Մասնակից:Լիլիթ Մնացականյան 1/Ավազարկղ

Շուշան Դոյդոյան
Դիմանկար
2009 թվական
Ծնվել էնոյեմբերի 9, 1975
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունիրավաբան, լրագրող
ԱշխատանքԱնձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Պարգևներ և
մրցանակներ
«Ազատության պաշտպան» մրցանակ

Շուշան Դոյդոյան (նոյեմբերի 9, 1975, Երևան), հայ իրավաբան և լրագրող, ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը[1][2]։

Կենսագրություն խմբագրել

Շուշան Դոյդոյանը ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 9-ին, Երևանում։

2015 թվականի հոկտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնում՝ 5 տարի ժամանակով: Գործակալության գործառույթները սահմանվում են Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի Հոդված 24-ով: 2001թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ հիմնադիրն է և մինչև 2015 թվականի հոկտեմբեր ղեկավարել է Ինֆորմացիայի ազատության Կենտրոնը[3]: 2003թ. մինչ 2015թ. եղել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում:

2001թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական (2004թ.) և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները (1997թ.):

Ծանոթագրություններ խմբագրել