ԳոհարԽաչԱր/Ավազարկղ3

Մայքլ Անդրեաս Գելմուտ Էնդե (գերմ.՝ Michael Andreas Helmuth Ende, ) - գերմանացի գրող, հեղինակ մի շարք մանկական ստեղծագործությունների, որոնցից առավել հայտնի է «Անվերջանալի պատմություն»-ը։ Այսօր Էնդեի ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 40 լեզուներով և ունեն ավելի քան 20 միլիոն ընդհանուր տպաքանակ: «Անվերջանալի պատմության» մոտիվներով նկարահանվել են համանուն կինոնկարներ։«Կախարդական ըմպելիք» (1989) («Սատանայական բնածին կոկտեյլը») հեքիաթի մոտիվներով է նկարահանվել «Վունշպունշ»(2000) հանրահայտ մուլտսերիալը։ Էնդեի ստեղծագործությունների շարքում կան նաև մի քանի պիեսներ, վեպեր և պատմվածքներ: Սակայն նրան մեծ ճանաչում բերեցին հեքիաթները:

Կենսագրություն խմբագրել

Մայքլ Էնդեն ծնվել է սյուրռեալիստ նկարիչ Էդգար Էնդեի (գերմանացի) ընտանիքում: Ավարտել է Շտուտգարտի [1] Վալդորֆյան դպրոցը և հետագայում հատուկ ուշադրություն դարձրել մարդաբանությանը (նրա անձնական գրադարանը ընդգրկում էր Ռ.Շտայների [2] 179 գիրք և ստեղծագործություններ): Երիտասարդ տարիներին աշխատել է որպես թատրոնի դերասան։ Նա սկսեց հրատարակվել 1947 թվականից, սակայն հռչակ ձեռք բերեց շատ ավելի ուշ՝ «Ջիմ Պուգովկան և մեքենավար Լուկասը» (1960), «Մոմո» (1973), «Անվերջանալի պատմություն» (1979) ստեղծագործությունների հրապարակումից հետո: Նա մահացել է 65 տարեկան հասակում ստամոքսի քաղցկեղից և թաղվել Վալդֆրիդհոֆի գերեզմանատանը: Մինչ մահը նա շփվել է իր թարգմանչուհի Լիլիանա Լունգինայի հետ, որին էլ նվիրված է «Interlinear» - ի վերջին գլուխը:

Էնդեն ամուսնացած էր երկու անգամ , բայց երեխաներ չուներ: 1952 թվականի նախօրեին ընկերների մոտ երեկույթի ժամանակ նա հանդիպում է դերասանուհի Ինգեբորգա Հոֆմանին: Նրանք ամուսնացել են Հռոմում 1964 թվականին։ Հոֆմանը մեծ ազդեցություն ունեցավ ամուսնու գործունեության և կյանքի վրա ՝ հաճախ նրա հետ քննարկելով նրա ձեռագրերը: Նրանց ամուսնությունը ավարտվեց 1985 թվականին, երբ 63-ամյա Հոֆմանը մահացավ թրոմբոէմբոլիզմից: Երկրորդ անգամ Էնդեն ամուսնացավ 1989 թվականին ճապոնական գերմանուհի Մարիկո Սաթոյի հետ, ում հանդիպել էր 1976 թվականին: Դեռևս ամուսնությունից առաջ Էնդեի մի քանի գրքերՍաթոն թարգմանել էր ճապոներեն, իսկ 1977-1980 թվականների ընթացքում նրանք գերմաներեն թարգմանեցին Քենձի Միյաձավայի մոտ մեկ տասնյակ հեքիաթներ:

Էկրանավորումներ խմբագրել

°Ջիմ Բաթթոն (1974—1975) — մուլտսերիա

°Անվերջանալի պատմություն (կինոնկար) (1984)

°Մոմո (1986)

°Անվերջանալի պատմություն 2 (1989

°Անվերջանալի պատմություն 3 (1994)

°The NeverEnding Story (1995) — հեռուստանովել (2 եթերաշրջան)

°The Real Neverending Story (1999) — համակարգչային խաղ

°Վունշպունշ (2000) մուլտսերիալ

°Ջիմ Բաթթոն (2000-2001) - մուլտսերիալ (1 եթերաշրջան)

°Անվերջանալի պատմություն (2001) - հեռուսատնովել (1 եթերաշրջան)

°Մոմո (2001) - մուլտֆիլմ

°Ջիմ Պուգովկան և մեքենավար Լուկասը (2018)


Պարգևներ և մրցանակներ խմբագրել


Ազդեցությունը խմբագրել

Որոշ լրատվամիջոցներ 2018 թվականին «Մոմո» խաղի ի հայտ գալը կապում էին Մայքլ Էնդեի նույնանուն վեպի սյուժեի հետ:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Michael Ende». Planet Schule. 2008-02-20. Վերցված է 2016-11-07-ին.
  2. «GRIN - Michael Endes Kinderliteratur unter dem Einfluss Rudolf Steiners». www.grin.com. Վերցված է 2016-11-07-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են