Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 34
Աղջիկը ճանաչում է աշխարհը Girl Meets World | |
---|---|
Изображение логотипа | |
Ժանր | Ընտանեկան սիթքոմ |
Ստեղծող | Մայքլ Ջեյքոբս Էյփրիլ Քերրի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | Անգլերեն |
Գլխավոր դերերում | Ռոուեն Բլենչարդ Բեն Սեվիջ Սաբրինա Քարփենթեր Փեյթոն Մեյեր Ավգուստ Մատուրո Դանիել Ֆիշել Կորի Ֆոգելմանիս |
Պրոդյուսեր | Ֆրենկ Պակե |
Օպերատոր | Բիլլ Բերեներ Մայքլ Ֆրենկս |
Երաժշտություն | Ռեյ Կոլկորդ |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 57 |
Հեռուստաալիք | Disney Channel |
Ընկերություն | Michael Jacobs Productions It's a Laugh Productions |
Պաշտոնական կայքէջ |
«Աղջիկը ճանաչում է աշխարհը» կամ «Ռայլիի պատմությունները» (անգլ.՝ Girl Meets World) - ամերիկյան սիթքոմ, որը պատմում է տասներկուամյա Ռայլի Մեթյուզի և նրա լավագույն ընկերուհու՝ Մայա Հարթի կյանքի մասին: Շոուն 1990-ականների «Տղան ճանաչում է աշխարհը» դասական սիթքոմի շարունակությունն է: Օրիգինալ սերիալը պատմում է Կորնելիուսի՝ «Կորի» Մեթյուզի և Տոպանգա Լոուրենսի հարաբերությունների և նրանց ամուսնական կյանքի մասին: Բեն Սեվիջը և Դանիել Ֆիշելը դերակատարում են ՝ Կորիին և Տոպանգային, ովքեր կրկնօրինակում են Ռայլի Մեթյուզ անունով հերոսուհու ծնողների դերը[1]: Նրա հայրը աշխատում է միջնակարգ դպրոցի ուսուցիչ (Ռայլին այդ դպրոցի աշակերտուհին է), իսկ նրա մայրը - իրավաբան է: Դերասանական անձնակազմի մյուս անդամները ունենում են կամ կրկնվող դերեր, կամ պարբերականորեն հայտնվում են նոր սերիալում: Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունիսի 27-ին[2]:
Սյուժե
խմբագրելՍերիալը պատմում է՝ Ռայլիի և նրա լավագույն ընկերուհու՝ Մայա Հարթի արկածների մասին: Սերիալում հանդես են գալիս նաև նրանց դասընկերներ՝ Լուկասը, Ֆարկլը և Ռայլիի կրտսեր եղբայր՝ Օգգին: Սերիալի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում, որտեղ տեղափոխվել են Կորին և Տոպանգան «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի եզրափակիչ սերիայում:
Դերասաններ և կերպարներ
խմբագրելՀիմնական անձնակազմ
խմբագրել- Ռոուեն Բլենչարդ - Ռայլի Մեթյուզ, տասներեքամյա աղջիկ, Տոպանգայի և Կորիի աղջիկը, Օգգիի ավագ քույրը: Ռայլին շատ է նման իր հորը: Նա անընդհատ որոնումերի մեջ է: Իր լավագույն ընկերուհու՝ Մայայի հետ նա հաճախում է միջնակարգ դպրոց և նոր ընկերներ փնտրում: Նրա լավագույն ընկերներն են՝ Լուկասը և Ֆարկլը: Ընդ որում, նա սիրահարված է Լուկասին և "Girl meets first date" սերիայում նրանք գնում են ժամադրության: Երրորդ եթերաշրջանում Ռայլին տեղափոխվում է ավագ դպրոց, որին երկար ժամանակ չի համակերպվում: Երկրորդ եթերաշրջանում նա խաբում է, որ չունի ոչ մի զգացմունքներ Լուկասի հանդեպ, ինչի հետևանքով՝ Լուկասը սկսում է հանդիպել Մայայի հետ: Երկրորդ եթերաշրջանի Նոր տարվա մասին եզրափակիչ սերիայում, Ֆարկլը Ռայլիին տալիս է 24 ժամ ժամանակ, բացահայտելու համար իր զգացմունքների մասին ամբողջ ճշմարտությունը Լուկասին: Սակայն Ռայլին չի հասցնում, ինչի պատճառով Ֆարկլն է խոստովանում ամբողջ ճշմարտությունը, բացատրելով, որ չի ցանակացել,որ իր լավագույն ընկերուհին դիմավորի Նոր տարին խաբեությամբ: Ի վերջո երրորդ եթերաշրջանում Լուկասը առաջարկում է Ռայլիին հանդիպել, ինչին Ռայլին համաձայնում է:
- Բեն Սեվիջ - Կորի Մեթյուզ, Ռայլիի և Օգգիի հայրը, Տոպանգայի ամուսինը: Եղել է «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի գլխավոր հերոսը: Նա Ջոն Քուինսի Ադամսի անվան միջնակարգ դպրոցի պատմության և մաթեմատիկայի ուսուցիչ է: Ռայլին և նրա ընկերները միշտ օգնում են Կորիին դասերն ավելի հետաքրքիր վարել: Նրա բնավորության գծերը շատ նման են Ռայլիի բնավորությանը[1]:
- Սաբրինա Քարփենթեր - Մայա Հարթ, Ռայլիի լավագույն ընկերուհին: Նա քմահաճ ու չարաճճի է, ինչը հաճախ է ցուցադրում դպրոցում: Մայան ոչ այնքան լավ աշակերտ է: Կորի Մեթյուզը հաճախ է հանդես գալիս որպես Մայայի հայր, որին Մայան երբեք չի ունեցել: Մայան կարծում է, որ գիտի ամեն ինչ աշխարհում: Սերիալում նրա երկրորդ անունը՝ Փենելոփա է[1]: Առաջին եթերաշրջանում սիրահարվում է Ջոշին: Երկրորդ եթերաշրջանում հասկանում է, որ սիրահարված է Լուկասին: Հետագայում, երբ Ռայլին տալիս է իր համաձայնությունը, նա սկսում է հանդիպել Լուկասի հետ: Երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայում նա բաժանվում է Լուկասից: Երրորդ եթերաշրջանում Ջոշը խոստովանում է իր փոխադարձ սերը Մայային, բայց խոստանում է հանդիպել նրա հետ միայն այն ժամանակ երբ Մայան մեծանա: Երկրորդ եթերաշրջանում, երբ Կորին տալիս է առաջադրանք ներել ծանոթին կամ հարազատ մարդուն, Մայան փորձում է ներել իր հարազատ հորը, ով թողել է իր ընտանիքը և հեռացել: Նրան այդ առաջադրանքը շատ ծանր և անհնարին էր թվում: Առաջին եթերաշրջանում նա ծանոթանում է Շոն Հանթերի հետ, ով «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի գլխավոր հերոսներից մեկն է: Հետագայում Շոնը դառնում է Մայայի լավագույն ընկերը, քանի որ նրանց բնավորությունները շատ նման են: Երրորդ եթերաշրջանում, երբ Շոնը ամուսնության առաջարկություն է անում Մայայի մորը, նրա վերաբերմունքը Շոնի նկատմամբ անմիջապես փոխվում է, քանի որ Մայան վախենում է, որ Շոնը նույնպես կլքի իրեն, ինչպես իր հարազատ հայրը: Շուտով, Մայան հասկանում է, որ Շոնը երբեք ցավ չի պատճառի իրեն: Հարսանիքից հետո Մայան դառնում է Շոնի խորթ աղջիկը:
- Փեյթոն Մեյեր - Լուկաս Ֆրիեր, Ռայլիի լավագույն ընկեր և սիրեցյալ: Ծնվել է Օսթին (Տեխաս), Տեխաս նահանգում: Նրա մեջ առկա են լավ վարքագծեր և առողջ դատողություն: Լուկասի լավագույն ընկերը՝ Ֆարկլն է: Սերիաներից մեկում խոսվում է այն մասին, որ նա հեռացվել է Օսթինի դպրոցից ծեծկռտուկի պատճառով, ինչի հետևանքով նա ստիպված էր կրկին ընդունվել յոթերորդ դասարան[1]: Առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիայում նա համբուրվում է Ռայլիի հետ, սակայն նրանք որոշում են մնալ ընկերներ: Հետագայում իմանալով, որ Մայան սիրահարված է իրեն, սկսում է հանդիպել նրա հետ: Հասկանալով, որ սխալ է գործել, ընտրում է Ռայլիին և երրորդ եթերաշրջանում առաջարկում է նրան հանդիպել, ինչին Ռայլին փոխադարձությամբ է պատասխանում:
- Ավգուստ Մատուրո - Օգգի Մեթյուզ, Տոպանգայի և Կորիի որդին, Ռայլիի հնգամյա եղբայրը: Ավայի «Ամուսինը»: Մեծանալով, նա ուզում է նմանվել իր հորը: Սերիաներից մեկում ասվում է, որ նրա լրիվ անունը՝ Ավգուստ է [1]:
- Դանիել Ֆիշել - Տոպանգա Մեթյուզ, Ռայլիի և Օգգիի մայրը, Կորիի կինը: Նա եղել է Կորիի մանկության ընկերուհին, իսկ հետագայում նաև նրա դպրոցական սերը: Տոպանգան՝ իրավաբան է, խիստ, սակայն երկու երեխաների հոգատար մայր[1]: Մանուկ ժամանակ եղել է նաև Սթյուարդ Մինկուսի սիրեցյալը:
- Կորի Ֆոգելմանիս - Ֆարկլ Մինկուս, սովորում է Մայայի, Ռայլիի և Լուկասի հետ միևնույն դասարանում: Շատ խելացի է, սակայն չափազանց էքսցենտրիկ: Մայայի և Ռայլիի մոտիկ ընկերն է: Կորիի և Տոպանգայի նախկին դասընկեր՝ Սթյուարդ Մինկուսի որդին է, որին նա շատ նման է: Շատ է հոգում իր դասերի և գնահատականների մասին: Երկրորդ եթերաշրջանում պարզվում է, որ նա տառապում է աուտիզմով:
Երկրորդական անձնակազմ
խմբագրել- Ռայդեր Սթրոնգ - Շոն Հանթեր
- Ուիլյամ Դենիելս - Ջորջ Ֆինի
- Ուիլյամ Ռասս - Ալան Մեթյուզ
- Բեթսի Ռենդլ - Էմի Մեթյուզ
Պարբերական դերեր
խմբագրել- Շերիլ Տեկյերա - Քեթի Հարթ, Մայայի մայրը: Աշխատում է մատոցողուհի Nightawk Diner-ում: Քեթին անընդհատ փորձում է ցույց տալ Մայային, թե ինչքան է նա թանկ իր համար, որովհետև իր աղջկա կյանքում նա իրեն ավելորդ էր զգում: Եթերաշրջանի ընթացքում նրանց հարաբերությունները բարելավվում են: Երրորդ եթերաշրջանում նա ամուսնանում է Շոնի հետ:
- Ավա Կոլկեր - Ավա, Օգգիի վեցամյա «կինը»: Սիրում է ղեկավարել մարդկանց, համոզում է Օգգիին, որ նա պետք է կատարի իր բոլոր քմահաճությունները, պատճառաբանելով, որ նրանից ավելի մեծ է: Տոպանգան հակակրում է Ավային: Երրորդ եթերաշրջանում նրա ծնողները բաժանվում են:
- Ուրիյա Շելթոն - Ջոշուա Մեթյուզ, Կորիի եղբայրը, Տոպանգայի փեսան, Ռայլիի և Օգգիի քեռին: Մայայի սիրային հետաքրքրությունն է: Երկրորդ եթերաշրջանում ընդունվում է համալսարան : Երրորդ եթերաշրջանում խոստովանում է իր զգացմունքների մասին Մայային:
Եթերաշրջան | Էպիզոդներ | Օրիգինալ ցուցադրում | ||
---|---|---|---|---|
Եթերաշրջանի սկիզբ | Եթերաշրջանի ավարտ | |||
1 | 21[3] | Հունիսի 27, 2014 | Ապրիլի 17, 2015 | |
2 | 30 | Մայիսի 11, 2015 | Մարտի 11, 2016 | |
3 | Հունիսի 3, 2016 |
Քննադատություն
խմբագրելՍերիալը ստացել է դրական գնահատականներ կինոքննադատներից: Rotten Tomatoes կայքում 17 գրախոսության հիման վրա, ունի՝ 82% վարկանիշ, 10-ից 7,3 միջին գնահատականով [4]: Metacritic կայքում 10 գրախոսության հիման վրա, ունի՝ 100-ից 64 միավոր, ինչը համապատասխանում է «Ընդհանուր դրական գնահատականներ» կարգավիճակին [5]:
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 34»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Hibberd, James (2014-05-20). «'Girl Meets World': See the opening credits | Inside TV | EW.com». Insidetv.ew.com. Վերցված է 2014-06-19-ին.
- ↑ 'Girl Meets World' to Premiere Friday, June 27 on Disney Channel (Video) — Updated
- ↑ «Shows A-Z – girl meets world on disney». The Futon Critic. Վերցված է June 29, 2014-ին.
- ↑ «Girl Meets World: Season 1 - Rotten Tomatoes». 2014-07-14. Վերցված է 2016-07-12-ին.
- ↑ «Girl Meets World». Վերցված է 2016-07-12-ին.