Գոռ Ղալայան/Ավազարկղ8

Ջարեդ Այզեքման (անգլ.՝ Jared Isaacman, ), ամերիկացի գործարար, միլիարդատեր[1], օդաչու և տիեզերագնաց: «SpaceX Inspiration4»-ի՝ բացառապես քաղաքացիական անձնակազմով մարդկային առաջին մասնավոր տիեզերական թռիչքի հովանավորն է և անձնակազմի ղեկավարը։

Թռիչքը մեկնարկել է Ֆլորիդայի Քենեդի կենտրոնից 2021 թվականի սեպտեմբերի 16-ին և ավարտվել երեք օր անց՝ 585 կիլոմետր բարձրության ուղեծրից Երկիր վերադառնալուց հետո։ Առաքելությունը մանկական հիվանդանոցի համար դրամահավաքի մի մասն ապահովելն էր, որին Այզեքմանը պատրաստվում է նվիրաբերել 100 միլիոն դոլար[2]։

Վաղ տարիներ խմբագրել

Ջարեդ Այզեքմանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 11-ին Նյու Ջերսիում՝ հրեական ընտանիքում[3][4]։ Սովորել է Նյու Ջերսի նահանգի Ուեսթֆիլդ քաղաքի տարրական դպրոցում: 6-8-րդ դասարանում սովորել է Ուիլյամ Անինի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մոնիկա Չականայի հետ։

14 տարեկանում Ջարեդը հայտնաբերել է իր՝ համակարգիչներ վերանորոգելու ունակությունը և տան նկուղում սկսել համակարգիչների սպասարկման և վերանորոգման բիզնես՝ «Deco Systems» անվամբ: Այս գործունեության արդյունքում երկու տարի անց հաճախորդներից մեկը նրան առաջարկել է լրիվ դրույքով աշխատանք, և Ջարեդը որոշել է այն ընդունելու նպատակով կիսատ թողնել ավագ դպրոցը[5]։

Մասնագիտական կրթություն խմբագրել

2004 թվականին Այզեքմանը սկսել է թռիչքի դասերի հաճախել։ 2009 թվականին նա շուրջերկրյա թռիչքի համաշխարհային ռեկորդ է սահմանել[6][7]։ 2011 թվականին «Embry-Riddle Aviation University»-ում ստացել է բակալավրի կոչում պրոֆեսիոնալ ավիացիայի ոլորտում։ Ստացել է ռազմական ինքնաթիռների օդաչուի մի քանի որակավորում[5]։ 20 տարեկանում մասնակցել է բազմաթիվ ավիաշոուների, սակայն 30 տարեկանում դադարել է ինքնաթիռ վարել[8]։

Բիզնես գործունեություն խմբագրել

1999 թվականին Այզեքմանը հիմնել է մանրածախ վճարումների մշակման ընկերություն։ Մինչ օրս նա ընկերության գլխավոր տնօրենն է։ 2020 թվականին ընկերությունը վերանվանվել է «Shift4 Payments»։ Ընկերության շրջանառությունը կազմում է տարեկան ավելի քան 200 միլիարդ դոլար[5]։

2012 թվականին Ջարեդ Այզեքմանը հիմնադրել է «Draken International» ընկերությունը, որը գտնվում է Ֆլորիդայում։ Այն օդաչուներ է պատրաստում ամերիկյան բանակի համար: Ընկերությունը ղեկավարում է աշխարհի ամենամեծ մասնավոր կործանիչների նավատորմերից մեկը[6][8]։

Անձնական կյանք խմբագրել

Այզեքմանն ամուսնացած է, ունի 2 դուստր[9]։

Նվաճումներ խմբագրել

Ավիաշոուի օդաչու խմբագրել

2000-ականներին մասնակցել է ավիաշոուի «Black Diamond Jet Team»-ի հետ[8][10]։

Թռիչքի համաշխարհային ռեկորդ խմբագրել

2008 թվականին Այզեքմանը փորձել է գրանցել թեթև ռեակտիվ ինքնաթիռով շուրջերկրյա թռիչքի համաշխարհային ռեկորդ՝ այն իրականցնելով 83 ժամվա ընթացքում։ Դա մի փոքր ավելի երկար էր այդ ժամանակվա ռեկորդից՝ 82 ժամ[11]։

2009 թվականի ապրիլին նա սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 61 ժամ 51 րոպեում իրականացնելով թեթև ռեակտիվ ինքնաթիռով շուրջերկրյա թռիչք։ Այն մոտ 20 ժամով ավելի արագ էր, քան նախորդ ռեկորդը՝ 82 ժամ[6][7]։ Նա թռել է «Cessna Citation CJ2» ինքնաթիռով՝ անձնակազմի երկու այլ անդամների հետ՝ բաց թողնելով կանգառները Հնդկաստանում և Ճապոնիայում, որտեղ 2008 թվականին՝ իր նախորդ փորձի ժամանակ, տևական ուշացում է ունեցել[11]։

Տիեզերական թռիչք խմբագրել

2021 թվականի փետրվարին Այզեքմանը հայտարարել է, որ կղեկավարի «Inspiration4»-ը՝ օդաչուով առաջին մասնավոր տիեզերական թռիչքը, որում գտնվող մարդկանցից ոչ ոք պետական ​​կառույցների ներկայացուցիչ չէ[12][13]։ «Crew Dragon» ինքնավար տիեզերանավի տիեզերական արշավախումբը, որն արձակվել է «Falcon 9» հրթիռային մեքենայով, մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին և վայրէջք կատարել 3 օր անց:

Այզեքմանը ստացել է հատուկ մականուն թռիչքային վարժանքների ժամանակ[14]։ Նրա դիմանկարը հայտնվել է «Time» ամսագրի շապիկին։

Առաքելության ընթացքում Այզեքմանն ընդգրկվել է պատմության մեջ՝ առաջին անգամ տիեզերքից երկու խաղադրույք կատարելով՝ ի օգուտ ամերիկյան ֆուտբոլային ակումբների[15]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Профиль в журнале Форбс: Джаред Айзекман». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2 February 2021-ին. Վերցված է 21 September 2021-ին.
  2. Sheetz, Michael (2021-09-15). «SpaceX is set to launch four nonprofessional astronauts to orbit: Here's what you should know». CNBC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-08-ին. Վերցված է 2021-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Business, Jackie Wattles, CNN. «How to practice religion could be a big question for some space tourists». CNN (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-08-ին. Վերցված է 2021-09-21-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. AFP, Patrick T. Fallon /. «Rocket man: Jared Isaacman is leading the first trip to space without astronauts». The Forward (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-16-ին. Վերցված է 2021-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Tognini, Giacomo (2020-10-07). «Meet The New Billionaire Who Dropped Out of High School and Flies Fighter Jets for Fun». Forbes (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-12-30-ին. Վերցված է 2021-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 Segran, Elizabeth (2015-04-13). «Meet The Fighter-Jet-Flying 32-Year-Old On Top Of The Payments Industry». Fast Company (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2020-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 «Warren County pilot back at Morristown Airport after breaking world flight record». New Jersey Local News. 15 April 2009. Արխիվացված է օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2020-08-23-ին.
  8. 8,0 8,1 8,2 Whitford, David (25 October 2017). «This Founder Owns the World's Largest Private Fleet of Fighter Jets – and That's Just One of His Companies». Inc.com. Արխիվացված է օրիգինալից 2021-10-06-ին. Վերցված է 23 August 2020-ին.
  9. Rabie, Passant (5 February 2021). «Who is Jared Issacman? 29 facts about the billionaire going to orbit with SpaceX». Inverse. Bustle Digital Group. Արխիվացված է օրիգինալից 2021-10-06-ին. Վերցված է 23 March 2021-ին.
  10. Thomas Burghardt (1 February 2021). «SpaceX announces Inspiration4, all-civilian space mission in support of St Jude's Hospital» (անգլերեն). NasaSpaceFlight.com. Արխիվացված է օրիգինալից 2021-02-19-ին. Վերցված է 2021-09-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. 11,0 11,1 Sarah Schillaci (10 April 2009). «Warren County man attempts flight around globe in record time». New Jersey Local News. Արխիվացված է օրիգինալից 2021-10-06-ին. Վերցված է 2021-09-26-ին.
  12. Chang, Kenneth (1 February 2021). «To Get on This SpaceX Flight, You Don't Have to Be Rich, Just Lucky». New York Times. Արխիվացված օրիգինալից 1 February 2021-ին. Վերցված է 2 February 2021-ին.
  13. Berger, Eric (1 February 2021). «SpaceX announces first "free flyer" human spaceflight». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-02-ին. Վերցված է 2 February 2021-ին.
  14. Thompson, Amy (15 September 2021). «Inspiration4's call signs: The crew of SpaceX's all-civilian mission have special nicknames». Space.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-03-09-ին. Վերցված է 15 September 2021-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Inspiration4 leader places first-ever sports bet from space». Fox Broadcasting Company (անգլերեն). 17 September 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-09-18-ին. Վերցված է 17 September 2021-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)