Մասնակից:Հովհաննիսյան Սյուզի/Ավազարկղ 4
| |||
| |||
| |||
| |||
|
Ալան Մանուս (անգլ.՝ Alan Mannus, ), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, «Շեմրոկ Ռովերս» ակումբի դարպասապահ։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մասնակից:
Ակումբային կարիերա
խմբագրելՄանուսը կարիերան սկսել է «Լինֆիլդ» ակումբում։ 2002 թվականի Հյուսիսային Իռլանդիայի առաջնությունում նորամուտն է նշել թիմի կազմում և գրեթե անմիջապես գրավել է հիմնական դարպասապահի տեղը, մինչ այդ Մանուսը վարձավճարով հանդես էր գալիս «Լարն»ու «Կարիկ Ռեյնջերս» ակումբներում։ 2003 թվականին «Օմա Թաունի» դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել իր դարպասից կատարած հարվածով[1][2]։ Հոկտեմբերի արդյունքներով ընտրվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ[3]։ 2004 թվականին Մանուսը երկու տարով երկարաձգել է պայմանագիրը «Լինդֆիլդի» հետ[4]։ 2007/2008 մրցաշրջանում Ալանը ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ[5][6]։ Ակումբի կազմում հինգ անգամ դարձել է Հյուսիսային Իռլանդիայի չեմպիոն, ինչպես նաև չորս անգամ նվաճել ազգային գավաթը և երկու անգամ լիգայի գավաթը: «Լինդֆիլդում» անցկացրած 9 տարիների ընթացքում Մանուսով հետաքրքրվել են անգլիական «Էվերթոնը»[7] «Դոնկաստեր Ռովերս»[8], ինչպես նաև շոտլանդական «Մոտերվելը»[9]։
2009 թվականին Ալանը տեղափոխվել է իռլանդական «Շեմրոկ Ռովերս»[10]։ Օգոստոսի 22-ին «Դանդոլկի» դեմ խաղում նորամուտն է նշել Իռլանդիայի առաջնությունում[11]։ 2010 թվականին Մագնուսն օգնել է ակումբին հաղթել առաջնությունում և առաջադրվել է տարվա ֆուտբոլիստի կոչման[12], ճանաչվել է լավագույն դարպասապահ[13]։
2011 թվականին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է շոտլանդական «Սենթ Ջոնսթոն»[14]։ Նա դարձել է Պետեր Էնկելմանի փոխարինողը, սակայն այն բանից հետո, երբ «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում ֆին դարպասապահը բաց է թողել հինգ գնդակ, Մանուսը գրավել է նրա տեղը դարպասում[15]։ Փետրվարի 19-ին «Աբերդինի» դեմ խաղում նորամուտը նշել է Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[16]։ 2014 թվականին Ալանը օգնել է «Սենթ Ջոնսթոնին» նվաճել Շոտլանդիայի գավաթը։ 2018 թվականի ամռանը Մանուսը վերադարձել է «Շեմրոկ Ռովերս»։
Միջազգային կարիերա
խմբագրել2004 թվականին Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում։
2016 թվականի ամռանը Ֆրանսիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարում պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։
Հանդիպումներ հավաքականում
խմբագրելԸնդհանուր՝ 7 խաղ / 1 գոլ բաց թողնված՝ 2 հաղթանակ, 2 Ոչ-ոքի, 3 պարտություն:
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել«Լինֆիլդ»
խմբագրել- Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2000/01, 2001/02, 2003/04, 2005/06, 2006/07, 2007/08
- Հյուսիսային Իռլանդիայի գավաթի գավաթակիր՝ 2001/02, 2005/06, 2006/07, 2007/08
- Լիգայի գավաթի գավաթակիր՝ 2005/06, 2006/07
«Շեմրոկ Ռովերս»
խմբագրել- Իռլանդիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2010, 2011, 2020, 2021
- Իռլանդիայի գավաթակիր՝ 2019
«Սենթ Ջոնսթոն»
խմբագրել- Շոտլանդիայի գավաթի գավաթակիր՝ 2013/14
Անհատական
խմբագրել- Հյուսիսային Իռլանդիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ 2007/08
- Իռլանդիայի առաջնության լավագույն դարպասապահ՝ 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Alan Mannus talks about 'that' goal». Արխիվացված է օրիգինալից 2007-06-19-ին. Վերցված է 2007-06-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Keeper scores in Blues win». BBC Sport. 2003-10-25. Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին. Վերցված է 2014-06-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Keeper Mannus lifts award». BBC Sport. 2003-11-09. Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին. Վերցված է 2014-06-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Irons makes Linfield exit». BBC Sport. 2004-05-27. Վերցված է 2014-06-05-ին.
- ↑ «Mannus is footballer of the year». BBC Sport. 2008-04-24. Արխիվացված է օրիգինալից 2008-04-30-ին. Վերցված է 2014-06-05-ին.
- ↑ «Mannus Worthy of Ulster award». Belfast Telegraph. 2008-04-25. Արխիվացված է օրիգինալից 2014-09-04-ին. Վերցված է 2014-06-05-ին.
- ↑ «Mannus is possible Everton target». BBC Sport. 2005-01-30. Վերցված է 2014-06-05-ին.
- ↑ «Rovers on a Mannus watching brief». BBC Sport. 2005-04-15. Վերցված է 2014-06-05-ին.
- ↑ «Motherwell keen on Northern Ireland keeper». Daily Record. 2008-12-30. Արխիվացված է օրիգինալից 2014-09-04-ին. Վերցված է 2014-06-05-ին.
- ↑ «Mannus joins Hoops». Shamrock Rovers. Արխիվացված է օրիգինալից 2014-03-25-ին. Վերցված է 2009-08-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Шемрок Роверс VS. Дандолк 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2009-08-22. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ryan scoops PFAI award». Irish Independent. 2010-11-08. Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին. Վերցված է 2014-06-05-ին.
- ↑ «Sligo boss Cook lands top award». Irish Independent. 2012-11-29. Արխիվացված է օրիգինալից 2011-02-16-ին. Վերցված է 2015-12-09-ին.
- ↑ «St Johnstone sign keeper Mannus from Shamrock Rovers». BBC Sport. 2011-07-21. Արխիվացված է օրիգինալից 2011-07-24-ին. Վերցված է 2015-12-09-ին.
- ↑ Haggerty, Anthony (2012-02-12). «St Johnstone boss Steve Lomas admits he may change goalkeeper after Peter Enckelman shocker». Daily Record. Արխիվացված է օրիգինալից 2014-09-04-ին. Վերցված է 2014-06-05-ին.
- ↑ «Абердин VS. Сент-Джонстон 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011-02-19. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Northern Ireland stats at Irish FA(անգլ.)
- Профиль на сайте «Шемрок Роверс»(անգլ.)