Խնձորենու ցեց (Yponomeuta malinellus), կնգումացեցերի ընտանիքի թիթեռ։ Խնձորենու վտանգավոր վնասատուներից է։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում, նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության երկրներում՝ խնձորենումշակության արեալում։ Թևերի բացվածքը՝ 18–22 մմ, առջևի թևերը՝ ձյունասպիտակ, 3 անկանոն շարքերով, հետինները՝ մոխրագորշ՝ երկար ծոպերով։ Ձմեռում են առաջին տարիքի սև կետերով թրթուրները՝ վահանիկների տակ։ Գարնանը (սովորաբար խնձորենու ծաղկումից 1 շաբաթ առաջ) դուրս են գալիս վահանիկի տակից և ամբողջ գաղութով տեղափոխվում են մատղաշ տերևների վրա, կրծում և ուտում են միջուկը։ 10–12 օր անց (սովորաբար ծաղկման շրջանում) թրթուրները հասնում են երկրորդ հասակի և անցնում բաց սնուցման, կմախքացնում են տերևներն արտաքինից՝ ծածկելով ոստաինով, ձևավորում են ոստայ բներ։ Յուրաքանչյուր գաղութ ձևավորում է մինչև 5 բուն։ Թրթուրները հարսնյակավորվում են հունիսի սկզբին՝ սպիտակ բոժոժներում։ 8–20 օր անց հարսնյակներից թռչում են թիթեռները։ Խնձորենու ցեց առավել վնաս է պատճառում հփվ գոտու այգիներին։ Տերևազրկված խնձորենու պտուղները վայր են ընկնում, և չեն կարողանում հաջորդ տարվա բերքի համար պտղային բողբոջների կանոնավոր հիմքը ձևավորել։ Պայքարի միջոցառումները վեգետացիայի ընթացքում սրսկում՝ միջատասպաններով։