Վիկտորյա Բենեդիկտսոն
Victoria Benedictsson
Ծնվել էմարտի 6 1850
Մասնագիտությունգրող
Լեզուշվեդերեն
ՔաղաքացիությունՇվեդիա Շվեդիա

Վիկտորյա Բենեդիկտսոն (շվեդիայերեն Victoria Benedictsson, մարտի 6, 1850, Դոմմ, Մալմոհուս — հուլիսի 21 1888, Կոպենհագեն)՝ շվեդիացի գրող[1]: Վիկտորյա Մարիան ծնվել է Դոմմե անունով գյուղում (Սկոնե գավառ, Շվեդիա) 1850 թվականին: 21 տարեկանում նա ամուսնացել է այրի տղամարդու հետ Հյոբրից, ով 5 երեխա ուներ: 1873 թվականին ծնվել է նրան աղջիկ՝ Հիլման, իսկ 1876 թվականին մյուս աղջիկ՝ Էլլենը: Ամուսնությունը Վիկտորիային երջանկություն չպարգևեց: Նա սիրավեպ ուներ դանիացի գրականգետ և գրաքննադատ Գեորգի Բրանդեսոմի հետ, որը նույնպես երջանկություն չբերեց նրան: Անհաջող սիրավեպը դասվում է Բենեդիկտսոնի անսպասելիության ինքասպանություն կատարելու պատճառների շարքում՝ 1888 թվականի հուլիսի 21-ին, Կոպենհագենի Leopold’s Hotel հյուրանոցի համարում՝ նա ածելիով կտրել է իր քննային զարկերակները: Դա տեղի էր ունեցել իր աղջկա՝ Էլլենի մահվան քսաներորդ տարելիցին: Բացի սիրային տարաձայնություններից, ինքնասպանության հնարավոր պատճառների շարքում նշում են նաև դխգոհություն, որը տածում էր Վիկտորիա Բենեդիկտսոնը, քանի որ ստիպված էր վարել սակավ մտավոր կյանք: Ավգուստ Ստրինդբերգի հետ միասին Բենեդիկտսոնը կանգնած էր շվեդիական գրականության ռեալիզմի ակունքներում: Իր ստեղծագործություններում նա նկարագրում էր անհավասարությունը ամուսնության մեջ, ինչպես նաև շատ էր գրում կանանց իրավունքների մասին: Ժամանակակից քննդատները նրան անվանում են վաղ ֆեմինիզմի ներկայացուցիչ:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Verne Moberg. «A Brief Biography of Victoria Benedictsson». Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին. Վերցված է 2010-06-10-ին.

[[Կատեգորիա:Մարտի 6 ծնունդներ]] [[Կատեգորիա:1850 ծնունդներ]] [[Կատեգորիա:Հուլիսի 21 մահեր]] [[Կատեգորիա:1888 մահեր]] [[Կատեգորիա:Շվեդ գրողներ]] [[Կատեգորիա:Ինքնասպան գրողներ]]