Մասնակից:Դիանա Բեգլարյան/Ավազարկղ 2

Աշոտ Բ Երկաթ 914-928 թթ.
Դիմանկար
ԾննդավայրԲագարան, Բագրատունյաց թագավորություն
Մահացել է928, 929 թ.
Մահվան վայրԵրազգավորս, Բագրատունիների թագավորություն
Ազգությունհայ

Աշոտ Բ Երկաթ, Հայոց արքա (914-928 թվականներ), Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների տոհմից:

Աշոտ Երկաթը Հայոց իշխանաց իշխան խմբագրել

Աշոտ Բագրատունուն բաժին հասավ ծանր գահակալության տարիներ: Աշոտ Երկաթը քաղաքական ասպարեզ եկավ իշխանաց իշխանի պաշտոնում: Իշխանաց իշխանի պաշտոնը, Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք(Աշոտ Ա, Սմբատ Ա, Աշոտ Բ, Աբաս՝ 887-953) զբաղեցրել են արքայական տան այն անդամներրը, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը:Սմբատ Ա-ի օրոք իշխանաց իշխանի պաշտոնին նշանակվել են արքայի երկու եղբայրները՝ Շապուհը, հետո Դավիթը: Այդ ժամանակ Սմբատ Ա-ն իր որդուն՝ Աշոտին, չէր կարող նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ 897 թվականին ստիպված պատանդ էր տվել Ատրպատականի ամիր Աֆշինին և հետ էր ստացել 901 թվականին[1]: 903 թվականին, Աֆշինի մահվանից հետո, Ատրպատականի ամիր Յուսուֆը պատերազմում է Սմբատ Ա-ի դեմ, սակայն շուտով հաշտություն են կնքում: Յուսուֆը Սմբատ Ա-ին արքայական պատվերներ է ոսւղարկում, և նրա երեց որդուն՝ Աշոտին, կարգում է Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը: Աշոտ Երկաթը, Յուսուֆ ամիրի կողմից ճանաչված իր՝ Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը վարեց մինչև 909 թվականը՝ Յուսուֆի արշավանքը դեպի Հայաստան[2]:

Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը խմբագրել

[2]909 թ. Յուսուֆի զորքերը հետապնդում էին Սմբատ Ա-ին, որը հեռացել էր Կղարջք, այնուհետև հաստատվել Դվինում: 910 թ. գարնանը Յուսուֆը զորք ուղարկեց Սմբատ Ա-ի դեմ և նր ուղարկած զորքին միացան նաև Գագիկ Արծրունու գնդերը: Իսկ Սմբատ Ա-ի զորքերը գլխավորում էին որդիները՝ Հայոց իշխանաց իշխան Աշոտն ու Մուշեղը: Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որի ժամանակ հայկական զորքերը ծանր պարտություն կրեցին: Մուշեղը գերի ընկավ, իսկ Աշոտը փրկվեց: Սմբատը ամրացել էր Կապույտ բերդում, իսկ թագաժառանգ Աշոտի գլխավորությամբ երկրում ազատագրական պայքար էր ընթանում: Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ երկում սարսափելի քաոս և սով էր սկսվել: Թագաժառանգ Աշոտը պետք է միավորեր ժողովրդին, երկրից դուրս շպրտեր թշնամուն, պատժեր անհնազանդ իշխաններին՝ երկիրը դուրս բերելով այդ ծանր իրավիճակից: 908 թ. Գագիկ Արծրունի իշխանը, խզելով դաշինքը Սմբատ Ա-ի հետ, իրեն հռչակել էր հայոց թագավոր՝ հիմք դնելով Վասպուրականի Արծրունյաց թագավորությանը (908-1021 թթ.): Յուսուֆը, ցանկանալով ամեն կերպ պառակտել Հայաստանը, ճանաչեց Գագիկի թագավորությունը: Սակայն Գագիկ Արծրունին Հայաստանում հակաթոռ թագավորություն չստեղծեց և Յուսոֆի սպասելիքները չարդարացան: Այս ամենին գումարվեց հյուսիսային լեռնկան ցեղերի ասպատակությունները: Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ երկրում այնպիսի սով էր սկսվել, որ եղան նաև մարդակերության դեպքեր[3]: 913 թվականին, երբ երբ Սմբատ Ա-ն գերեվարվեց, Յուսուֆը Գագիկ Արծրունուն հռչակեց Հայոց թագավոր[4]:

