«Ահռելի ռադիոն և այլ պատմություններ» ժողովածուի բնօրինակ կազմը

«Ահռելի ռադիո»-ն ամերիկացի գրող Ջոն Չիվերի 1947 թվականին գրված պատմվածքն է: Այն առաջին անգամ հայտնվեց The New Yorker-ի 1947 թվականի մայիսի 17-ի համարում, իսկ այնուհետև կցվեց «Ահռելի ռադիոն և այլ պատմություններ» ժողովածուին[1], 55 պատմվածքներ The New Yorker-ից և Ջոն Չիվերի պատմությունները:

Պատմությունը նկարագրում է տարօրինակ նոր ռադիոն, որը հնարավորություն է տալիս իր տերերին լսել իրենց բնակարանային շենքում գտնվող այլ բնակիչների խոսակցությունները:

Սյուժե խմբագրել

Ջիմ և Իռեն Ուեսթքոտը իրենց երկու երեխաների հետ գոհունակությամբ ապրում են Սատոն Փլեյսի հարևանությամբ գտնվող շենքի 12-րդ հարկի բնակարանում (նրանց բնակության քաղաքը չի նշվում, բայց Սատոն Փլեյսը գտնվում է Նյու Յորքում): Նրանք երկուսն էլ սիրում են երաժշտություն լսել, պարբերաբար հաճախել համերգների և ժամանակ անցկացնել ռադիոյով երաժշտություն լսելով:

Երբ նրանց ռադիոն փչանում է, Ջիմը պատվիում է նորը, բայց երբ այն ժամանում է, Իռենը ցնցվում է դրա լիակատար տգեղությամբ: Այն մի մեծ խիժենու ծառից պատրաստված արկղ է, մի քանի պտտվող կարգավորիչներով ու անջատիչներով, որը միացնելուն պես լուսավորվում է կանաչ լույսով: Մինչ նոր ռադիոյի ժամանումը, Ուեսթքոթները դժվար թե երբևէ վիճաբանած լինեին և կարծես թե երջանիկ ամուսիններ էին:

Երբ Իռենը մի երեկո ռադիոյով երաժշտություն է լսում, նա ռադիոխանգարումների տեսքով լսում է երաժշտության խշշոցը: Նա փորձում է կարգավորել երաժշտությունը` անջատելով պտտվող կարգավորիչներն ու անջատիչները, բայց սկսում է լսել շենքի այլ բնակարաններից լսվող մարդկանց խոսակցությունները: Նա այնքան է զարմանում, որ անջատում է ռադիոն: Երբ Ջիմը տուն է գալիս, նա նույնպես փորձում է ռադիոյով երաժշտություն լսել, բայց փոխարենը լսում է վերելակների աղմուկը և դռան զանգերը: Հավատալով, որ շենքում առկա էլեկտրոնիկան խանգարում է ռադիոազդանշանին, նա անջատում է ռադիոն, և որոշում է զանգահարել այն իրեն վաճառած մարդկանց և պահանջել, որպեսզի վերանորոգեն ռադիոն:

Նրանք զննեցին ռադիոն և ըստ երևույթին կարգավորեցին խնդիրը, բայց հաջորդ օրը, երբ Իռենը լսում էր Շոպենի նախերգանքը, նա լսեց մի տղամարդու և կնոջ ձայներ, որոնք կարծես վիճում էին: Հասկանալով, որ խոսակցությունը գալիս է մոտակա բնակարանում ապրող մարդկանցից, Իռենն անջատում է այն, սակայն հաջորդիվ լսում է մի կնոջ ձայն, որը երեխաների համար հեքիաթ է կարդում, և հասկանում է, որ դա հարևանի երեխաների դայակն է: Նա նորից շրջում է անջատիչը, բայց ամեն շրջելուն պես գաղտնի մասնակից է դառնում մեկ այլ բնակարանի իրադարձություններին: Իռենը պահանջում է, որ Ջիմը անջատի ռադիոն, քանի որ վախենում է, որ հարևանները կլսեն իրեն և Ջիմին, այնպես, ինչպես նրանք են կարողանում լսել շենքում գտնվող մյուս բնակիչներին:

Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Իռենը ռադիոյով լսում է հարևանների կյանքը և դառնում է ոգևորված ու սարսափած: Նա այնքան է ընկղմվում այս ամենի մեջ, որ նույնիսկ հրաժարվում է հանդիպել ընկերուհուն, փոխարենը նախընտրում է մնալ տանը և ռադիո լսել և տեսնի թե այս անգամ ինչ նորություններ կբացահայտի հարևանների մասին: Ջիմը նկատում է, թե որքան տարօրինակ է Իռենը դարձել իր վարվելակերպում և զրույցներում, հատկապես ընկերների հետ ընթրիքի ժամանակ: Տուն գնալու ճանապարհին, Իռենը խոսում է աստղերի մասին, դրանց նմանեցնելով փոքրիկ մոմի լույսի, որն իր շողերն է արձակում, որպեսզի «իր բարի ճառագայթներն արձակի այս չար աշխարհում»:

