Մասնակից:Ժուաննա/Ավազարկղ

«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումն է: Մեդիա գրուպի կազմում են Հայաստանի ամենավարկանիշային հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները, ամենաշատ ընթերցվող օնլայն պարբերականները, ինչպես նաև Հայաստանում եզակի՝ տպագիր գունավոր շաբաթաթերթը:

Ժուաննա/Ավազարկղ
Ընկերության տեսակՄեդիա գրուպ
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գլխավոր անձինքԱրմեն Արզումանյան
(տնօրեն)
ԱրտադրանքՄեդիա
ԿայքPamg.am

Պատմություն խմբագրել

Հայաստանում ամենամեծ մեդիա միավորումը` Պանարմենիան Մեդիա Գրուպը հիմնադրվել է 2012թ.-ին: Այն hամախմբում է տեղական շուկայում իրենց ուրույն տեղն ունեցող մի քանի հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ և տպագիր մամուլ[1]:

Հայաստանում և սահմաններից դուրս գտնվող հեռուստադիտողներին, ռադիոլսողներին և ընթերցասեր հասարակությանը ներկայացվում են որակյալ և վարկանիշային նախագծեր, որոնց իրագործման համար աշխատում են պրոֆեսիոնալ, բանիմաց և իրենց գործին նվիրված մարդիկ: Մեդիա գրուպում ընդգրկված բոլոր ընկերությունները միասնական խթանում են Պանարմենիան Մեդիա Գրուպի կանոնավոր ու դինամիկ զարգացումը:

Հեռուսաընկերություններ խմբագրել

Պանարմենիան Մեդիա Գրուպ միավորման կազմում են հետևյալ հեռուստաընկերությունները՝

  • ՊանԱրմենիան Թի-Վի (ԱՄՆ)

Ռադիոկայաններ խմբագրել

  • Ռադիո Ջան

Ռադիո ջանը երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2012-ին: Ռադիոկայանի եթերացանցում են Ջան Առավոտ, Տոնդ շնորհավոր, Լրատվություն, Պրոավտո, Զանի տասնյակը հաղորդումները: Ռադիոկայանի կարգախոսն է «Ջան ենք ասում, ջան ենք լսում»: Առաջատար ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.radiojan.am-ի միջոցով:

  • Լավ Ռադիո

Լավ Ռադիոն երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2014-ին:  Այն իր եթերացանցում ունի այնպիսի հաղորդումներ, ինչպիսին են ԼԱՎ Տասնյակ, Ձեր Պատվերով, ԼԱՎ Լուրեր: Ռադիոկայանի կարգախոսն է`«Լավից լավը`չկա»: Ռադիոկայանն ունի  iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.lavradio.net-ի միջոցով:

Օնլայն մեդիա խմբագրել

  • Tert. am
  • Blognews.am
  • Armsport.am

Պանարմ Փաբլիշինգ հաուս խմբագրել

  • TV մոլ շաբաթաթերթ

Պանարմենիան մեդիա դպրոց խմբագրել

Պանարմենիան մեդիա դպրոցը մեդիա միավորման կրթական նախագիծն է: Այն ինտերակտիվ հարթակ է «նորեկների» և պրոֆեսիոնալների շփման համար: Պատրաստվում են մեդիա ոլորտի կադրեր, որոնք հեռուստաշուկա կբերեն թարմ և նոր գաղափարներ: Թրեյնինգներ, մաստեր-կլասեր, գործնական դասեր են անցկացնոմ հեռուստաշուկայի պահանջված մասնագետները[2]։

 
Պանարմենիան մեդիա դպրոցի տարբերանշանը

Ուսման տևողությունը 6 ամիս է: Ուսումնառության հետևյալ մասնագիտություններով՝

  • Հաղորդավարական աշխատանք
  • Մոնտաժի արվեստ
  • Օպերատորություն
  • Ռեժիսուրա
  • Լրագրություն
  • Պրոդյուսերական գործ
  • Սպորտային մեկնաբան

Արտաքին հղումներ խմբագրել

Պանարմենիան մեդիա գրուպի կայքը

Պանարմենիան մեդիա գրուպի ֆեյսբուքյան էջը

Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք. Պանարմենիան Մեդիա Գրուպ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tert.am-ն ու Blognews.am-ը արդեն «Պանարմենիան մեդիա գրուպ»-ում են». media.am. 2015-03-06. Վերցված է 2017-01-12-ին.
  2. «Երազանքը կարող է ավելի քան մոտ լինել. Պանարմենիան մեդիա դպրոցն առաջարկում է ուսման այլ տարբերակ». www.tert.am. Վերցված է 2017-01-12-ին.