Վագր (լատիներեն՝ Panthera tigris), կատվազգի գիշատիչ։ Հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին։ Բայց Չափահաս Արու սիբիրյան վագրը Թաթի մի հարվածով (մի չափալախով) կարող է անգամ ձի սպանել ։ Վագրերը կարող են մինչև 4 մետրից մինչև 5 մետր բարձրությամբ ցատկեր կատարել, կենդանիները հազվադեպ են կարող փրկվել վագրի ճանկերից և ճիրաններից կամ մագիլներից։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ կամ ցեղատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 20-րդ դար 1940―թվականից 1960―1970 թվականներ, երկրորդ կեսի ժամանակաշրջանում։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–5 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։