Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 69

Ամերիկա Ջորջին Ֆերերա[1] (անգլ.՝ America Georgin Ferrera, 1984 թվական ապրիլի 18, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ ԱՄՆ-ի «Գիլդի» դերասանական մրցանակի, «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր։ Նրա ամենահայտնի դերերից մեկն է՝ Բեթթի Սուարեսի դերը «Ugly Betty» հեռուստասերիալում։

Ֆերերան և ամուսինը 2010 թվականի հոկտեմբերին

Կենսագրություն խմբագրել

Ամերիկա Ֆերերան, իր ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերը, ծնվել է 1984 թվականի ապրիլի 18-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգ[2], Հոնդուրասի ներգաղթյալների ընտանիքում[3]։ Նրա մայրը աշխատել է հավաքարար հյուրանոցի անձնակազմի տնօրենի մոտ[4]։ Մայրը դաստիարակել է Ամերիկային, նրա եղբայրներին և քույրերին, միշտ ընդգծելով բարձր կրթություն ստանալու կարևորությունը[5]։ Ամերիկայի յոթ տարեկան հասակում, նրա ծնողները բաժանվել են և հայրը վերադառձել է Հոնդուրաս[6]։ Ֆերերայի հայրը մահացել է 2010 թվականին[7]։

Ամերիկան մեծացել է Վուդլենդ-Հիլզում, Լոս Անջելեսում, որտեղ հաճախել է Ջորջ Էլերի Հեյլի տարրական դպրոցն ու «Էլ Կամինո Ռեալ» հիմնական դպրոց[8]։ Այն պահից, երբ յոթ տարեկանում նա ստացել է փոքրիկ մի դեր շեքսպիրյան «Համլետ» պիեսի ներկայացման մեջ, իսկ հետագայում 10 տարեկանում ավելի մեծ՝ «Ճարպիկ Խաբեբայի» դերը «Օլիվեր Թվիստի արկածները» ներկայացման մեջ, նա հստակ գիտակցել է, որ պետք է զբաղվի դերասանական վարպետությամբ[9][5]։

 
Ֆերերան 2006 թվականին

Կարիերա խմբագրել

2002 թվականի հուլիսին Ամերիկա Ֆերերան նկարահանվել է իր առաջին TV ֆիլմում Disney Channel-ի համար[10]։ Այդ նույն տարի կայացել է նրա կինոդեբյուտը «Real Women Have Curves» ֆիլմում[11]։ Հեռուստատեսությունում նա հայտնվել է «Հրեշտակի հպումը» սերիալում և «The Sisterhood of the Traveling Pants» ֆիլմում[12]։ 2005 թվականին նա արժանացել է Movieline Breakthrough Award կինոմրցանակին։

2006 թվականին Ֆերերան ստացել է Բեթթիի դերը «Ugly Betty» սերիալում, որը «Yo soy Betty, la fea» կոլումբիական հեռուստանովելի ադապտացիան է հանդիսանում, որում խոսքը գնում է չափազանց տգեղ աղջկա և հասակակիցների հետ նրա հարաբերությունների մասին։ Նրա հերոսուհին՝ Բեթթի Սուարեսը բրեկետներ է կրում, ունի փարթամ հոնքեր և ուշադրություն չի հատկացնում հագուստին և դիմահարդարմանը։ Նա անընդհատ հանդիմանում է գլամուրային էլիտային։ Ֆերերան «Bettification» մի տերմին, առավել մանրամասն նկարագրելու համար Բեթթիի կերպարանքի ստեղծման գործընթացը[13]։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի հունիսի 27-ից Ամերիկան ամուսնացած է Ռայան Պիրս Ուիլյամսի հետ, ում հետ նա հարաբերություններ է ունեցել շուրջ 6 տարի մինչ ամուսնությունը[14]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Ֆերերան 2010 թվականի հուլիսին
Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2002 Իսկական կանայք միշտ միքիչ գեր են Real Women Have Curves Անա Գարսիա
2002 Կհաղթահարենք Gotta Kick It Up! Իոլանդա Վարգաս
2002 Հրեշտակի հպումը Touched by an Angel Չառլի
2004 Մթություն մինուս տասներկու Darkness Minus Twelve Լուիզա
2004 Plainsong Վիկտորիա Ռուբայդու
2004 C.S.I.: Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Էյփրիլ Պերես
2004 $5.15/ժամ $5.15/Hr.
2005 Ինչպես են Գարսիայի աղջիկները անցկացրել ամառը How the Garcia Girls Spent Their Summer Բլանկա
2005 Ջինս-թալիսման The Sisterhood of the Traveling Pants Կարմեն Լոուել
2005 Դոգթաունի թագավորները Lords of Dogtown Սանդեր Մանկի
2005 3:52 3:52 Քեյթ
2006 Պողպատյա քաղաք Steel City Էմի Բարնս
2006-2010 Տգեղ Բեթթին Ugly Betty Բեթթի Սուարես
2007 Մեռյալը Muertas Ռեբեկա
2007 Ձգտելով խավարին Hacia la oscuridad Լուիզա
2007 Մի լուսնի տակ La misma luna Մարտա
2008 Ջինս-թալիսման 2 The Sisterhood of the Traveling Pants 2 Կարմեն Լոուել
2008 Թինկեր Բել Tinker Bell Ֆաունա
2010 Չոր երկիրը The Dry Land Սարա
2010 Ընտանեկան հարսանիք Our Family Wedding Լուսիա Ռամիրես
2010 Ինչպես ընտելացնել վիշապին How to Train Your Dragon Աստրիդ
2010 Ինչպես ընտելացնել վիշապին (ֆրանշիզա) Legend of the Boneknapper Dragon Աստրիդ
2011 Հեռուստաալիք «Այրվիր դժոխքում» Funny or Die Presents Էմմի
2011 Վիշապների գիրքը Book of Dragons Աստրիդ
2011 Վիշապներ։Գիշերային Ֆուրիայի նվերը Gift of the Night Fury Աստրիդ
2011-2013 Հիանալի կին The Good Wife Նատալի Ֆլորես
2012 Աղետ It's a Disaster Խեդի Գալիլի
2012 Քրիստին Christine Քրիստին
2012 Պահակախումբ End of Watch Օրոսկո
2012-2016 Վիշապներ DreamWorks Dragons Աստրիդ
2014 Չավես Chavez Հելեն Չավես
2014 Ինչպես ընտելացնել վիշապին 2 How to Train Your Dragon 2 Աստրիդ
2014 X/Y X/Y Սիլվիա
2016 Սուպերմարկետ Superstore Էմի

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «America Georgine Ferrera, Born 04/18/1984 in California». CaliforniaBirthIndex.org. Վերցված է June 18, 2014-ին.
  2. «America Ferrera Biography». A+E Networks. Վերցված է April 22, 2013-ին.
  3. «América Ferrera cambia de patito feo a diva» (Spanish). Elheraldo.hn. August 25, 2010. Վերցված է April 8, 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Comita, Jenny (May 2007). «America Ferrera, Hot Betty». W. Վերցված է February 1, 2009-ին.
  5. 5,0 5,1 «America Ferrera's family background». Yahoo! Movies. Վերցված է April 8, 2013-ին.
  6. Biography Today, p. 78
  7. «America Ferrera's Father Passes Away». Latina. August 24, 2010.
  8. «Movies: Biography for America Ferrera». The New York Times.
  9. Biography Today, p. 79
  10. Biography Today, p. 80
  11. «America Ferrera Biography». Yahoo! Movies. Վերցված է June 4, 2013-ին.
  12. Biography Today, pp. 82–83
  13. «It's a 'Bettification' project». USA Today. October 4, 2006.
  14. «America Ferrera Is Married!». People. June 28, 2011.