Վասյա Բանկովա (բուլղար․՝ Вася Стефанова Банкова, ), բուլղարացի գիտնական, կենսաբանական ակտիվ նյութերի քիմիայի մասնագետ: Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է (2014)[1], պրոֆեսոր[2], քիմիական գիտությունների դոկտոր (2000): Բուլղարիայի ԱՆ ֆոտոքիմիայի կենտրոնի Օրգանական քիմիայի ինստիտուտի բնական նյութերի քիմիայի վարիչն է (2009-ից[3]), որտեղ աշխատում է 1977 թվականից։ 2002 թվականից Սոֆիայի համալսարանի քիմիայի և դեղագործության ֆակուլտետի պատվավոր դասախոս է: Բուլղարիայի ֆոտոքիմիական ասոցիացիայի նախագահն է[4]:

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ավարտել է Քիմիական-տեխնոլոգիական ինստիտուտը (ներկայումս՝ Քիմիական տեխնոլոգիայի և մետաղաձուլության համալսարան)՝ օրգանական սինթեզի ինժիներ-քիմիկոս մասնագիտացմամբ։ 1990 թվականին պրոֆեսոր Սիմեոն Պոպովի ղեկավարությամբ Օրգանական քիմիայի ինստիտուտում ստացել է բնական և ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի քիմիայի դոկտորի աստիճան, իսկ 2001 թվականին՝ նույն մասնագիտության քիմիական գիտությունների դոկտորի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է նույն համալսարանում, սկզբնական շրջանում՝ քիմիայի մասնագետ, 1984 թվականից՝ գիտաշխատող, 1995 թվականից՝ երկրորդ աստիճանի ավագ գիտաշխատող, 2004 թվականից՝ առաջին աստիճանի, 2005 թվականից՝ պրոֆեսոր։ 2009 թվականից ղեկավարում է բնական նյութերի քիմիայի լաբարատորիան։ 1985-1986 թվականերին որպես Հենրիխ Հերցի հիմնադրամի կրթաթոշակառու՝ մասնագիտացել է Գերմանիայի Ռուսական համալսարանում: 1993 թվականին որպես ԵՄ կենսաթոշակառու եռամսյա մասնագիտացում է անցել Գերմանիայի Սարսկյան համալսարանում: Վերապատրաստվել է նաև Բրազիլիայում և Իտալիայում (1999 և 2000)։

Մեղրի միջազգային հանձնաժողովի (անգլ.՝ International Honey Commission), Հարավարևելյան Եվրոպայի երկրների բժշկական և անուշաբույր բույսերի ասոցիացիայի, Բուլղարիայի օրգանական և մետաղաօրգանական քիմիայի խմբի անդամ է։ Ակնամոմի ուսումնասիրության ճապոնական ասոցիացիայի պատվավոր անդամ է, Հունաստանի ապիթերապիայի գիտական կենտրոնի գիտական կոմիտեի պատվավոր անդամ:

Journal of Apiproducts and Apimedical Sceinces և Chemistry Central Journal[5], նախկինում նաև՝ Evidence-based Complementary and Alternative Medicinе (2007-2014) ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է։

Միջազգային գիտաժողովների մասնակից է, դրանց գիտական խորհուրդների անդամ: 2018 թվականի սեպտեմբերի 28-29-ը Սոֆիայում կայացած Second Propolis Conference — Propolis in human and bee health conferece գիտաժողովի կազմկոմիտեի նախագահն էր[4]։

Բանկովայի ղեկավարությամբ պաշտպանել է երկու դոկտորանտ: Նա գլխավորում է ակնամոմի հետազոտությունները, որով զբաղվում է ավելի քան 20 տարի։ Դրա հիման վրա ավելի քան 80 աշխատանք է հրատարակել միջազգային գրախոսվող ամսագրում։

Հրատարակել է ավելի քան 160 աշխատանք, տպագրվել է PLoS One, European Journal of Medicinal Chemistry[en], Journal of Ethnopharmacology[en], Phytochemistry[en], Fitoterapia[en], J. Agric. Food Chem.[en], Talanta[en], Food Chemistry[en], Planta Medica[en] և այլ ամսագրերում։

Աշխատանքներ խմբագրել

  • V. Bankova. Chemical diversity of propolis and the problem of standardization. J. Ethnopharmacol. 100 (1-2), 114-117 (2005).
  • V. Bankova, B. Trusheva., M.Popova. New developments in propolis chemical diversity studies (since 2000) In: N. Orsolich & I. Basic (Eds), Scientific Evidence of Use of Propolis in Ethnomedicine, 1-13, Transworld Research Network, Trivandrum, 2008.
  • V. Bankova, B. Trusheva. Chemical profiles of different propolis types in relation to their biological activity. In: T. Farooki and A. Farooki, Eds., Beneficial effects of propolis on human health and chronic diseases. NOVA Science Publishers, New York. 2013.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017-12-11-ին. Վերցված է 2018-09-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Институт по Органична Химия с Център по Фитохимия - БАН». Արխիվացված է օրիգինալից 2018-01-17-ին. Վերցված է 2017-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Prof. Vassya Bankova, PhD, DSc(անգլ.)
  4. 4,0 4,1 Propolis conference Sofia 2018
  5. BMC Chemistry | Home page

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել