Մասնակից:Հովիկ Գալինյան/Ավազարկղ
Ավստրալիայի աբորիգենների դրոշ (անգլ.՝ Australian Aboriginal Flag), դրոշ, որն օգտագործվում է Ավստրալիայի աբորիգենների և (մասամբ) այլ հնաբնակների կողմից: Մշակվել և հաստատվել է 1971 թվականին։
Ձևավորում
խմբագրելԴրոշը մշակել է Լուրիտջա ցեղից դիզայներ Հարոլդ Թոմասը 1971 թվականին[1]՝ հողի նկատմամբ իրենց իրավունքները հաստատելու աբորիգենների առաջին փորձերի ժամանակ։ 1972 թվականին՝ «աբորիգենների դեսպանատան» կազմավորման ժամանակ, դրոշն ընտրվել է որպես Ավստրալիայի աբորիգենների պաշտոնական դրոշ, իսկ 1995 թվականի հուլիսի 14-ին այն ճանաչվել է իբրև Ավստրալիայի երկրորդ պաշտոնական դրոշ։ 1997 թվականին Հարոլդը ճանաչվել է դրոշի հեղինակ և ստացել դրա նկատմամբ բոլոր հեղինակային իրավունքները:
Դրոշի վրա պատկերված է սև (վերևից) և կարմիր (ներքևից) գույնի երկու հորիզոնական հավասարաչափ շերտ՝ կենտրոնում ոսկե շրջանակով:
Սև գույնը խորհրդանշում է Ավստրալիայի աբորիգեններին, կարմիրը Ավստրալիայի հողն է և օքրան, որն օգտագործվում է աբորիգենների արարողությունների ժամանակ, իսկ դեղինը խորհրդանշում է արևը, կյանքի ծնունդը և պաշտպանությունը:
Կիրառություն
խմբագրելԴրոշն առաջին անգամ փակցվել է Ադելաիդայում։ Աբորիգենների դրոշը պաշտոնապես ճանաչվել է 1995 թվականին՝ Պոլ Քիթինգի օրոք՝ չնայած կենտրոնամետ ընդդիմության դիմադրությանը։ Այժմ նույնիսկ դպրոցներում այն կախված է Ավստրալիայի դրոշի կողքին: Ներկայումս ավստրալական «հանրապետականները» («Կանաչ մայրցամաքի» գերիշխող կարգավիճակի հակառակորդներ) քննարկում են «Աբորիգենների դրոշին» ազգային դրոշի կարգավիճակ շնորհելու հարցը՝ գոյություն ունեցողի փոխարեն:
2010 թվականին Հարոլդ Թոմասը մերժեց «Google»-ին՝ թույլ չտալով որոնողական համակարգի գլխավոր էջում անհատույց կերպով օգտագործել դրոշը՝ որպես դուդլի ժամանակավոր պատկերանշան՝ մեկնաբանելով, որ «Գուգլը», որպես առևտրային կազմակերպություն, կարող է վճարել դրոշն օգտագործելու համար[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Harold Thomas — Creator of the Aboriginal Flag». Արխիվացված է օրիգինալից 2009-05-18-ին. Վերցված է 2014-02-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 14 (օգնություն) - ↑ Лицензия на флаг
Գրականություն
խմբագրել- Horton, D. (ed.) Encyclopaedia of Aboriginal Australia, Aboriginal Studies Press, Canberra, 1994.
Արտաքին հղումներ
խմբագրել- «NAIDOC - Indigenous Australian flags». Արխիվացված է օրիգինալից 2014-01-31-ին. Վերցված է 2014-03-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - «Australian Aboriginal Flag». Official Australian Government website. Վերցված է 2014-03-02-ին.