Ցուկուբո, սոդեգարամի, սասումատա
Սասումատա, սոդեգարամի, երկու նագինատի, նագամակի

Սասումատա (ճապ.՝ 刺股), ճապոնական մարտական եղանաձև բռնակ, ինչպես նաև հրդեհաշիջման գործիք։

Բաղկացած է եղանաձև, տափակացված ծայրից և բռնակից, որոնք ամրացված են փայտե բազկին։ Հաճախ մետաղով պատված բազկի երկարությունը հասնում է մինչև 2 մետրի։

Պատմություն

խմբագրել

Չնայած որոշ աղբյուրներ սասումատայի հայտնվելը վերագրում են Մուրոմատիի ժամանակաշրջանին, շատ աղբյուրներ նշում են, որ դրանք կիրառվել են էդոյի ժամանակաշրջանում, երբ սամուրայները սկսեցին պատասխանատվություն կրել իրավապահ գործողությունների համար: Այդ ընթացքում ոչ մահացու զենքի բազմաթիվ տեսակներ սկսեցին կիրառվել հանցագործներին ձերբակալելու համար ինչպես ոստիկանների ՝ սամուրայների, այնպես էլ հասարակ մարդկանց կողմից։

Սոդեգարները և ցուկուբո սասումատաները ոստիկանությունը կիրառել է հանցագործներին ձերբակալելու համար։ Այս զենքով փորձում էին բռնել հանցագործի զենքը, խոցել նրա ոտքը, վիզը, հոդերը, կամ բռնել հագուստի մի մասը և պահել նրան՝ մինչև մնացած ոստիկաները կբռնեին և կկապեին հանցագործին։ Փայտե բազկի վրա հաճախ ամրացնում էին սեպեր, որպեսզի հակառակորդը չկարողանար բռնել այն։

Հրդեհաշիջում

խմբագրել

Գոյություն ուներ մի տարբերակ, որի համաձայն գործիքը նախատեսված է հրդեհաշիջման համար, դրանք հայտնի են որպես չոկոյակուսան, րինկակու, տեցուբաշիրա, կամ տոկիգամա։ Նմանատիպ սասումատաները Չինաստանում հայտնի են «չանք ջիաո քիան», և երբեմն «չա գան» կամ «հուո չա» անվամբ։ Սասումատայի նման գործիքներն օգտագործվում էին հրշեջների կողմից՝ այրվող շենքերի ապամոնտաժման և աստիճանների բարձրացման համար։

Մեր օրեր

խմբագրել

Սասումատաները մինչ օրս ժամանակ առ ժամանակ Ճապոնիայում կիրառվում են ինչպես ոստիկանության, այնպես էլ անհատների կողմից, որպես ինքնապաշտպանության անհատական գործիք: Ժամանակակից սասումատայի նմուշները չունեն շեղբեր կամ սեպեր և սովորաբար պատրաստվում են ալյումինից: Մարքեթինգը սասումատաները ներկայացնում է որպես պատասխան դպրոցի վրա հարձակումների հետ կապված վախերին։ Բռնի ներխուժումների մասին հաղորդագրությունների աճը ստիպեց ճապոնական շատ դպրոցների պահել սասումատաներ, որպեսզի ուսուցիչները հարձակման դեպքում կարողանան պաշտպանել իրենց և աշակերտներին, և մինչև իշխանությունների ժամանումը ձերբակալեն պոտենցիալ սպառնալիք հանդիսացողին[1][2]:

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Cunningham, Don. Taiho-jutsu:Law and Order in the Age of the Samurai. Boston; Rutland, Vermont; Tokyo: Tuttle Publishing, 2004.
  • 神之田常盛. 剣術神道霞流. 萩原印刷株式会社, 2003.
  • Mol, Serge. Classic Weaponry of Japan: Special Weapons and Tactics of the Martial Arts. Tokyo; New York; London: Kodansha International, 2003.

Ծանոթագրություններ

խմբագրել