Մասնակից:Կարինե Հախինյան/Ավազարկղ13

«Կլաս» (իսպ.՝ Rayuela), արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի փորձնական վեպը, որը գրվել է 1963 թվականին: Այն համարվում է գրողի ամենահայտնի ստեղծագործությունը և պոստմոդեռնիստական ​​գրականության նշանավոր օրինակը:

Վեպի կառուցվածքԽմբագրել

Վեպն ունի անսովոր կառուցվածք: Ըստ գրողի նախաբանի՝ գիրքը միանգամից պարունակում է «շատ գրքեր», սակայն Կորտասարն առաջարկում է ընթերցման երկու տեխնիկա՝ սովորական, որը ներառում է վեպի առաջին երկու մասերը՝ «Մյուս կողմից» և «Այս կողմից», և որոնցում ավարտվում է հիմնական սյուժեն, ինչպես նաև կարդալ ըստ հատուկ սխեմայի, ըստ որի՝ պետք է կարդալ նաև «Այլ կողմերից» մասի գլուխները: Այն կարգը, որով պետք է կարդալ գիրքը, սահմանվում է հեղինակի կողմից, դրան կարելի է հետևել յուրաքանչյուր գլխի վերջում սխեմայի կամ ցուցիչների միջոցով: Սխեմայում կան վեպի բոլոր գլուխները, բացի նախավերջինից՝ 55-րդից։

Վեպի հերոսԽմբագրել

Վեպի գլխավոր հերոսը՝ Օրասիո Օլիվեյրան, անձնատուր է լինում իր գոյության խնդիրների և շրջապատող աշխարհի հետ բարդ հարաբերությունների մասին մտորումներին: Նրա մտորումների կատալիզատորը ծանոթների՝ Փարիզից Մագ անունով սիրեցյալի, ինտելեկտուալների փարիզյան «Ակումբի» և արգենտինացի ընկերներ Տրևելերի և Տալիտայի հետ շփումն է[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Хулио Кортасар, Владимир Агеев (26 сент. 2016 г.)։ «Игра в классики (спектакль)»։ Эпигон-театр։ Grigoriy Ushkuynik։ Վերցված է 2017-09-26 

Արտաքին հղումներԽմբագրել