Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 24

Լյուկ Քերբի (անգլ.՝ Luke Kirby), կանադաամերիկացի դերասան[1]: «Էմմի»-ի մրցանակակիր:

Անձնական կյանք խմբագրել

Քիրբին ծնվել է Օնտարիո նահանգի Համիլթոն քաղաքում՝ ամերիկացի ներգաղթյալների ընտանիքում, ովքեր Նյու Յորքից Կանադա են տեղափոխվել 1974 թվականին[2]: Նա դրամատիկա է սովորել Կանադայի Ազգային թատերական դպրոցում, որն ավարտել է 2000 թվականին[3]:

Կարիերա խմբագրել

Քիրբին իր դեբյուտային դերը խաղաց 2001 թվականին «Ապահով նավահանգիստ» հեռուստաֆիլմում, որից հետո, նույն թվականին նա փոքր դեր ստացավ Լիա Պուլի «Չեն կարող քեզ ձեռք բերել» դեռահաս դրամայում: Նա 2002 թվականին նկարահանվել է «Հելոուին։ Հարություն» սլեշ ֆիլմում, իսկ մեկ տարի անց «Մամբո Իտալիանո» կատակերգական դրամայում, որի համար նա առաջադրվել է Կանադական կոմեդիայի մրցանակի[4]:

Քիրբին հյուր դերեր է ունեցել «Օրենք և կարգ», «Սկզբնական», «Տեսադաշտում» և «Լավ կինը» ֆիլմերում, ինչպես նաև ունեցել է հիմնական դերեր «Սխալների շտկում» և «Տիեզերագնաց կանանց ակումբ» ֆիլմեչում: Նա «Սիրում է չսիրում» և «Սամարացի» ֆիլմերում դերերի համար դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից[5][6]։

2017 թվականից Քերբին «Զարմանալի տիկին Մեյզելը» ֆիլմում խաղում էր կատակերգու Լեննի Բրյուսի հիմնական դերը, որը նրան 2019 թվականին արժանացրել է «Էմմի» մրցանակի՝ «կատակերգական սերիալում լավագույն հյուր դեր» անվանակարգում[7]: 2018 թվականից 2019 թվականներին նա կանոնավոր դեր է ունեցել «Երկու» հեռուստասերիալում, ինչպես նաև հյուր դերեր «Մթնշաղի գոտի» և «Քաղաքային պատմություններ» հեռուստասերիալներում[8]:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Luke Kirby». Northernstars.ca. Վերցված է September 17, 2019-ին.
  2. Carli, Vittorio. «Interview with Luke Kirby». Reel Movie Critic. {{cite news}}: |archive-url= requires |url= (օգնություն)
  3. «Graduates and recent cohorts». Национальная театральная школа Канады (անգլերեն).
  4. «The Movie Spoiler - Halloween: Resurrection». themoviespoiler.com. Վերցված է 5 November 2010-ին.(չաշխատող հղում)
  5. David Finkle. «Defender of the Faith review». theatremania.com. Վերցված է 5 November 2010-ին.
  6. Paricia Jameson-Sammartano. «An IRA Family Unravels In 'Defender of the Faith'». thewildgeese.com. Արխիվացված է օրիգինալից 22 December 2007-ին. Վերցված է 5 November 2010-ին.
  7. Turchiano, Danielle (2019-09-15). «Luke Kirby Wins 2019 Guest Comedy Actor Emmy». Variety (անգլերեն).
  8. «Straight Shooter: The horse opera All Hat talks tough but fails to deliver». cbc.ca. Վերցված է 5 November 2010-ին.