Մասնակից:Նանե Աբրահամյան/Ավազարկղ
Բնակավայր | |
---|---|
Նանե Աբրահամյան/Ավազարկղ | |
Լա Շո դը Ֆոն-(ֆր.՝ La Chaux-de-Fonds, գերմ.՝ Tschuderifung) քաղաք և համայնք Շվեյցարիայում, որը Բիել քաղաքի հետ միասին շվեցարական ժամացույցների խոշորագույն արտադրողն է։ Ինչպես նաև այն Լե Լոկլ քաղաքի հետ միասին համաշխարհային ժառանգության վայրերից մեկն է, որպես արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի «գործարանային քաղաք»-ի ակնառու օրինակ, որը մասնագիտացած է որոշակի արդյունաբերության մեջ, այս դեպքում դա ժամացույցների արտադրությունն է[1][2].։
Աշխարհագրություն
խմբագրելԼա Շո դը Ֆոն քաղաքը գտնվում է Շվեյցարիայի արևմտյան մասում, Նեվշատել գետի հյուսիս-արևմուտքում: Լա Շո դը Ֆոն-ը երրորդ ամենամեծ քաղաքն է Ռոմանդիում(Ժնևից և Լոզանից հետո) և ամենամեծ քաղաքը Վերին Յուրայում: Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 992 մետր բարձրության վրա և այդ տվյալներով այն ամենաբարձր տեղակայված քաղաքներից մեկն է Եվրոպայում: Այն զբաղեցնում է 55.66 կիլոմետր քառակուսի տարածք:
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը կազմում է 37 433 մարդ: Բնակրության 85,5%-ը ֆրանս-շվեյցարացիներ են, 3,6%-ը իտալա-շվեյցարացիներ, 3,2%-ը պորտուգալացիներ, 2,4%-ը գերմանա-շվեյցարացիներ:
Պատմություն
խմբագրելԼա Շո դը Ֆոն քաղաքը 1350 թվականին առաջին անգամ գրվել է որպես La Chaz de Fonz: Դեռևս 16-րդ դարում այն կարծես փայտե տների բնակավայր լիներ։ Լա Շո դը Ֆոն քաղաքի ինտենսիվ զարգացումը սկսվել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Ժամացույցի արտադրությունը սկիզբ է առել այստեղ՝ 18-րդ դարի սկզբին և նույն դարի վերջին Լա Շո դը Ֆոն քաղաքը վերածվել է արդյունաբերական կենտրոնի։ 1794 թվականին քաղաքի 3/4 մասը ավերվել էր հրդեհների պատճառով, այնուհետև այն վերագործարկվել էր ժամացույցի արտադրության կարիքների համար։ Մինչև 1806 թվականը քաղաքը հայտնվել էր Նեչատելի իշխանության տակ, այն կապված էր Պրուսիայի անձնական միության հետ։ Այնուհետև 1806-1815 թվականներին դառնում է Ֆրանսիայի մաս կազմող քաղաք։
Բնիկներ ու բնակիչներ
խմբագրելԼա Շո դը Ֆոն քաղաքում ծնվել են
- Շառլ Էդուար լը Կորբյուզիե-ճարտարապետ, մոդեռնիզմ, այստեղ է կառուցել իր առաջին շենքերը՝ տուն ծնողների համար-Սպիտակ վիլլա, վիլլա Շվոբ և կինոթատրոն։
- Լուի Շեվրոլե-մեքենայի դիզայներ և ավտոարշավորդ, Chevrolet ապրանքանիշի ստեղծողը
- Պիեռ-Ժակ Դրազ-մաթեմատիկոս և մեխանիկ, ժամացույցների դիզայներ
- Բլեզ Սնդրար-բանաստեղծ, գրող եւ էսսեիստ
Շվեցարական արտագաղթի ժամանակ Լա Շո դը Ֆոն քաղաքում են ապրել Վ․Ի Լենինը և Պ․Կ Կրոպոտկինը։
1848 թվականին Լա Շո դը Ֆոն քաղաքում հիմնադրվել է Omega ժաամացույցների ընկերությունը։
1895 թվականին հիմնադրվել է Rotary ժամացույցների ընկերությունը։
1992 թվականին հիմնադրվել է Bell & Ross ժամացույցների ընկերությունը։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքում գործում է Լա Շո դը Ֆոն երկաթուղային կայարանը, Les Eplatures օդանավակայանը և Լա Շո դը Ֆոն տրոլեյբուսի համակարգը։
Տնտեսություն
խմբագրելՔաղաքի տնտեսությունը հիմնված է արդյունաբերության և ժամացույցների ընկերության վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Шо-де-Фон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ La Chaux-de-Fonds. Brief Description