Ծրագրավորում, համակարգչային ծրագրի ստեղծման գործընթաց։ Ըստ Նիկլաուս Վիրտի հայտնի արտահայտության, «Ծրագրեր = ալգորիթմներ + տվյալների կառուցվածքներ»[1]։ Այլ խոսքով, ծրագրավորման անմիջական խնդիրներն են ալգորիթմների և տվյալների կառուցվածքների ստեղծումը և կիրառումը։ Ավելի լայն իմաստով ծրագրավորումը հասկացվում է որպես ամբողջ գործունեություն, որը կապված է աշխատանքային միջավայրում ծրագրերի ստեղծման ու պահպանման՝ ծրագրային ապահովման հետ։ Այստեղ մտնում են խնդրի վերլուծությունն ու ներկայացումը, ծրագրի նախագծումը, ալգորիթմների կառուցումը, տվյալների կառուցվածքային մշակումը, ծրագրի տեքստի գրառումը, ծրագրի կարգավորումն ու տեստավորումը, փաստաթղթավորումը, ուրվագծումը, վերջնական մշակումը։ Ծրագրավորումը հիմնվում է ծրագրավորման լեզուների օգտագործման վրա, որոնցով գրառվում են հրահանգները համակարգչի համարԾրագրավորման միջավայրում տեքստային խմբագրիչը կարող է ունենալ հատուկ գործառնություն, այնպիսին, ինչպիսիք են անունների ինդեքսացումը, փաստաթղթերի պատկերումը, օգտագործողի ինտերֆեյսի վիզուալ ստեղծման միջոցները։ Տեքստային խմբագրիչի օգնությամբ ծրագրավորողը դուրս է բերում ստեղծվող ծրագրի տեքստի հավաքակազմն ու խմբագրումը, որն անվանում են ելակետային կոդ։ Ծրագրավորման լեզուն որոշում է ելակետային կոդի շարահյուսությունն ու նախասկզբնական իմաստաբանությունը։Ծրագրավորողի աշխատանքի մեծ մասը կապված է ելակետային կոդի գրառման, ծրագրերի՝ ծրագրավորման լեզուներից մեկով ծրագրի թեստավորման ու կարգավորման հետ։ Ծրագրերի ելակետային տեքստերն ու օգտագործվող ֆայլերը համարվում են հեղինակային իրավունքի օբյեկտներ, նրանց հեղինակների ու իրավապաշտպանների մտավոր սեփականությունը։

·        

·       Ծրագրավորման տարբեր լեզուներ ապահովում են ծրագրավորման տարբեր ոճերի օգտագործումը։ Մասամբ ծրագրավորման արվեստը նրանում է, որ պետք է ընտրել տրված խնդրի լուծման համար առավել հարմար ծրագրավորման լեզուն։ Տարբեր լեզուներ ծրագրավորողից պահանջում են ալգորիթմն իրականացնելու դետալների նկատմամբ ուշադրության տարբեր մակարդակներ, որի արդյունքը հաճախ լինում է համաձայնությունը ծրագրավորողի և օգտվողի միջև։

·        

·       Միակ լեզուն, որն ուղղակի իրագործում է ԷՀՄ-ը, մեքենայական լեզուն է, որը կոչվում է նաև մեքենայական կոդ և մեքենայական հրամանների լեզու։ Սկզբնապես բոլոր ծրագրերը գրվել են մեքենայական կոդով, սակայն այժմ գործնականորեն դա չի կատարվում։ Դրա փոխարեն ծրագրավորողները ելակետային կոդը գրում են ծրագրավորման այսկամ այն լեզվով, ապա, օգտագործելով կոմպիլյատորը, մեկ կամ մի քանի քայլերով փոխակերպում են մեքենայական կոդի:

·       Ի՞նչ են համակարգչային ծրագրերը

·       Համակարգչային ծրագիրը ստեղծված է մեքենաներին հրահանգ տալու համար։ Ծրագրավորողները գրում են հատուկ տեքստեր՝ կոդեր, որոնք պարզեցված հրահանգներ են՝ տողերի տեսքով և մեքենային հասկանալի «լեզվով»։ Ծրագիրը ստեղծված է այնպիսի սկզբունքով, որ մեքենան հասկանա՝ ինչ գործողություններ պետք է կատարի։ Այսինքն՝ գործողությունները պարզեցված, հասկանալի ու տրամաբանված են քայլ առ քայլ կատարելու համար։

Կոդը կազմված է բառերից, թվերից, նշաններից։ Համակարգիչը գիտի այդ լեզուն, կարդում է կոդը և կատարում հանձնարարված գործողությունները։

·       Քանի որ կոդը գրում է մարդը՝ ծրագրավորողը, հնարավոր են վրիպակներ ու սխալներ․ այդ պարագայում ծրագիրն աշխատելու է խափանումներով կամ չի աշխատում առհասարակ։ Դրանք կոչվում են բագ։

·       Ինչպես ցանկացած գործում՝ ծրագրավորման մեջ նույնպես սկսնակներն անելու են անթիվ-անհամար սխալներ, որոնք ժամանակի ընթացքում պակասելու են։ Հաճախ, սկսնակ ծրագրավորողները շատ մեծ հիասթափություն են ապրում, երբ հենց առաջին կամ երկրորդ անգամ գրվող կոդը սխալներ է ունենում։ Կատարելության ձգտելը շատ լավ հատկանիշ է, բայց պետք է իրատես լինել և ճիշտ գնահատել ուժերը՝ ցանկացած սխալ ընդունելով որպես մարտահրավեր և հաջորդ անգամ այն չկրկնելով։

·        

·       Ի՞նչ է ծրագրավորման լեզուն

·       Համակարգչային ծրագրեր գրելու համար մշակվում են հատուկ լեզուներ՝ նշանային համակարգեր, որոնք ունեն բառապաշար, քերականական կանոններ, շարահյուսություն։ Ծրագրավորման լեզուն, ի տարբերություն բնական լեզուների, խիստ կանոնակարգված է, քանի որ ստեղծված է համակարգիչները կառավարելու համար։ Ծրագրավորման ամենատարածված լեզուների համար սահմանվում են միջազգային ստանդարտներ: Այդպիսի ստանդարտները որոշում են լեզվի բնութագրերը, սահմանումները։

Ծրագրավորման լեզուների ընդհանուր նկարագիր

Անդրադառնանք ամենաշատ որոնված լեզուներին և փորձենք հասկանալ, թե որոնք ենք հարմար սկսնակների համար, իսկ որոնք պետք է ընտրել որպես ծրագրավորման երկրորդ լեզու։

  • Ծրագրավորման լեզու C

Սա ամենահին, բայց այսօր ակտիվ գործածվող լեզուներից է։ Այս լեզվով են ստեղծվում դրայվերներ,օպերացիոն համակարգերի կոմպոնենտներ, սարքեր կառավարող ծրագրեր։ C լեզվով ծրագրավորողների պահանջարկը շատ բարձր չէ, բայց կայուն է․ հիմնականում պահանջվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ C լեզվի հիմքի վրա են ստեղծվել ժամանակակից մյուս լեզուները, և այն շատ լավ հիմք է երկարաժամկետ և կայուն կարիերայի համար։

  • Ծրագրավորման լեզու C++

Ծրագրավորման այս լեզուն համարվում է C-ի կատարելագործված տարբերակը, որը բավականին բարդ է թե՛ սովորելու, թե՛ կիրառելու տեսանկյունից։ Այն երկար տարիներ է, որ պահանջված է աշխատակաշուկայում։ C++-ն աշխատում է շատ արագ․ հենց այս լեզվով են գրված որոնողական համակարգերը, հակավիրուսային ծրագրերը։ Այս լեզուն խորհուրդ է տրվում ընտրել որպես երկրորդ լեզու, քանի որ բարդ է առաջինի համար, մանավանդ, եթե մաթեմատիկական գործունեություն և ալգորիթմների հետ աշխատանք մինչ այդ չի տարվել։

  • Ծրագրավորման լեզու C#

Սկսնակների համար ամենահարմար լեզուներից մեկը C#-ն է, որն օգտագործում են Windows-ի համար ծրագրեր գրելիս։ Մասնագետների պահանջարկը նույնպես բարձր է։ Միակ խնդիրը երևի Windows Phone-ի հետ է կապված․ տեսականորեն, C# մասնագետները գրում են հավելվածներ այս հեռախոսների համար, բայց Microsoft-ը կարծես անտարբեր է իր բջջային ՕՀ-ի հանդեպ։

