Լուսինե Ժամկոցյան/Ավազարկղ/7
Ռոգանը երգում է ակումբում UFC 70
Ծնվել է11 օգոստոսի 1967 թվական (53 տարեկան)
ԾննդավայրՆյուարկ, Նյու-Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Կրթություն

Մասաչուսեթսի համալսարան, Բոստոն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գործունեությունհեռուստահաղորդավար, սպորտային մեկնաբան,
Կայքjoerogan.net

Ջոզեֆ Ջեյմս Ռոգան (անգլ.՝ Joseph James "Joe" Rogan. (), Նյուարկ, Նյու-Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան կատակերգու, դերասան, մարտարվեստի վարպետ, սպորտային մեկնաբան և հեռուստահաղորդավար:[1][2] 1997 թվականից UFC-ում մեկնաբան:

Մասնագիտություն խմբագրել

Հեռուստահաղորդավար խմբագրել

Ռոգանն աշխատել է «Վախի գործոն» («Fear Factor») հեռուստաշոուում որպես ծրագրի ամերիկյան տարբերակի վարող: Հաղորդման վրա աշխատել է 2001 թվականի հուլիսի 11-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 12-ը: 2011 թվականի դեկտեմբերի 12-ին հաղորդման վերաթողարկումից հետո նա վերադարձել է շոու և աշխատել այնտեղ մինչև 2012 թվականի հունիսի 16-ը NBC հեռուստաալիքում:

Վերջին անգամ հեռուստահաղորդավար Ջոն աշխատել է սեփական «Ջո Ռոգանն ամեն ինչ կասկածի տակ է դնում» («Joe Rogan Questions Everything») շոուում, որտեղ նա իր ընկեր Դունկան Տրասսելի հետ քննադատորեն հետազոտում էր գերբնական և միստիկ թեմաներ, ինչպիսիք են՝ այլմոլորակայինները և այլն: Շոուի բոլոր 6 էպիզոդները ցուցադրվեցին 2013 թվականին Syfy ալիքով:.

Մեկնաբան խմբագրել

Ռոգանը սկսեց աշխատել UFC-ում в 1997 թվականին, մեկնաբան դառնալուց առաջ սկսել է որպես թղթակից UFC-ում. հարցազրույցներ էր վերցնում մարզիկներց UFC 12-ում:

Սթենդափ խմբագրել

Ռոգանը հյուրախաղերով հանդես էր գալիս նաև որպես երգիծաբան,և թողարկել է մի քանի ալբոմ, այդ թվում և «Shiny Happy Jihad Ջո Ռոգանի հետ. Խոսող կապիկները տիեզերքում»:

Փոդքասթ խմբագրել

2009 թվականի դեկտեմբերից Ռոգանը սկսեց փոդքասթ վարել, որը մինչև 2020 թվականի մայիս հեռարձակվում էր Ustream-ով և YouTube-ով:Փոդքասթին մասնակցում էին տարբեր հերոսներ, որոնց հետ Ջոն քննարկում էր ընթացիկ իրադարձությունները, քաղաքականության, փիլիսոփայության, հումորի, հոբբիի, պատմության վերաբերյալ հարցեր և այլն: Հաղորդումը հատկանշական է նաև նրանով, որ երկու-երեք ժամյա զրույցը սովորաբար ընթանում է երկխոսության տեսքով և սովորաբար առանց նախապատրաստած թեմաների կամ սցենարի: Հյուրերը հայտնի թղթակիցներ, գիտնականներ, գրողներ, մարտարվեստի վարպետներ էին և նույնիսկ ուղղակի Ջոի ընկերներն էին: Փոդքասթի անունն է՝ The Joe Rogan Experience, և ունի հազարից ավելի թողարկումներ:

2020 թվականին Ջոն վաճառեց «The Joe Rogan Experience» փոդքասթը Spotify-ին: Wall Street Journal -ը գնահատում է գործարքը 100 մլն. դոլլար:[3]

Անձնական կյանք խմբագրել

Նա ապրել է Կալիֆորնիա նահանգի Բելլ-Կանյոնում:Հիմա ապրում է Տեխասում: 2007 թվականին Ռոգանն աղջիկ է ունենում: Նա և իր ընկերուհին ամուսնացան հաջորդ տարի: 2010 թվականին Ռոգանը հայտարարեց երկրորդ երեխայի ծնունդի մասին:

2010 թվականի սեպտեմբերին Ալեքս Ջոնսի ռադիոշոուին հյուր լինելու ժամանակ Ռոգանը հայտարարեց, որ չի դավանում որևէ կրոն:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hyson, Sean. «UFC Host Joe Rogan Trains Like a Fighter». Men's Fitness. Վերցված է 2013-12-02-ին.
  2. Sanneh, Kelefa An Astonishing Mixed-Martial-Arts Podcast(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, 2014.
  3. «Комментатор UFC Джо Роган продал подкаст Spotify за 100 млн долларов». Eurosport. 2020-05-22. Վերցված է 2020-05-24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել