Թրվանց Արա/Ավազարկղ 17

Արամ Կամոյի Հարությունյան (), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունից[1]։

Կենսագրություն խմբագրել

Արամ Հարությունյանը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում: 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, իսկ 2011 թվականին՝ Արցախի պետական համալսարանի «Քաղաքագիտություն» բաժինը: Եղել է ուսանողական վարչության փոխնախագահ: 2010-2011 թվականներին եղել է Արցախի սկաուտական շարժման ղեկավար: 2012-2013 թվականներին եղել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունում՝ Ստեփանակերտ-Ասկերան տարածքային բաժնի գործավար:

2012-2013 թվականներին եղել է հասարակական հիմունքներով Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի փոխտնօրեն, իսկ 2013-2014 թվականներին՝ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի օգնական: 2014-2015 թվականներին եղել է «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն» ՓԲԸ-ի տնօրենի օգնական, իսկ 2015-2017 թվականներին՝ «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ի շուկայի զարգացման պատասխանատու:

2017 թվականին ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Էլեկտրաէներգետիկա» բաժինը, նույն թվականին ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետև՝ համալսարանի ընդհանուր ուսանողական խորհրդի նախագահ: 2017-2020 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության ՄԵՀԶ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ում, որպես «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչ:

2018 թվականին ընտրվել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախագահ:

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հարությունյան Արամ Կամոյի». www.nankr.am. Վերցված է 2023-08-20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ Կատեգորիա:Քաղաքական գործիչներ ըստ ազգության Կատեգորիա:Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