  • Ծրագրավորման լեզու PHP

Այն ժամանակին եղել է ամենահայտնի լեզուներից մեկը, բայց այսօր այն այլևս չեն նախընտրում, մանավանդ, եթե պետք է աշխատել միջազգային շուկայի համար նախատեսված նախագծերի վրա։ PHP-ն պարզ է և հարմար առաջին լեզվի համար․ պահանջարկ նույնպես կա, քանի որ շուկան լի է հենց այս լեզվով գրված ծրագրերով, որոնք առնվազն աջակցող մասնագետների կարիք ունեն։ Ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա PHP-ով ծրագրավորողների աշխատավարձը զիջում է, ասենք նույն մակարդակի C++ կամ Java ծրագրավորողներին։

  • Ծրագրավորման լեզու Java

Ամենատարածված լեզուներից է Java-ն, որը թույլ է տալիս ստեղծել ինչպես փոքր հավելվածներ, այնպես էլ միջազգային գերծանրաբեռնված պրոդուկտներ։ Java ծրագրավորողների պահանջարկը բարձր է ամբողջ աշխարհում, ինչպես նաև վարձատրությունը։ Java սովորելու համար պահանջվում են շատ ժամանակ ու ջանք, բայց ռեսուրսների ներդրումը միանշանակ արդարացված է։

  • Ծրագրավորման լեզու JavaScript

JavaScript ծրագրավորման լեզուն օգտագործում են սերվերային ծրագրավորման համար, և տարեցտարի ավելանում են ոլորտները, որտեղ այն օգտագործում են։ JavaScript-ն, ի տարբերություն Java-ի, ավելի հեշտ է սովորել, այն նույնպես պահանջված է և շատ հարմար է որպես ծրագրավորման առաջին լեզու։

  • Ծրագրավորման լեզու Python

Այս լեզուն կապված է data mining կոչվող ոլորտին և դրա հաշվին մեծ պահանջարկ ունի․ Python-ը բարդ չէ, ունիվերսալ է և օգտագործվում է նաև Web ծառայությունների նախագծման, մի քանի օգտատերով խաղերի և շատ այլ ոլորտներում։ Պահանջարկը սրընթաց աճում է, քանի որ օր օրի մեծանում է big data-ի դերը։ Python-ը կարող են սովորել նաև մարդիկ, ովքեր երբևէ ծրագրավորման հետ կապ չեն ունեցել։

Որտե՞ղ սովորել ծրագրավորում

Կրթական հաստատություններն առաջարկում են ընտրության հնարավորություն, և հնարավոր է համարյա թե յուրաքանչյուր համալսարանում ծրագրավորում սովորել։ Ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայաստանյան համալսարաններն ունեն ծրագրավորման բաժիններ։

Ծրագրավորում 0-ից կարելի է սովորել ինչպես ավանդական, այնպես էլ ծրագրավորման օնլայն դասընթացների միջոցով։ Ինքնուրույն սովորածը կարելի է ստուգել և զարգացնել պրակտիկաների միջոցով․ ծրագրավորումն այն ոլորտներից է, որ պահանջում է անվերջ պրակտիկա։

Ծրագրավորման գրքերն ու դասագրքերն այնքան շատ են ու հասանելի, որ մնում էր պարզապես կողմնորոշվել լեզվի ընտրության հարցում և անել առաջին քայլերը ոլորտում։

Ոլորտին անծանոթ մարդկանց համար ծրագրավորումը թվում է շատ բարդ ու անհասկանալի․ իրականում, եթե օժտված ես ուժեղ տրամաբանությամբ, աշխատասեր ես ու բաց՝ նորը սովորելու համար, վստահաբար կարող ես փորձել ուժերդ ծրագրավորման մեջ։ Ծրագրավորումը բարդ է, ինչ խոսք, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր։


Տեսական ինֆորմատիկա ԽմբագրելԽմբագրել

Տեսական ինֆորմատիկայի տիրույթին են պատկանում նաև Գրաֆների տեսությունը և Տիպերի տեսություն։