Էմանյուել Ֆրեմյե

Էմանյուել Ֆրեմյե (ֆր. Emmanuel Frémiet, ծնվ. 6 դեկտեմբեր 1824 թ. Փարիզ — մահացել է. 10 սեպտեմբեր 1910 թ.Փարիզ) — XIX դարի խոշորագույն քանդակագործ. աշխատել է բնականության եւ նեոկլասսիզմի ավանդույթներում:

Կյանքն ու աշխատանքը խմբագրել

Էմանյուել Ֆրեմյեն ծնվել է արվեստի հետ սերտորեն կապված միջին կարողության տեր ընտանիքում։ Է․Ֆրեմյեի զարմուհի Սոֆիան ամուսնացած էր հայտնի քանդակագործ Ֆրանսուա Ռյուդի հետ: 13 տարեկան փոքրիկ Ֆրեմյն ընդունվում է Փարիզի դեկորատիվ արվեստի դպրոց: Այնուհետեւ դարձելա իր հորեղբոր Ֆ. Ռույդի աշակերտը:1845 թ.-ին Է. Ֆրեմյենը ցուցադրեց իր առաջին աշխատանքը՝ Վիթի քանդակ, Փարիզի սրահում։Հետագայում նա ստեղծում է բազմաթիվ փոքր բրոնզե կենդանիների պատկերազարդեր, որոնց համար նա ստանում է տարբեր մրցանակներ եւ պարգեւներ:1849 թ. վարպետը ստանում է առաջին պաշտոնական (պետական) պատվերը։ Հետագայում բազմիցս կատարել են նման աշխատանքներ, մասնավորապես Փարիզի փողոցները եւ հրապարակները զարդարող իր արձանները:1855-ից մինչեւ 1859 թթ. Էմանյուել Ֆրեմյեն աշխատել է կայսր Նապոլեոնի III- ի պատվիրած ձիարձանների շարքի վրա։

 
Ժաննա Դ՝ Արկի արձանը Փարիզում

1870 թ. Ֆրանկո-Պրուսյան պատերազմի եւ Փարիզի հետագա պաշարման ժամանակ քանդակագործը հեռանում է մայրաքաղաքից, նրա տունը կողոպտվել էր։ Պատերազմից հետո Ֆրեմյեն աշխատում է Գերմանիայում (Վերին Սիլեզիա) և հայրենիքում, ղեկավարում է Լուվրում քանդակագործության բաժինը, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։1887 թ. Փարիզի սրահում ,,Կինը գորիլլայի հետ,, քանդակի համար ստացել է պատվավոր շքանշան։1892 թվականից Է․ Ֆրեմյեն Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ է և Փարիզի բնական պատմության ազգային թանգարանին կից գեղանկարչության բաժնի պրոֆեսոր։ Ներկայումս Ֆրեմյենի փոքր ծավալի քանդակները բարձր են գնահատվում մասնագետների եւ կոլեկցիոներների կողմից: Նրա աշակերտներից է հանդիսանում Պոլ Վեիլանդ Բարտլետը։

Աղբյուրներ խմբագրել

Фреми, Эмманюэль // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907 https://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%80%D0%B5%D0%BC%D1%8C%D0%B5,_%D0%AD%D0%BC%D0%BC%D0%B0%D0%BD%D1%8E%D1%8D%D0%BB%D1%8C