Մասնակից:Լիզա Աբրահամյան/Ավազարկղ

Լիզա Աբրահամյան/Ավազարկղ

Վաշինգտոն Սկվեր պուրակ (անգլ.՝ Washington Square Park) հանրային զբոսայգի է Մանհեթեն վարչական բորոյի Գրինվիչ Վիլիջ շրջանում: Պուրակը սահմանափակված է Ուեսթ 4-րդ փողոցով, Մակդուգալի փողոցով, համալսարանով և Ուեյվերլի Փլեյսով: Հինգերորդ պողոտան սկսվում է պուրակից:

Նախորդ տարիներին զբոսայգու տեղում եղել է ճահիճ, որով անցնում էր Մինետա գետը: Մոտակայքում է գտնվել հնդկական Սապոկոկանիկան գյուղը:

1644 թվականին հոլանդացիների կողմից ստրկացած տասնմեկ սևամորթ դիմել են քաղաքի կառավարությանը՝ իրենց ազատ արձակելու համար: Այն հաստատվել է տարեկան հարկը վճարելու պարտավորության ներքո: Նեգրերը հողակտորներ են ստացել ժամանակակից պուրակի տեղուտարածքում:

1797 թվականին այդ տարածքը գնել է քաղաքը և դրա վրա կառուցել գերեզմանոց՝ աղքատների և դեղին տենդից մահացածների համար[1]:

1824 թվականին Մինետա ջրահոսքի ջրերը ցամաքել էին, մեկ տարի անց փակվել է գերեզմանատունը, որտեղ այդ ժամանակ հուղարկավորված էր մոտ 20 000 մարդ։

Երկու տարի անց այդ վայրում հիմնադրվել է զբոսայգի: Շրջակա տարածքի գրավչությունը կտրուկ աճել էր, և պուրակի շրջակայքում սկսվել էին մասսայականորեն կանգնեցվել նորաձև շենքեր: 1852 թվականին պուրակում կանգնեցվել է առաջին շատրվանը: 1870 թվականին Պուրակների և հանգստի քաղաքային վարչության ստեղծումից անմիջապես հետո կանգնեցվեցին մի քանի հուշարձաններ և կառուցվեցին նոր ուղիներ: 1872 թվականին վերակառուցվել է շատրվանը, 1888 թվականին կանգնեցվել է Գարիբալդիի հուշարձանը, իսկ 1889 թվականին` ժամանակավոր հաղթակամար՝ նվիրված Ջորջ Վաշինգտոնի երդմնակալության հարյուրամյակին: 1895 թվականին այն փոխարինվել է ճարտարապետ Սթենֆորդ Ուայթի նախագծած 23 մետր բարձրությամբ մշտական կամարով: Երկու տասնամյակ անց Վաշինգտոնի Սքուեր պարկում կանգնեցվել է ամերիկացի քանդակագործներ Ալեքսանդր Քալդերի և Հերմոն Մակնիլի կողմից պատրաստած Վաշինգտոնի մեկ այլ հուշարձան:

Սկզբում հինգերորդ պողոտան անցնում էր պուրակի միջով, բայց 1960-ականներին փողոցի այդ հատվածը եղել է փակ երթևեկության համար: Այդ ժամանակներից ի վեր պուրակը մեծ տարածում է գտել ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում: 2007 թվականի դեկտեմբերից զբոսայգին անցնում է բարեկարգում, որի նպատակն է բարելավել կանաչ տարածքները և վերականգնել աղբյուրններն ու հուշահամալիրները:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «https://www.nytimes.com/2008/11/23/nyregion/thecity/23park.html?pagewanted=all&_r=0». {{cite web}}: External link in |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)