Մասնակից:Մանուկյան Անահիտ/Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2

Մանուկյան Անահիտ/Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2

«Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2» (անգլ.՝ The Secret Life of Pets 2), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ: Առաջին անգամ անոնսը դուրս է եկել 2016 թվականի սկզբին[1]: 2016 թվականի առաջին ֆիլմի սիքվելը[2]:

Սյուժե խմբագրել

Սյուժեի կենտրոնում Ջեք-Ռասել-տերիեր Մաքսի կյանքն է։ Նրա տիրուհին՝ Քեթին, ամուսնացել է, և շուտով ընտանիքում ծնվում է տղա՝ Լիամը։ Քեթիի ուշադրությունը անցվ է երեխայի վրա։ Շունը նույնպես ստիպված է հետևել անհանգիստ երեխային, նա վարակվում է չափազանց ծնողական խնամքով և տառապում է սթրեսից։ Ճանապարհորդելիս  Մաքսը ծանոթանում է հովվաշուն Կովբոյի հետ, որն օգնում է նրան վերականգնել ինքնավստահությունը։ Պատմույան երկրորդ մասը կապված է ձնագնդի հետ։ Նապաստակը իր ընկերներին ներգրավում է վագրիկ Խոին թափառող կրկեսից փրկելու համար: Սյուժեի երրորդ մասը կապված է Գիջեթի հետ, որին Մաքսը մինչև իր գնալը վստահել էր իր սիրելի խաղալիքը, սակայն խաղալիքը գլորվելով հայտնվեց կատվասեր ծեր կնոջ տանը, և Գիջեթը ստիպված էր սովորել Քլոյաից սովորել ինչպես լինել կատու:

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2016 թվականի օգոստոսի 2-ին Universal Pictures-ը և Illumination-ը հայտարարել են 2016 թվականի անիմացիոն «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» ֆիլմի շարունակության մասին՝ ռեժիսոր Քրիս Ռենոյի և սցենարիստ Բրայան Լինչի մասնակցությամբ[1]: Քրիստոֆեր Մելեդանդրին և Ջանեթ Հիլին կլինեն ֆիլմի պրոդյուսերները[3]:

2017 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Լուի Սի Քեյը հանդես չի գա Մաքսի դերում այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին և հետագայում մեղավոր ճանաչեցին հինգ կանանց սեռական ոտնձգության մեջ[4]: 2018 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ Փեթոն Օսվալտը կփոխարինի Սի Քեյին, իսկ Հարթը, Սթոունսթրիթը, Սլանեցը, Քեմփերը, Բելը, Կարվին, Բուրեսը, Մոյնիխանը կկրկնեն իրենց դերերը։ Լրացուցիչ կազմի մեջ մտնում են՝ Թիֆանի Հադիշը, Նիկա Կրոլը, Հարիսոն Ֆորդը և պիտա Հոլմսը[5]:

Ռելիզ խմբագրել

Ի սկզբանե ֆիլմը պետք է թողարկվեր 2018 թվականի հուլիսի 13-ին[1], այնուհետև 2019 թվականի հուլիսի 3-ին[3]: Ի վերջո Universal Pictures-ը ֆիլմը հրապարակեց 2019 թվականի հունիսի 6-ին ԱՄՆ-ում[6], Իսկ Մեծ Բրիտանիայում երկու շաբաթ առաջ ՝ 2019 թվականի մայիսի 24-ին[7]:

Մարկետինգ խմբագրել

Ֆիլմի թողարկման նախաշեմին նկարահանվել են մի քանի թրեյլերներ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել են Մաքսի, Քլոեի, Սնոուբոլի, Դեյզի, Գիջեթի և աքաղաղի հերոսները[8]: 2019 թվականի ապրիլի 11-ին (ընտանի կենդանիների ազգային օր) թողարկվել է առաջին պաշտոնական թրեյլերը։ Եզրափակիչ թրեյլերը թողարկվել է 2019 թվականի մայիսի 16-ին[9]:

Հավաքածուներ խմբագրել

Միացյալ Նահանգներում և Կանադայում «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2» անիմացիայի հետ միասին կթողարկվեն «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ» և «Ուշ գիշեր» ֆիլմերը, մուլտֆիլմի վճարները կանխատեսվում են մոտ 63 միլիոն դոլար[10]:

Քննադատություն խմբագրել

Rotten Tomatoes-ում Ֆիլմը ստացել է 57% թարմություն 130 գրախոսությունների հիման վրա, իսկ միջին գնահատականը 5,7/10 է[11]: Metacritic-ում Ֆիլմը 100-ից 55 միավոր միջին գնահատական ունի, հիմնվելով 26 գրախոսությունների վրա, նշելով «խառը կամ միջին արձագանքները»[12]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 McNary, Dave (August 2, 2016). «'Secret Life of Pets 2' in the Works, Set for 2018 Release». Variety. Վերցված է August 2, 2016-ին.
  2. «Тайная жизнь домашних животных 2 (2019)» (ռուսերեն). Վերցված է 2018-11-08-ին.
  3. 3,0 3,1 «Minions 2 and Sing 2 Announced, Pets 2 Pushed Back a Year». ComingSoon.net. January 25, 2017. Վերցված է January 26, 2017-ին.
  4. Busch, Anita (November 10, 2017). «Universal Pictures, Illumination Parts Ways With Louis C.K. On 'Secret Life Of Pets 2'». Deadline. Վերցված է November 11, 2017-ին.
  5. Fleming Jr., Mike (April 25, 2018). «Harrison Ford Takes First Animated Role, In Illumination's 'The Secret Life Of Pets 2'». Deadline. Վերցված է April 25, 2018-ին.
  6. D'Alessandro, Anthony (August 15, 2017). «'The Secret Life Of Pets 2' Will Be Unleashed A Month Earlier». Deadline Hollywood. Վերցված է October 1, 2017-ին.
  7. «'The Secret Life of Pets 2' In UK Cinemas 27 May 2019». Filmoria.co.uk. Վերցված է 20 November 2018-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն); Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. Anderson, Jenna. «'Secret Life of Pets 2' Trailer Released». ComicBook. Վերցված է 25 April 2019-ին.
  9. Chitwood, Adam (May 16, 2019). «Final Trailer for 'The Secret Life of Pets 2' Heads to the Farm». Collider. Վերցված է May 16, 2019-ին.
  10. D'Alessandro, Anthony (May 16, 2019). «'Secret Life Of Pets 2' To Have Upper Paw Over 'Dark Phoenix' – Early B.O. Projections». Deadline Hollywood. Վերցված է May 16, 2019-ին.
  11. «The Secret Life of Pets 2 (2019)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է May 24, 2019-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  12. «The Secret Life of Pets 2 Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է May 23, 2019-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

[[Կատեգորիա:2019 մուլտֆիլմեր]] [[Կատեգորիա:Համակարգչային անիմացիոն ֆիլմեր]] [[Կատեգորիա:Լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր]] [[Կատեգորիա:Անգլերեն ֆիլմեր]] [[Կատեգորիա:Մուլտֆիլմեր կենդանիների մասին]] [[Կատեգորիա:Ամերիկյան մուլտֆիլմեր]]