Մասնակից:Մինասյան Սամվել/Ավազարկղ

Մինասյան Սամվել/Ավազարկղ

Գիվի Չոխելի (), խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1965)։ Վրացական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1971)։

Կենսագրություն

խմբագրել

1956 թվականին նա խաղացել է հայրենի Թելավի «Նադիկվարի» թիմում, իսկ հետո մինչև իր խաղային կարիերայի ավարտը՝ Թբիլիսիի Դինամոյում 1957-1965 թվականներին[1]։

ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում։ Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է նաև 1 ոչ պաշտոնական հանդիպման։ 1960 թվականի Եվրոպայի գավաթի հաղթող է։ 1962 թվականի աշխարհի առաջնության մասնակից է[2]։

«Դինամո» թիմի մարզիչ (Թբիլիսի) (1966-1968, 1971-1972), թիմի գլխավոր մարզիչ (1969-1970, 1974), «Դինամո» թիմի ղեկավար (1969, 1984-1985)[3]:

Մահացել է 1994 թվականի փետրվարի 25-ին Թբիլիսիում։ Թաղված է Սաբուրթալայի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Гиви ЧОХЕЛИ». web.archive.org. 2020-06-29. Վերցված է 2024-04-10-ին.
  2. «Гиви ЧОХЕЛИ». web.archive.org. 2020-06-29. Վերցված է 2024-04-10-ին.
  3. «Гиви ЧОХЕЛИ». web.archive.org. 2020-06-29. Վերցված է 2024-04-10-ին.