Մասնակից:Մարիամ Տերտերյան/Ավազարկղ37
Մարիամ Տերտերյան/Ավազարկղ37 |
---|
Խերարդո Դիեգո Չենդոյա (), իսպանացի բանաստեղծ, «27-րդ սերնդի» անդամ։ «27-րդ սերունդը» բանաստեղծների ոգեշնչող խումբ էր, որն առաջացել էր իսպանացի գրողների շրջանում 1923-1927 թվականներին:
Դիեգոն դասավանդել է իսպաներեն լեզու և գրականություն Սորիայի, Խիխոնի, Սանտանդերի և Մադրիդի ուսումնական հաստատություններում: Նա նաև մի քանի թերթերում եղել է գրական և երաժշտական քննադատ։
Կենսագրություն
խմբագրելԴիեգոն ծնվել է Սանտանդեր քաղաքում։ Դյուստոյի համալսարանում նա փիլիսոփայություն և հումանիտար առարկաներ է սովորել։ Ավելի ուշ ընդունվել է Սալամանկայի և Մադրիդի համալսարաններ, որտեղ ստացել է դոկտորի կոչում։ 1919 թվականին նա և Խուան Լարրեան սկսել են Ուլտրաիստա շարժումը։ Դիեգոն գրականության և երաժշտության դասախոս է եղել։ Նա իր բանաստեղծական գործունեությունը սկսել է «Հարսի բալլադ» ժողովածուով (1920)։
Ճանաչելով չիլիացի բանաստեղծ Վիսենտե Հուիդոբրոյին, որը գրական «Ստեղծարար շարժման» հիմնադիրն էր՝ Դիեգոն դարձել է կրեացիոնիզմի ամենաեռանդուն ջատագովներից մեկը:
Դիեգոն լայն բանաստեղծական գործունեություն է ծավալել։ Նրա բանաստեղծություններում միշտ գերակշռել են Ավանգարդիզմի մասին թեմաներն ու արտահայտությունները, ինչպես մաև պոեզիայի ավելի դասական կառույցները:
1925 թվականին Դիեգոն արժանացել է գրականության ազգային մրցանակի՝ «Մարդկային բանաստեղծություններ» գրքի համար։ 1927 թվականին նա սկսել է հրատարակել «Կարմեն և Լոլա՝ ավանգարդիստական կերպարով» ամսագիրը։ 1932 թվականին Դիեգոն հրատարակել է «Իսպանական ժամանակակից պոեզիա» շարքը։
Դիեգոն պաշտոն է ստացել Իսպանիայի թագավորական ակադեմիայում և 1948 թվականի փետրվարի 15-ին ստանձնել պաշտոնը[1]։ Նրա կյանքի ձեռքբերումը համարվում է Սերվանտեսի մրցանակը, որը նա ստացել է 1979 թվականին։
Դիեգոն մահացել է 1987 թվականին՝ Մադրիդում, 90 տարեկան հասակում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Gerardo Diego - letra I» (իսպաներեն). Վերցված է 26 Մայիս 2023-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Fundación Gerardo Diego (իսպաներեն)