Ճապոնական մոտիվները Բորխեսի ստեղծագործություններում

խմբագրել

20-րդ դարի ամենանշանավոր գրողներից և մտածողներից է Խ. Լ. Բորխեսը, ում աշխատանքները անցյալ դարի հոգևոր կյանքում նշանակալից հանգրվան են դարձել, իսկ այսօր շատ կարևոր հիմք են դարձել գրականության և հարակից ուղղությունների զարգացման մեջ: Արգենտինացի դասականի ստեղծագործությունները թարգմանվել և թարգմանվում են բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն, նրա աշխատանքները ավելի քան կես դար գտնվում են համաշխարհային գրականագիտության ուշադրության կենտրոնում, ուսումնասիրվում են մշակութաբանական, գաղափարական, բարոյական և փիլիսոփայական տեսանկյունից, ինչպես նաև առանձնացնում են` գեղարվեստական համակարգի ինքնատիպությամբ, ժանրային կազմով և բանաստեղծական նորարարությամբ։Գրողի գաղափարական և գեղարվեստական աշխարհը կլանում, հարաբերակցում և սինթեզում է արևմուտքի և արևելքի բազմազան մշակութային փորձը և ավանդույթները, իսկ նրա բազմամշակութային տեքստերը` իրենց սյուժեներով, պատկերներով և խորհրդանշական բովանդակությամբ, արտացոլում են Բորխեսի առանձնահատուկ հետաքրքրությունը արևմտյան առասպելների, արքետիպերի, կրոնական ուսմունքների, գրականության և փիլիսոփայության նկատմամբ ։

Բորխեսը, ընդունելով բուդդիզմի անկասկած նմանությունը իր բոլոր տեսակներով` ներառյալ զեն-բուդդիզմը և քրիստոնեությունը, իր հերթին, մատնանշում է դրանց մեջ նշանակալից, հիմնական տարբերությունը՝ վկայակոչելով դարբնի խրճիթի մի դրվագ, որտեղ Բուդդան` շրջապատված իր աշակերտներով,մահից առաջ վերջին անգամ քարոզում է նրանց.<<Ես թողնում եմ իմ ուսմունքը[1] ` կանխելով իմ անձի աստվածացումը, շեշտադրելով իմ էության պատրանքը և մահկանացու լինելս>>։ Քրիստոսը ասում է իր աշակերտներին, որ եթե նրանցից երկուսը հանդիպեն, Նա կլինի երրորդը, և այդպիսով ենթադրում է աստվածային իշխանության, նույնիսկ անտեսանելի, բայց անընդհատ վերահսկող ներկայությունը: Համաձայն բուդդիզմի հայեցակարգի, «միայն մոռանալով Աստծո մասին, մարդը պարադոքսալ կերպով հետևում է նրա կամքին։[2]

<<Ճապոնական մեղեդի>>[3] ` այն իր արտահայտությունն է գտնում 47 վիրավորների մասին հայտնի պատմության մեջ, որի արդար վրեժխնդրությունը գրավել է չար պաշտոնյային, որը մեղադրվում էր իր նախկին տիրոջ մահվան մեջ, որը Ակո աշտարակի տերն էր։ Մի շարք միկրոնովելներում հարգանքի տուրք է տալիս վարպետ Կոտսուկե-նո-Սուկեին, Փառունակության համաշխարհային պատմություն շարքից Բորխեսը տալիս է իր, ինչպես միշտ, հակիրճ և սահմանափակ փաստագրականությամբ անմահացած սխրագործության պատմությունը 100 վեպերի, մենագրությունների, դոկտորական ատենախոսությունների և օպերաների մեջ:

Հայտնի Իսեի ժամանակներից, անցյալ իրադարձությունների վերափոխման մեթոդը թույլ է տալիս ժամանակակից ճապոնական գրականության դասականին՝ Ակուտագավեյին, վերագրել իրադարձությունները անցյալին, պատմել դրանց մասին, որպես վաղուց անցած գնացած հնություն, պատմության առարկա դարձնելով «անսովոր իրադարձությունները։ [4] Բնական է, որ գրողը դիմել է հավատարիմ սամուրայ Տակումի-նո-Կամիի վրեժի պատմությանը (Օնսկի Կուրանոսկեն իր օրերից մեկում պատմվածքից), ինչպես և նշում է Բորխեսը, որպես գլխավոր խնդիր, որը իր առաջ դրել էր Ակուտագավան, նոր, հոգեբանական մեկնաբանում էր իրենց ժողովրդական ավանդույթների և սովորույթների մասին։[5]

  1. Բորխես, Խ․ Լ․ (2001). Էսսեներ 4-րդ հատոր. Արգենտինա: Ամֆորա. էջ 80. ISBN ISBN 978-3-540-00238-3. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. Ֆրոմ, Է (2011). Զեն-Բուդդիզմ և հոգեվերլուծություն. Նյու Յորք: Աստրել. էջ 47. ISBN ISBN 978-3-540-00238-3. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  3. Բորխես, Խ․ Լ (2001). Էսսեներ 4-րդ հատոր. Արգենտինա: Ամֆորա. էջ 309. ISBN ISBN 978-3-540-00238-3. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  4. Ստրուգացսկի, Ա (1976). Ակուտագավա Րյունեսկեի նովելները. Մոսկվա: Արտ․ Գրակ. էջ 13. ISBN ISBN 978-3-540-00238-3. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  5. Բորխես, Խ․Լ (2001). Հատոր 2. Արգենտինա: Ամֆորա. էջ 28. ISBN ISBN 978-3-540-00238-3. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)