ԳրականությունԽմբագրել

Ռադիոալիքների տարածման տեսության հիմունքներըԽմբագրել

Ռադիոալիքների տարածման տեսակետից մթնոլորտը բաժանվում է երեք մասի՝ ներքնոլորտ (տրոպոսֆերա) ( Երկրի մակերևույթից մինչև 10...15կմ ), վերնոլորտ (ստրատոսֆերա) (10 ...15 կմ մինչև 60 կմ ), իոնոլորտ ( իոնոսֆերա ) ( 50 ...60կմ մինչև մոտավորապես (15...20)103 կմ :


Ռադիոալիքների տարածումը ներքնոլորտումԽմբագրել

Ներքնոլորտ կոչվում է մթնոլորտի ցածր շերտը, որը գտնվում է անմիջապես Երկրագնդի մակերեսին կից և տարածվում է մինչև 8..10 կմ- բևեռային գոտիներում, մինչև 10...12 կմ -չափավոր և մինչև 16...18 կմ ՝ արևադարձային գոտիներում։ Ներքնոլորտն ունի իր մեջ պարունակող գազերի այնպիսի անփոփոխ հարաբերական բաղադրություն, ինչպիսին` Երկրագնդի մոտ է։ Բացառություն է կազմում ջրի գոլորշու քանակի պարունակությունը, որը կախված է օդերևութաբանական պայմաններից, և կտրուկ նվազումն է` բարձրությանը զուգընթաց։ Ներքնոլորտի կարևոր հատկությունը ջերմաստիճանի նվազումն է բարձրությանը զուգընթաց։ Այդ նվազման պատճառն այն է, որ ներքնոլորտը համարյա թափանցիկ է Արևի ճառագայթների համար և, բաց թողնելով այդ ճառագայթները, համարյա չի տաքանում։ Արևային էներգիայի հիմնական հոսքը կլանում է Երկրագնդի մակերևույթը։ Երբեմն օդի խոնավությունը բնութագրվում է, այսպես կոչված, տեսակարար խոնավությամբ ( արտահայտված՝ ջրի գրամը օդի կիլոգրամի հարաբերությամբ), կամ հարաբերական խոնավությամբ (արտահայտված տոկոսներով)։ Նորմալ ներքնոլորտային պայմաններին այժմ վերագրում են հետևյալ հատկությունները՝ Երկրագնդի մակերևույթի վրա - ճնշումը p=1013մբար, ջերմաստիճանը՝ T=15 C , հարաբերական խոնավությունը՝ S=60% ։

Բարձրության մեծությանը զուգընթաց՝ յուրաքանչյուր 100 մ մեկ ճնշումը փոքրանում է 12 մբար, իսկ ջերմաստիճանը՝ 0,550-ով։ 

Հարաբերական խոնավությունը պահպանում է իր արժեքը բոլոր բարձրությունների վրա։ Նորմալ ներքնոլորտը տարածում է մինչև 11կմ:

Ներքնոլորտի ռեֆրակցիայի երևույթըԽմբագրել

Ներքնոլորտի անհամասեռությունների ազդեցությունը երկրային ալիքների տարածման պայմանների վրա սերտորեն կապված է ներքնոլորտի ռեֆրակցիայի(լուսաբեկման) երևույթի հետ:Այդ երևույթի էությունն այն է, որ ներքնոլորտի տարասեռության հետևանքով լույսը տարածվում են ներքնոլորտում ոչ թե ուղղագիծ հետագծով, ինչպես համասեռ միջավայրում , այլ որոշ աստիճանով կորացած: Ուլտրակարճ ռադիոալիքները նորմալ ներքնոլորտում ենթարկվում են ավելի ուժեղ բեկման, քան լուսային ճառագայթները կամ օպտիկական տիրույթի էլեկտրամագնիսական ալիքները:Դա բացատրվում է նրանով, որ ջրի մոլեկուլները, որոնք ունեն կայուն դիպոլային մոմենտ, իրենց որոշակի զանգվածի պատճառով շատ բարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության տակ չեն հասցնում փոխել իրենց կողմնորոշումը: Ներքնոլորտային ռեֆրակցիան, որը տեղի է ունենում նորմալ ներքնոլորտում, կոչվում է նորմալ ռեֆրակցիա:

Էլեկտրադինամիկա և ռադիոալիքների տարածում(ուսումնական ձեռնարկ), Սարգսյան Ա.Խմբագրել