Աշոտ Երկաթի պայքարը արաբական տիրապետության դեմ խմբագրել

Սմբատ Ա-ի եղերական մահից հետո, Աշոտ Բ-ն մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, այնուհետև Աշոտ Բ-ն մեկնեց Բյուզանդիա և բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր՝ տրամադրելով նրան օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ նպատակ ունենալով ստեղծել միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը դեռևս Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին և նրա կողմից 915–ին ճանաչվեց Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ Աշոտ Շահումյանը պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձեց նրանց հաշտեցնել: Չնայած Աշոտ Շապուհյանին անցով Վաղարշապատն՝ իր շրջակայքով, բայց Աշոտը չդադարեցրեց պայքարը։ Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը նույնպես դուրս եկան Աշոտ Բ-ի դեմ։ Գարդմանի իշխան Սահակ Սևադան՝ Աշոտ Բ-ի աները նույնպես ապս Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։[5]: Իր փոխարեն Յուսուֆը Հայաստանում ոստիկան է կարգում Նսր անունով մեկին, որին կոչում էին Սբուք: Նսրը գնում է Նախճավան, որտեղ հանդիպում է Սյունյաց իշխան Սմբատի կրտսեր եղբայր Բաբկենին, ավելի ուշ` նաև Սահակին: Նսրը մտավ Դվին` ձերբակալելով նաև Սյունյաց իշխաններին, հալածանքներ սկսեց կաթողիկոսանիստը լքած և Բյուրական ամրոցում ապաստան գտած կաթողիկոսի ու եկեղեցականների նկատմամբ: Կաթողիկոսը հեռանում է Բագարան, որից հետո Նսրի զորքը պաշարում է Բյուրականը: Աշոտ Բ-ի մասին այս շրջանում չի խոսվում, սակայն Դրասխանակերտցին նշում է, որ նա Սևանա կղզում չէր, քանի որ վերջինս այդ ժամանակ կղզում չորս օր ապաստանել էր: 924 թ. Յուսուֆը Նսրին հետ է կանչում և Հայաստան է ուղարկում Բեշիր անունով մեկին: Մազազ գավառով Աշոտ Բ-ի դեմ է շարժվում Բեշիրը՝վրեժխնդիր լինելու Նսրին չհնազանդվելու համար: Այդ ժամանակ Աշոտ Երկաթն ամրացել էր Սևանա կղզու անմատչելի ամրոցում: Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, բայց մի մառախլապատ օր Աշոտ Բ-ն նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին Աշոտ Բ Երկաթի այդ անակնկալ գործողությունը խուճապի մատնեց արաբական զորքին: Այնուհետև խուճապահար նահանջող թշնամու վրա է հարձակվում Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ է տալիս նրանց: Սևանի փայլուն հաղթանակից հետո Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ, հայկական զորքերը արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը[2]: Այնուհետև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ նույնպես հաղթանակ տարան: Բյուզանդիան ամեն ինչ անում էր, Հայաստանի և Վրաստանի ուժերը արաբների դեմ ուղղելու համար, ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշն կնքեցին նրա հետ: Համոզվելով, որ Հայաստանը զենքի ուժով այլևս չեն կարող իրենց ենթարկել,արաբները ստիպված դիմեցին զիջումների, որպեսզի Հայոց թագավորությունը չանցնի Բյուզանդիայի կողմը: 922թ. խալիֆը թագ ուղարկեց Աշոտ Բ-ին՝ ճանաչելով նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա, ճանաչելով նաև Աշոտ Երկաթի գերակայությունը տեղական բոլոր արքայիկների նկատմամբ: Անիի Բագրատունիները արքայական այս բարձր տիտղոսը կրեցին մինչև թագավորության անկումը[5]: Աշոտ Երկաթի մասին,Ասողիկի վերջին հիշատակությունը, ունի նրա գահակալության շրջանի արդյունքներն ամփոփող բնույթ:Շահնշահ հռչակվելուց հետո Աշոտ Երկաթը «հալածական առնէ զԻսմայէլացւոց զաւրն յաշխարհէս Հայոց»: Այդ իրադարձությունը թվագրվում է 927-929 թվականներով, քանի որ մինչև 927 թ. Աշոտ Երկաթին այդպես էլ չէր հաջողվել Ատրպատականի զորքերը հեռացնել Հայաստանից:Աշոտ Բ-ն Նսրի հետ դաշինք էր կնքել, որը կարճ կյանք է ունեցել: Աշոտ Երկաթը, 927 թ. նոր ազատամարտ է սկսել և Յուսուֆի մահվանից հետո Հայոց թագավորությունը մաքրել Ատըրպատականի զորքերից: Նրա՝ երկար տարիների պայքարը հաղթական ավարտ է ունեցել: Աշոտ Երկաթի մահը թվագրվում է 928 կամ 929 թվականներով[2]:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եղիազարյան, Ա. (2014). Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք. էջեր 62–74.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Եղիազարյան, Արման (2016). Աշոտ Երկաթ. Թագավոր Հայոց. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 8–9, 67–82, 84, 89–93.
  3. «ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ. երկաթյա կամքով հայրենիքի նվիրյալը...». Անկախ նորություն. Վահե Անթանեսյան. 16.07.2013 09:26. Վերցված է 22.03.2023-ին.
  4. Արծրունի, Թովմա, Անանուն (2010). Պատմութիւն տանն Արծրունեաց, «Մատենագիրք Հայոց», ԺԱ Հատոր, Ժ դար,. Անթիլիաս-Լիբանան. էջեր 281–282.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 «Բագրատունիներ». Գայանե Ղարախանյան. 09.01.2013. Վերցված է 19.03.2023-ին.