Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան խմբագրել

Այս խմբագիրը մասնակցում է
Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում մրցույթին։

Ավետիք Իսահակյանի հայրական տունը կառուցվել է  1829 թվականին, երբ բանաստեղծի պապը՝  Նիկողայոս Իսահակյանը գաղթել է  Հայոց  հինավուրց Այրարատ նահանգի Կոգովիտ Գավառի Բայազետ քաղաքից։Տունը կառուցվել է երկու որդիների համար։ Այս տան հարկի տակ 1875 թվականի հոկտեմբերի 30-ին ծնվել է ապագա մեծ բանաստեղծը։Այս տանն է անցել Վարպետի մանկության և պատանեկության տարիները։Այստեղ է ստեղծվել առաջին ստեղծագործությունները՝ <<Ալագյազի մանիները >>, աշխատել է <<Աբու- Լալա Մահարի>> պոեմի վրա ։Տունը թանգարան է դարձել Իսահակյանի 100- ամյակի օրերին ՝ 1975 թվականին։ Թանգարանի բացման օրը, բակում 1988 թվականի աղետալի երկրաշարժը մեծ վնասներ պատճառեց նաև թանգարանի շենքին։ Մի քանի տարի կիսակառույց մնալուց հետո 2002 թվականին Վարպետի ծննդյան օրը վերաբացվեց՝ նորից ուխտատեղի դառնալով այցելուների համար։ տեղադրվեց Վարպետի կիսանդրին․գործ՝ Խ․ Իսականդարյանի,նույն օրը թատերական հրապարակում տեղի ունեցավ Վարպետի հուշարձանի բացման արարողությունը․գործ ՝ Ն․ Նիկողոսյանի։1988 թվականի աղետալի երկրաշարժը մեծ վնասներ պատճառեց նաև թանգարանի շենքին։Մի քանի տարի կիսակառույց մնալուց հետո վերաբացվեց 2002 թվականին՝ ուխտատեղի դառնալով այցելուների համար։

Իսահակյանի մոր՝ Ալմաստ Ղլտճյանի տոնական զգեստը խմբագրել

Ալեքսանդրապոլի հայ բնակչության հագուստը  19-րդ դարի վերջին երկու տիպի է՝ավանդական - ասիական, նորաձև - եվրոպական։ Ավանադական  հագուստ  կարող դերձակները միայն հայերն էին և կոչվում  էին թարզի, իսկ  եվրոպական շորեր կարողները այլ ագի էին և կոչվում էին պարտնոյ։

Ալեքսանդրապոլի կանաց ավանդական տոնական զգեստը ներկայացնում էր Բարձր Հայքի (Կարին) տարազը:Ավանդական տարազի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը թավշե կամ մահուդե կարմիր գոգնոցն էր,  որն ուներ երկու տարբերակ՝ ուղիղ եզրերով և երեք կողմը ալիքաձև կտրտված։ Գոգնոցի եզրերի զարդանախշերը համապատասխանում էին վերնազգեստի նախշերին՝ ոսկեթել ասեղնագործությամբ կամ բարակ քուղով եզրարզարդարված։ Գոգնոցի անկյուններում ասեղնագործվում էին ոսկեթել  նշաձևեր, որոնց կենտրոնում երբեմն գրվում էին տիրոջ անվան սկզբնատառերը։ Գոտին ուներ երկու մետր երկարություն, զարդարված էր երկրաչափական   նախշերով, որոնց մեջ գերակշռում էր  կենաց ծառի պատկերը։  Վերջիններիս վրա հաճախ եղել են բարեմաղթանքի խոսքեր,գործելու թվականը, կրողի անունը և այլն։ Կանայաք վերնազգեստի վրայից  հագնում էին նաև կարճ բաճկոն-սալթա, որը կարվում էր վերնազգեստի գույներով՝ թավիշից։ Բացի սրանից կանանց տարազի համալիրում գործածվում էր փարաջա կոչվող վերարկուն,որը կարվում էր սև կամ շագանակագույն բրդյա կտորից։ Տարեց կանայք ցուրտ եղանակներին օգտագործում էին բրդյա հաստ գլխաշոր-ծածկոցներ՝ շալովնի։

Կնոջ գլխի հարդարանքով հստակ դրսևորվում էին  նրա սոցիալ-տարիքային առանձնահատկությունները ։ Ըստ դրա կարելի էր որոշել , թե կրողը ինչ կարգավիճակ ունի՝ աղջիկ է, ամուսնացած կին, թե այրի։ Աղջիկիների գլխի հարդարանքը խիստ պարզունակ էր՝ ծոպազարդ գդակ,արծաթե կախիկավոր գլխազարդ – թասակ։

Նմանատիպ զգեստի օրինակ կա Գյումրու Ավետիք Իսահակայնի տուն-թանգարանում,որը պատկանել է բանաստեղծի մորը՝ Ալմաստ Ղլտճյանին։Ալմաստը, որպես գլխազարդ կրել է Վարդ թանթանա, քունքուլունքներ , փուշի։ Զգեստը հետագայում փոխանցվել է ավագ հարսին։[1]


Թոնրի շուրթին ծնված բանաստեղծը


Թոնրատունը ունի մեծ նշանակություն թանգարանի համար,այն դարձել է նվիրական անկյուն,քանի որ այստեղ է ծնվել բանաստեղծը։1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Շիրակ աշխարհում ձմռան նախօրեին, ծնվելու էր Իսահակյանների տան աստվածային թվով՝  7-րդ երեխան։ Տատմոր առաջարկությամբ  ծնունդը ընդունվելու է թոնրատանը, քանի որ  այն ամենատաք անկյունն էր։ Երբ տատմերը ավետվում է լուրը սպասողներին․<<Ավետիս,Ավետիս, տղա ծնվեց>> ,Սահակ աղան ներս մտնելով ձեռքերի վրա բարձրացնում է նորածնին և ասում․<< Թող ավետիս լինի ոչ միայն մեր ընտանիքի համար>>։ Մենք գիտենք,որ հայրական օրհնանաքը բարձրանում է առ Աստված և իսկաապես փոքրիկի ծնունդը ավետիս էր ոչ միայն Իսահակայնների գերդաստանի, այլ նաև մի ողջ ժողովրդի համար։Այն իր ապրած կյանքով  հավերժացավ  և հավերժացրեց մի ողջ ժողովու[2]րդ։

  1. Կարինե ,Գրիգոր, Բազեյան,Աղանյան. Ալեքսանդրապոլ․ Ազգագրական Էսքիզներ.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Սուսաննա, Մնացականյան. Ավետիք Իսահակյանի կյանքը և գործունեությունը.