Իռենը լիովին ներգրավվում է ռադիոյով հեռարձակվող կյանքի մեջ և դառնում է ընկճված: Նա բավականին հասարակ կնոջից վերածվում է այն կնոջը, որը կասկածում է, թե ով է ինքը և կասկածում է իր ամուսնու՝ Ջիմի հետ հարաբերություններին: Ջիմը ևս մի անգամ նորոգման է տանում ռադիոն, և այս անգամ նույնպես նորոգում են այն: Վերանորոգումը թանկ է և շատ ավելին է քան Ջիմը կարող է իրեն թույլ տալ: Այն ամենն ինչ նա ուզում էր, այն էր, որ Իռենը ռադիոյից որոշակի հաճույք ստանար: Փոխարենը ռադիոն վերջ է դնում Ուեսթքոթների խաղաղ կյանքին:

Վերլուծություն խմբագրել

Համաձայն Էլն Լլոյդ Սմիթի,[2] կենցաղային գարշահոտության գաղափարը այն գաղափարներից մեկն է, որը «խաթարում է ինքնությունը, կարգը և կանոնը»: Սա հենց այն է, ինչ անում է նոր ռադիոն Ուեսթքոթների կենցաղային կյանքի հետ: Երբ միսիս Ուեսթքոտը տեսնում է նոր ռադիոն՝ այդ մեծ, խիժենուց պատրաստված արկղը, նրան դուր չի գալիս դրա ահռելիությունը: Խիժենուց պատրաստված այդ արկղը «գորշ» է և չի համապատասխանում հյուրասենյակի կահույքի և գույների հետ, որոնք Իռենն անձամբ էր ընտրել: Այս արկղը գորշ ու տգեղ է և խավար է բերում հյուրասենյակում և նրանց կյանքում: Ի վերջո, Իռենը իրեն նույնացնում է ռադիոյի հետ:

«Ահռելի ռադիո»-յում մեկ այլ գոթական հասկացությունը թաղված գաղտնիքների տարրն է: Թե՛ Ջիմը, թե՛ Իռենը սկսում են գիտակցել, որ իրենց ամուսնության մեջ լարվածություն կա: Իռենն ունի շատ խորը, մութ գաղտնիքներ, որոնց համար իրեն մեղավոր է զգում: Նա այս տարիների ընթացքում հաջողությամբ թաքցրել է այդ գաղտնիքները, քանի դեռ ռադիոյի տգեղությունը չբացահայտեց հարևանների խնդիրները: Իռենը երկար ժամանակ ճնշված էր և թաքցնում էր իր զգացմունքները ուրիշների և իր նկատմամբ: Ահա թե ինչու է նա դիմում ռադիոյին՝ այն բացահայտում է ուրիշների ներքին կյանքը և, ի վերջո՝ նրանը: Իռենը շենքի մյուս բնակիչների հետ նույնացնում է իր սեփական խնդիրները: Հեգնական է, որ «Ուեսթքոթների» կյանքին ուրախություն բերելու համար ձեռք բերված այս ռադիոն միայն նրանց միջև խնդիրներ է առաջացնում: Բացահայտված գաղտնիքները երբեմն լավ չեն մեկնաբանվում:

Էլն Լլոյդ Սմիթը նաև նույնացնում է ընտանեկան վայրագությունը[3] որը, միանգամից կապված է տան, սեռի և ընտանիքի գաղափարի հետ որը փոխաբերության միջոցով դառնում է գեղարվեստական կերպարների ներքին կյանքը արտաքինացնելու ձև:

Ադապտացիան հեռուստատեսությունում խմբագրել

«Ահռելի ռադիո»-ն ադապտացվեց հեռուստատեսությունում 1987 թվականին, «Պատմություններ մութ անկյուններից»-ի հեռուստասերիալի մի շարք դրվագներից: Այն ղեկավարել էր Բիլ Թրեվիսը և հեռարձակվել է 1987 թվականի մայիսի 17-ին:

Ադապտացիան ռադիոյում խմբագրել

«Ահռելի ռադիո»-ն ադապտացվեց CBS-ի ռադիոյի սեմինարի մի դրվագում, որը տեղի ունեցավ 1956 թվականի մայիսի 11-ին[4][5]:

Պատմվածքը բեմականացրել է Գրեգորի Էվանսը BBC-ի համաշխարհային ծառայության City Plays շարքում, որը արտադրել և ղեկավարել է Գորդոն Հաուսը: Այն հեռարձակվեց 1991 թվականին:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cheever, John (1953). «The Enormous Radio And Other Stories». Funk & WagnallsCompany. Վերցված է March 25, 2012-ին.
  2. Smith, Allan Lloyd (2004). "American Gothic Fiction: An Introduction". New York: Continuum, 2004. Print.
  3. Smith, Alan Lloyd (2004) American Gothic Fiction, p. 102, The Continuum International Publishing Group 0-8264-1594-6
  4. Relic Radio (February 7, 2010) "ST05: The Enormous Radio by CBS Radio Workshop"
  5. Dennis Nyhagen. «The Definitive CBS Radio Workshop Radio Log with Parley Baer, Herb Butterfield and William Conrad». Digitaldeliftp.com. Վերցված է March 25, 2012-ին.