Լենա Սահակյան/Մեդհեն Ամիկ

Մեդհեն Ամիկ (անգլ.՝ Mädchen Amick [ˈmeɪdʃən ˈeɪmɪk], ), ամերիկացի դերասանուհի։

Վաղ տարիներ խմբագրել

Մեդհեն Ամիկը ծնվել է ԱՄՆՆևադա նահանգի Սփարկս քաղաքում[1], բժշկական գրասենյակի մենջեր՝ Ջուդի Ամիկի և երաժիշտ Բիլ Ամիկի ընտանիքում[2] Ամիկի ծնողները ունեն գերմանական արմատներ[3]։ Mädchen անունը, որը գերմաներեն նշանակում է «աղջիկ», ընտրվել է դերասանուհու խծնողների կողմից, որովհետև նրանք արտասովոր անուն էին ցանկանում[4]։ Մեդհենը նաև ունի Նորվեգական, Շվեդական, Բրիտանական և Իռլանդական արմատներ[5]։ Փոքր տարիքում Մեդհենի ծնողներ խրախուսել են իրենց դստերը հետևել իր խենթ արմատներին։ Նա սովորել է նվագել դաշնամուր, բաս կիթառ, ճութակ և կիթառ, այցելել է բալետի և ժամանակակից պարերի դասերի։ 1987 թվականին, 16 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես դերասանական գործունեւոթյուն սկսելու համար։

Կարիերա խմբագրել

Լոս Անջելես տեղափոխվելուց հետո Ամիկը իր գործունեությունը սկսել է «Հաջորդ սերունդը» (1989) և Baywatch(1989) սերիալներում փոքր դերեր տանելով։ Ամիկը իր առաջին մեծ հաջողությունը ունեցել է այն ժամանակ, երբ ֆիլմարտադրող Դեյվիդ Լինչը նրան ընտրեց Թվին Փիքս սերիալում մատուցողուհի՝ Շելլի Ջոնսոնի դերը խաղալու համար(1990-1991)։ Ամիկի կերպարը ֆիզիկական բռնության է ենթարկվում իր հանցագործ ամուսնու՝ Լեոյի կողմից և սերիալի ամենասիրելի կերպարներից է։ Սերիալում իր դերի հաջողությունից հետո, Ամիկը երկու անգամ ևս համագործակցեց Լինչի հետ։

Անձնական կյանք խմբագրել

Դեյվիդ Ալեքսիսը և Մեդհեն Ամիկը ամուսնացել են 1992 թվականի դեկտեմբերի 16-ին։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու զավակ, մեկ տղա՝ Սիլվեստեր Թիմ Էմիկ-Ալեքսիս (ծնված՝1992 թվականի հուլիսի 5-ին) և մեկ դուստր՝ Մինա Տոբիաս Էմիկ-Ալեքսիս (ծնված՝ 1993 թվականի սեպտեմբերի 2-ին). Ամիկի դուստրը՝ Մինան երաժիշտ է։ 2015 թվականին Մինան թողարկել է իր առաջին սինգլը՝ «Ազատությունը»[6] և դրա հիման վրա նկարահանել տեսահոլովակ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Madchen Amick Biography». Buddytv.com. 1970-12-12. Վերցված է 2013-10-16-ին.
  2. «Mädchen Amick Biography (1970-)». Filmreference.com. 1970-12-12. Վերցված է 2016-09-22-ին.
  3. Stated on Into the Night with Rick Dees ՅուԹյուբում
  4. Mädchen Amick is Allison on Freddie Արխիվացված Նոյեմբեր 10, 2006 Wayback Machine
  5. «#CelebsUnfiltered, Social Celebrities, Entertainment News, Photos, Videos, and Exclusives». WhoSay. Արխիվացված է օրիգինալից 2016-07-05-ին. Վերցված է 2016-09-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 Dom, Pieter (May 18, 2015). «Twin Peaks Revisited By Mädchen Amick's Daughter Mina Tobias In "Freedom" Music Video». Welcome to Twin Peaks (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-05-ին.