Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Stadio Diego Armando Maradona(այլ կիրառումներ)
Հրայր Աղավելյան/Ավազարկղ
Ամբողջական անվանումStadio Diego Armando Maradona
Հիմնադրված1959
Տարողություն60.240

Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտ, գտնվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում: Նապոլի ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է:

Պատմություն խմբագրել

Մարզադաշտը կառուցվել է 1959 թվականին՝ ստանալով «stadio del Sole» (թարգմանաբար՝«Արևի մարզադաշտ») անվանումը[1]: 1960 թվականի ամառային օլւմպիական խաղերի մի քանի մրցաշրջաններ անց են կացվել հենց ներկայիս մարզադաշտում: Շինարարության ավարտից հետո մարզադաշտը կարող էր տեղավորել 80 հազար հանդիսական: 1963 թվականին մարզադաշտը վերանվանվել է «Stadio San Paolo» ՝ Պողոս առաքյալի պատվին: 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանից առաջ 1989 թվականին՝ մարզադաշտը վերանորոգվել է: Մարզադաշտում տեղի ունեցան աշխարհի առաջնության մի քանի խաղեր, այդ թվում նաև կիսաեզրափակիչ խաղը՝ Իտալիայի և Արգենտինայի ազգային հավաքականների միջև: 60.240 հազար տարողունակությամբ՝ այն Իտալիայի երրորդ ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտն է՝. «Միլան ՖԱ»«Ջուզեպպե Մեացցա» և Հռոմի՝ «Ռոմա ՖԱ»«Օլիմպիական մարզադաշտ» -ից հետո: 2010 թվականից մարզադաշտի հաղորդավարը Դանիելե Բելինին է[2]: 2020 թվականի նոյեմբերի 25-ին մահացավ լեգենդար ֆուտբոլիս Դիեգո Մարադոնան: Նոյեմբերի 26-ին հայտարարվեց, որ մարզադաշտը կվերանվանվի ի պատիվ լեգենդար Մարադոննայի[3]: Դեկտեմբերի 4-ին Նապոլի ՖԱ տնային մարզադաշտը պաշտոնապես վերանվանվեց Մարադոննայի պատվին[4][5][6][7]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Stadio San Paolo» (իտալերեն). Società Consulenza e Assistenza Impiantistica Sportiva. 2009. Վերցված է 2020-12-04-ին.
  2. «Мы в Неаполе все сумасшедшие». Как Децибел Беллини стал самым известным диктором мирового футбола(ռուս.)
  3. Стадион «Наполи» будет переименован в честь Диего Марадоны(ռուս.)
  4. Стадион «Наполи» официально получил имя Диего Марадоны
  5. «Official: Stadio Diego Armando Maradona» (անգլերեն). football-italia.net. 2020-12-04. Վերցված է 2020-12-04-ին.
  6. «Comunicato SSC Napoli su Stadio Diego Armando Maradona» (իտալերեն). «Наполи». 2020-12-04. Վերցված է 2020-12-04-ին.
  7. «De Magistris dopo la riunione di Giunta: intitolato lo stadio a Diego Armando Maradona» (իտալերեն). Муниципалитет Неаполя. 2020-12-04. Վերցված է 2020-12-04-ին.

Արտաքին հղումներ խմբագրել