեր

Ռիչարդ Բաքմինսթեր Ֆուլլեր (անգլ.՝ Richard Buckminster Fuller, հուլիսի 12, 1895(1895-07-12)[1][2][3][…], Միլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] - հուլիսի 1, 1983(1983-07-01)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի ճարտարապետ, դիզայներ, ինժեներ, գյուտարար, փիլիսոփա, մաթեմատիկոս, գրող, բանաստեղծ։

Ռիչարդ Բաքմինսթեր Ֆուլլեր
անգլ.՝ Richard Buckminster Fuller
Ծնվել էհուլիսի 12, 1895(1895-07-12)[1][2][3][…]
Միլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5]
Մահացել էհուլիսի 1, 1983(1983-07-01)[1][2][3][…] (87 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]
բնական մահով
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն[9]
Բնակության վայր(եր)Մեն
Քաղաքացիություն ԱՄՆ[10][11]
ՈւղղությունՀայ-թեք
Մասնագիտությունճարտարապետ, գյուտարար, գրող, օրագրի հեղինակ, համալսարանի դասախոս, գիտնական, բանաստեղծ, արվեստագետ, վիզուալ արտիստ, ճարտարագետ, փիլիսոփա, դիզայներ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում և Հարավային Իլինոյսի համալսարան[2]
Գործունեության ոլորտճարտարապետ, դիզայն և ճարտարագետ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[12] և Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտ[13]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Բեյթս քոլեջ, Միլթոն ակադեմիա և Հարվարդի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Հայտնի աշակերտներTom Myers?
Ազդվել էԱլֆրեդ Կորժիբսկի, Բերտրան Ռասել և Mary Kenneth Keller?[14]
Պարգևներ
Ամուսին(ներ)Anne Hewlett?[21]
Երեխա(ներ)Allegra Fuller Snyder?
ՀայրRichard Buckminster Fuller?[21]
ՄայրCaroline Wolcott Andrews?[21]
 Buckminster Fuller Վիքիպահեստում

Իր ողջ կյանքի ընթացքում Ֆուլլերին մտատանջել է այն հարցը, թե արդյոք մարդկությունը կարող է երկար ժամանակ հաջող կերպով գոյատևել Երկիր մոլորակի վրա. եթե այո, ապա ինչպես։ Իրեն առանց առանձնահատուկ դրամական միջոցների շարքային անհատականություն համարելով` նա որոշել է իր կյանքը նվիրաբերել այդ հարցին։ Նա փորձել է պարզել, թե մարդկության վիճակը բարելավելու համար ինչ կարող են անել անհատները, ինչը չեն կարող անել կառավարությունները, մասնավոր ձեռնարկատերերը։

Այս փորձառության ընթացքում Ֆուլլերը գրել է 28 գիրք` ստեղծելով այնպիսի եզրույթներ,ինչպիսիք են «Երկիր» տիեզերանավ, էֆեմերիզացիա, սիներգետիկա։ Նա մեծ թվով գյուտերի հեղինակ է, որոնք հիմնականում առնչվում են դիզայնին ու ճարտարապետությանը։ Դրանցից առավել հայտնի է գեոդեզական գմբեթը, որը ուղիղ ամրաններից մետաղյա ցանցաթաղանթ է։

Կյանքի վերջին տարիներին իր գաղափարների շուրջ տասնամյակների աշխատանքից հետո Ֆուլլերը հասարակական լայն ճանաչում է ձեռք բերել։ Նա ճամփորդել է ողջ աշխարհում, ելույթ ունեցել դասախոսություններով, ստացել գիտական բազմաթիվ պատվավոր կոչումներ։ Նրա հայտնագործություններից շատերը, սակայն, ադպես էլ զանգվածային արտադրության չեն հասել, իսկ գիտնականն ինքը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել տարբեր բնագավառներում, որոնց վրա փորձել է թողնել իր ազդեցությունը (օրինակ` ճարտարապետություն), կամ էլ մերժվել է որպես անհույս ուտոպիստ։ Ֆուլլերի հետևորդները, սակայն, պնդում են, որ նրա գաղափարները դեռևս չեն արժանացել այն վերաբերմունքին, որոնց արժանի են։

Կենսագրություն խմբագրել

 
Ֆուլլերը երիտասարդ տարիքում

Ֆուլլերը ծնվել է 1895 թվականի հուլիսի 12-ին Միլթոնում (Մասսաչուսեթս, ԱՄՆ)։ Նրա ծնողները եղել են Ռիչարդ Բաքմինսթեր Ֆուլլերը և Քերոլայն Ուոլքոթ Էնդրյուսը։ Ֆուլլերների ընտանիքից դուրս են եկել Նոր Անգլիայի (ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգներ) նշանավոր հակակոմֆորմիստներ։ Բաքմինսթեր Ֆուլլերի հայրը մահացել է, երբ տղան եղել է 12 տարեկան։ Իր մանկությունը Ֆուլլերն անց է կացրել Մեն նահանգի ափից ոչ հեռու կղզու ֆերմայում, ուր մանկուց դրսևորվել են դիազայներական, տարբեր իրեր ստեղծելու հակումները։ Նա հաճախ է իրեր պատրաստել անտառից բերված նյութերով, երբեմն էլ ստեղծել է ինքնատիպ գործիքներ։ Օրինակ` նա փորձարկումներ է կատարել մկանային ուժով աշխատող ոչ մեծ նավակների մշակման գործում։ Տարիներ անց նա նշել է, որ այդ փորձը իր մեջ ոչ միայն հետաքրքրություն է առաջացրել դիզայնի հանդեպ, այլ սովորություն է ձևավորել ամբողջովին տեղեկանալ այն նյութերի հատկություններին, որոնք փորձել է հետագայում կիրառել իր ամենահավակնոտ նախագծերում։

Ֆուլլերին ուղարկել են Միլթոնի ակադեմիա, ինչից հետո 1913 թվականին նա սովորել է Հարվարդի համալսարանում, որտեղից նրան երկու անգամ հեռացրել են։ Առաջին անգամ դա եղել է այն պատճառով, որ Ֆուլլերը ծախսել է ողջ գումարը` զվարճանալով պարի խմբի անդամների հետ, իսկ երկրորդ անգամ` «անպատասխանատվության ու հետաքրքրության բացակայության» պատճառով։

Հարվարդի քննաշրջանների միջև եղած ժամանակահատվածում Ֆուլլերը աշխատել է Կանադայում որպես տեքստիլ ֆաբրիկայի մեխանիկ, իսկ հետո օրվա մեջ 12 ժամ աշխատել է մսի վերամշակման արտադրամասում։ Նա ամուսնացել է 1917 թվականին, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի օդուժում, որտեղ եղել է կապավոր, հրատարակումների խմբագիր, փրկարարական նավակի ղեկավար։ Զորացրվելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է մսի փաթեթավորման ոլորտում, որտեղ դրսևորել է իր ղեկավարման փորձը։ 1920-ական թվականների սկզբին նա խորթ հոր հետ նա մշակել է թեթև քաշ ունեցող, հրդեհակայուն տների համակարգ, որոնց արտադրությունը, սակայն, հաջողություն չի ունեցել։

1927 թվականին 32 տարեկան հասակում, լինելով սնանկ և գործազուրկ և ապրելով Չիկագոյի էժան թաղամասում, Ֆուլլերը կորցրել է սիրելի աղջկան` Ալեքսանդրային, ով ձմռանը հիվանդացել էր թոքախտով։ Նա իրեն մեղավոր է համարել կատարվածի համար, ինչի պատճառով վիշտը փորձել է խեղդել ալկոհոլի մեջ` հասնելով ինքնասպանության եզրին։ Վերջին պահին նա որոշել է դրա փոխարեն փորձեր անել, թե ինչպես կարող է «մեկ անհատը բարի գործեր կատարել ողջ մարդկության համար»։

Ֆուլլերը պաշտոն է ստանում Հյուսիսային Կարոլինայի ոչ մեծ քոլեջներից մեկում։ Պրոֆեսորների ու ուսանողների աջակցությամբ նա սկսում է աշխատել մի նախագծի շուրջ, որը հետագայում նրան ճանաչում է բերել` հեղափոխություն կատարելով ինժեներիայի բնագավառում. դա գեոդեզական գմբեթն էր։ Կիրառելով պարզ տետրաեդրի տեսքով թեթև պլաստիկ` նա ստեղծել է փոքր գմբեթներ (եռանկյուն բուրգեր)։ Նա նախագծել է առաջին շենքը, որը գրեթե առանց սահմանափակման կարող էր դիմանալ այդ ծանրությանը։ ԱՄՆ-ի կառավարությունը գնահատեց գյուտի կարևորությունը և Ֆուլլերին վարձեց բանակի համար փոքր գմբեթների պատրաստման գործում։ Մի քանի տարի անց ամբողջ աշխարհում արդեն հաշվվում էին այդպիսի մի քանի հազար գմբեթներ։

Ֆուլլերի նախագծեր խմբագրել

 
Երկրագնդի մոդելի ֆուլլերյան տարբերակը

Իր կյանքի մոտ հինգ տասնամյակ Բաքմինսթեր Ֆուլլերը աշխարհին տվել է նոր գաղափարներ, ծրագրեր ու գյուտեր, մասնավորապես ոչ թանկ բնակտարածքի ոլորտում, որը կարելի է հեշտությամբ տեղից տեղ փոխադրել։ Նա բծախնդրությամբ իր օրագրում վավերագրել է սեփական կյանքը, գաղափարները (օրագիրը վարել է 1920-1983 թվականներին)։ Ֆուլլերը ընտանիքի միջոցներով ֆինանսավորել է իր փորձարկումներից մի քանիսը, որոշ ծրագրեր ֆինանսավորել են գործընկերները, օրինակ` 1933 թվականին Dymaxion ավտոմեքենայի նախագիծը (փոխադրության միջոց` երեք անիվներով և պերիսկոպով)։ Ֆուլլերի մեկ այլ հայտնի ծրագիր է Dymaxion տունը։ Այն ալյումինե դետալներով հավաքովի տան նախագիծ է` մեկ հիմքի վրա։ Այդպիսի մեկ տուն կառուցվել է 1927 թվականին Չիկագոյում։

1942 թվականին Ֆուլլերը մշակել է երկրագնդի պրոյեկցիայի նոր տարբերակ, որը բաղկացած էր վեց ուղղանկյուններից և ութ եռանկյուններից։ Այն գլոբուսի համեմատ մի շարք առավելություններ ուներ։

 
Ֆուլլերի բիոգունդ (ԱՄՆ-ի տաղավարը Մոնրեալի միջագային ցուցահանդեսում)։ Ներկայումս թանգարան է:

1947 թվականից Ֆուլլերը մշակել է գեոդեզական գմբեթը, որը տետրաեդրներից բաղկացած կիսագունդ էր։ Այս գմբեթը Բաքմինսթեր Ֆուլլերին միջազգային ճանաչում է բերել։ 1959 թվականին Մոսկվայում Ամերիկյան ազգային ցուցահանդեսի ժամանակ կառուցվել է «ոսկե գմբեթը», իսկ 1967 թվականին Մոնրեալի միջազգային ցուցահանդեսում ԱՄՆ-ի տաղավարն ունեցել է այսպիսի գմբեթ։ 1959-1970 թվականներին Ֆուլլերը դասավանդել է Հարավային Իլինոյսի համալսարանի Արվեստի ու դիզայնի դպրոցում։ 1965 թվականին նա բացել է Գիտական դիզայնի միջազգային տասնամյակը Փարիզում Ճարտարապետների միջազգային միության հանդիպման ժամանակ։ Տասնամյակը նրա բառերով նվիրված էր լինելու «գիտության սկզբունքների կիրառմանը և մարդկության խնդիրների լուծմանը»։

Ֆուլլերը հավատում էր, որ մարդկային հասարակությունը շուտով պետք է հենվի վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա, ինչպիսիք են արևային ու քամու էներգիան։ Նա հույս ուներ, որ կհաստատվի «համընդհանուր կրթության ու մարդկության ապահովության» դարաշրջանը։ Տեղեկությունը Ֆուլերը դիտարկում էր «բացասական էնտրոպիա»։

Ներդրում խմբագրել

Ֆուլլերը ստացել է ամերիկյան 25 արտոնագիր, գիտական պատվավոր բազմաթիվ կոչումներ։ Եղել է ճարտարապետության, դիզայնի, ինժեներիայի, գեղարվեստի ու գրականության ամերիկյան ու միջազգային 47 մրցույթների դափնեկիր։ 1970 թվականի հունվարի 16-ին Ֆուլլերը Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի ոսկե մեդալ է ստացել։

Մահ խմբագրել

Բաքմինսթեր Ֆուլլերը մահացել է 1983 թվականի հուլիսի 1-ին Լոս Անջելեսում 87 տարեկան հասակում։ Այդ պահին նա համարվել է դիզայնի, ճարտարապետության ու այլընտրանքային բնակարանների ոլորտների ճանաչված գուրու։ Նրա կինն այդ ժամանակ տառապել է քաղցկեղից և կոմայի մեջ է եղել։ Նրան այցելելուց հետո Ֆուլլերը բացականչել է. «Նա սեղմեց իմ ձեռքը»։ Ապա կանգնել է, նույն պահին կաթված ստացել և մեկ ժամ անց մահացել։ Ամուսնու մահից 36 ժամ անց մահացել է կինը։ Ֆուլլերը թաղված է Բոստոնի (Մասաչուսեթս) գերեզմանոցում։

Հիմնական նախագծեր խմբագրել

Իններորդ երկինք խմբագրել

«Իններորդ երկինքը» (անգլ.՝ Cloud nine) Ֆուլլերի առաջարկած օդային կացարաններն են։ Նա ենթադրում էր, որ այսպիսի կացարաններ կարելի է պատրաստել գեոդեզական հսկայական գնդերի տեսքով, որոնց կարելի է պահել տաքացրած օդի շնորհիվ։ Գեոդեզական գունդը մեծանալուն զուգընթաց դառնում է ավելի ամուր, քանի որ լարումը տարածվում է ամբողջ մակերևույթով։ Տեսականորեն դա թույլ է տալիս պատրաստել հսկայական չափերի գնդեր։

Գնդի չափերի մեծացմանը զուգընթաց մեծանում է նրա տարածության ծավալը (քառակուսու օրենք), ոչ թե զանգվածը։ Ֆուլլերը կարծում էր, որ մեկ մղոն լայնությամբ գեոդեզական գնդի զանգվածը աննշան կլինի նրանում պարունակվող օդի համեմատությամբ։ Նա ենթադրում էր, որ եթե նույնիսկ նմանատիպ գնդի ներսի օդը շրջակա օդի համեմատ տաքացվի մեկ աստիճանով, ապա գունդը կարող է թռչել։ Նա հաշվարկել էր, որ այդպիսի գունդը զգալի զանգված կարող է բարձրացնել, ինչը թույլ կտար կառուցելու թռչող փոքր քաղաքներ` մի քանի հազար բնակչությամբ։ Նման «իններորդ երկինքները» կարող էին ամրակայված լինել կամ ազատ թռչել, եթե տեղափոխվելու անհրաժեշտություն առաջանար` կլիմայական կամ այլ հանգամանքներով պայմանավորված։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
Բաքմինսթերֆուլերեն С60
  • Ածխածնի ալոտրոպ ձևերից մեկը, որը հայտնաբերվել է 1985 թվականին, Ֆուլլերի պատվին անվանակոչվել է ֆուլերեն, իսկ առավել տարածում ունեցող С60 մոլեկուլը` բաքմինսթերֆուլերեն[22]։
  • Ածխածնի` 60 ատոմ պարունակող մոլեկուլն անվանում են Բաքի գունդ` ի պատիվ Բաքմինսթեր Ֆուլլերի։

Աշխատություններ, հոդվածներ խմբագրել

  • Քառաչափ ժամանակ / անգլ.՝ 4D Timelock (1929)
  • Ինը օղակ դեպի Լուսին / անգլ.՝ Nine Chains To The Moon (1938)
  • Բաքմինսթեր Ֆուլլերի Դիմաքսիոն աշխարհ / անգլ.՝ The Dymaxion World Of Buckminster Fuller (1960)
  • Ինդուստրիալացման պատմության մասին պոեմ` առանց անվանման / անգլ.՝ Untitled Epic Poem On The History Of Industrialization (1962)
  • Կրթության ավտոմատացում / անգլ.՝ Education Automation (1963)
  • Գաղափարներ և ամբողջություն / անգլ.՝ Ideas And Integrities (1963)
  • Երկրորդ կարգի ոչ մի աստված / անգլ.՝ No More Secondhand God (1963)
  • Տեխնիկական ղեկավարում «Երկիր» տիեզերանավի համար/ անգլ.՝ Operating Manual For Spaceship Earth (1963);
  • Համաշխարհային դիզայնի գիտության փաստաթղթեր (յոթ հոդված ամսագրից) / անգլ.՝ World Design Science Decade Documents (1965—1975)
  • Ինչ եմ ես սովորել / անգլ.՝ What I Have Learned (chapter "How Little I Know") (1968)
  • Ուտոպիա կամ մոռացություն / անգլ.՝ Utopia Or Oblivion (1969)
  • Ֆուլլերը` ընթերցող / անգլ.՝ The Buckminster Fuller Reader (1970)
  • Կարծես թե ես բայ եմ / անգլ.՝ I Seem To Be A Verb (1970)
  • Բնազդ / անգլ.՝ Intuition (1970)
  • Բաքմինսթեր Ֆուլլերի ուղերձը Երկրի երեխաներին / անգլ.՝ Buckminster Fuller To Childern Of Earth (1972)
  • Երկիր կորպորացիան/ անգլ.՝ Earth, Inc. (1973)
  • Սիներգետիկա 1 (համահեղինակ` Ե. Էփլուայթ) / անգլ.՝ Synergetics: Explorations In The Geometry Of Thinking, Inc. (1975)
  • Տետրափաթեթ / անգլ.՝ Tetrascroll (1975)
  • Եվ դա կանցնի. չի մնա / անգլ.՝ And It Came To Pass - Not To Stay (1976)
  • Սիներգետիկա 2 (համահեղինակ` Ե. Էփլուայթ) / անգլ.՝ Synergetics 2: Further Explorations In The Geometry Of Thinking, Inc. (1979)
  • Բաքմինսթեր Ֆուլլերը կրթության մասին / անգլ.՝ R. Buckminster Fuller On Education (1979)
  • Սիներգետիկ թերթ / անգլ.՝ SYNERGETICS FOLIO: A COLLECTION OF TEN POSTERS WITH INTRODUCTORY ESSAY BY BUCKMINSTER FULLER (1979)
  • Ֆուլլերի սքեթչներ / անգլ.՝ BUCKMINSTER FULLER SKETCHBOOK (1981)
  • Քննադատական մեթոդ / անգլ.՝ CRITICAL PATH (1980)
  • Հսկաների ծաղր / անգլ.՝ GRUNCH OF GIANTS (1983)
  • Մարդիկ տիեզերքում / անգլ.՝ HUMANS IN UNIVERSE (1983)
  • Կոսմոգրաֆիա։ ապագա մարդկության հետմահու սցենար (համահեղինակ` Կիյոսի Կուրոմիա) / անգլ.՝ COSMOGRAPHY, A POSTHUMOUS SCENARIO FOR THE FUTURE OF HUMANITY (1992)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Richard Buckminster Fuller (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.boston.com/news/local/massachusetts/2013/02/28/plympton-couple-love-their-earth-sheltered-home-for-its-unique-design-energy-efficiency-being-green-dome/yyTpW8iB4OHPuoEMWBthgO/story.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.boston.com/ae/theater_arts/articles/2011/01/09/one_man_play_delves_into_r_buckminster_fullers_ideas_and_idealism/
  6. 6,0 6,1 6,2 http://navy.togetherweserved.com/usn/servlet/tws.webapp.WebApp?cmd=ShadowBoxProfile&type=EventExt&ID=227935
  7. 7,0 7,1 7,2 http://navy.togetherweserved.com/usn/servlet/tws.webapp.WebApp?cmd=ShadowBoxProfile&type=Person&ID=522732
  8. 8,0 8,1 8,2 http://www.nytimes.com/1983/07/02/nyregion/news-summary-saturday-july-2-1983.html
  9. https://www.remembermyjourney.com/Search/Cemetery/325/Map?q=last:%20Fuller&searchCemeteryId=325&birthYear=&deathYear=1983#deceased=14587502
  10. http://www.nytimes.com/2011/10/03/arts/design/can-anybody-be-a-designer.html
  11. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  12. Notable Names Database — 2002.
  13. 13,0 13,1 13,2 The AIA Historical Directory of American Architects
  14. Head J., Dianne P. O’Leary The Legacy of Mary Kenneth Keller, First U.S. Ph.D. in Computer Science // IEEE Annals of the History of ComputingIEEE, 2023. — Vol. 45, Iss. 1. — P. 55—63. — ISSN 1058-6180; 1934-1547doi:10.1109/MAHC.2022.3231763arXiv:2208.01765
  15. https://web.archive.org/web/20210423054650/http://www.georgewbushlibrary.smu.edu/~/~/-/media/2D9FB85D949445B5B35EFEDCB27F0551.ashx
  16. https://americanhumanist.org/awardees/
  17. https://www.amacad.org/person/richard-buckminster-fuller
  18. https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
  19. The John Scott Award: Full List of Award Recipients : 1951-2000
  20. http://www.garfield.library.upenn.edu/johnscottaward/johnscottaward%28full%29.html
  21. 21,0 21,1 21,2 Kindred Britain
  22. В. И. Соколов, И. В. Станкевич Фуллерены — новые аллотропные формы углерода:структура, электронное строение и химические свойства(ռուս.) // Успехи химии. — М.: Институт элементоорганических соединений им. A.Н.Несмеянова, 1993. — № 62.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բաքմինսթեր Ֆուլլեր» հոդվածին։