Գրանդ Քենդի
Պատկեր:Գրանդ Քենդի.jpg
ՏեսակՇոկոլադ և հրուշակեղեն արտադրող ընկերություն
Այլ անվանումGrand Candy
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հասցե0061, ք. Երևան, Մասիսի փ. 31, Հայաստանի Հանրապետություն(+37410) 44 56 63
ՓողոցՄասիսի փողոց 31
Պաշտոնական կայք

Գրանդ Քենդի, հայկական շոկոլադ և հրուշակեղեն արտադրող ընկերություն, որն այսօր Հայաստանի սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին, Հրանտ Վարդանյանի կողմից[1][2]։

2000 թվականին "Գրանդ Քենդի" ընկերությունում աշխատում էր ընդամենը 600 մարդ[3], արտադրության և վաճառքի ծավալները տարեցտարի ավելացնելով՝ ընկերությունում տառեց տարի ավելանում էին աշխատողների քանակը։ Ֆիրման գործարկել է կարամելի, ապա՝ կոնֆետի արտադրամասերը: Երկու արտադրամասերում արտադրվում էր 100 անվանում հրուշակեղեն[4]:

"Գրանդ Քենդին" Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է հրուշակեղենի շուկայի 40 տոկոսից ավելին[5]: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցնել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար միանգամայն նոր արտադրատեսակներ[6]:

Պատմություն խմբագրել

"Գրանդ Քենդի" ընկերությունն արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: "Գրանդ Քենդին" միակ գործարանն է Անդրկովկասում, որն զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ:

Հրուշակեղենի առաքումն իրականցվում է 270 բեռնատար ավտոմեքենաներով սեփական մանրա-մեծածախ ցանցով, Հայաստանի Հանրապետության 8 շրջաններում տեղակայված բազաներով, 29 ֆիրմային խանութներով՝ այսպիսով սպասարկելով ցանցային, մեծածախ և մանրածախ սննդի առևտրով զբաղվող 8.450 կետ: Այսօր "Գրանդ Քենդին" անմիջականորեն մատակարարում է Հայաստանի առևտրի կետերից 99.9 տոկոսին:

"Գրանդ Քենդի" ընկերության արտադրությունը հավաստագրված է ISO 9001:2008 որակի կառավարման և ISO 22000:2005 սննդի ապահովության կառավարման չափանիշներով: "Գրանդ Քենդի" ընկերության արտադրանքի առավելությունն ու բարձր որակի գրավականը բացառապես բնական հումքն է, ինչպես օրինակ՝ կակաո մթերքը և կաթնամթերքը, ընկուզեղենը և թարմ մրգերից պատրաստված կիսաֆաբրիկատները: Չնայած այս հումքատեսակների բարձր գնին՝ ընկերությունը բացառում է փոխարինող նյութերի և արտադրության մեջ արհեստական հավելումների օգտագործումը: "Գրանդ Քենդիի" գերակա խնդիրը հաճախորդների առողջությունն է: Դա է պատճառը, որ արտադրության մեջ օգտագործվող բոլոր բաղադրամասերը մանրազնին ստուգման են ենթարկվում նրա կենտրոնական լաբորատորիայում, որը հավատարմագրված է ISO 17025 ստանդարտի համաձայն, իսկ ձեռնարկության որակի վերահսկողության բաժինն ապահովում է արտադրանքի բարձր և կայուն որակը:

2001 թվականին, իտալական հոսքագծերով զինված, "Գրանդ Քենդին" իր սպառողներին ներկայացել է նաև պաղպաղակի արտադրությամբ:

2006 թվականին "Գրանդ Քենդին" հիմնել է գոֆրոստվարաթղթե արկղերի սեփական արտադրությունը:

2007 թվականին ընկերությունը հիմնադրվել է գերմանական սարքավորումներով զինված օֆսեթ տպագրություն իրականացնող տպարանը:

2008 թվականին հիմնադրել է սուրճի` ժամանակակից տեխնոլոգիաներով և իտալական սարքավորումներով հագեցած արտադրությունը: Դրա համար որպես հումք օգտագործվում են "արաբիկա" և "ռոբուստա" սուրճերի ամենաբարձրորակ տեսակները:

2010 թվականին "Գրանդ Քենդին" սկսել է արտադրել խմորեղեն, որը միանգամից սպառողների բարձր գնահատականին է արժանացել: Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է դարձել արտադրական պայմաններում "տնական" խմորեղեն պատրաստել:

2012 թվականին "Գրանդ Քենդին" ձեռնամուխ է եղել ալյուրի արտադրության: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների շնորհիվ ընկերությունն այսօր լավագույն որակական հատկանիշներ ունեցող ալյուր է արտադրում:

2016 թվականին ընկերությունում շահագործման է հանձնվել գերմանական գերժամանակակից սարքավորումներով հագեցած ֆլեքսոգրաֆիկ տպագրություն իրականացնող տպարանը:

Սարքավորումների պարբերական թարմացումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը ընկերությանը հնարավորություն է ընձեռում շուկայի փոփոխություններին արագորեն արձագանքելու և առաջատարի դիրքերը պահպանելու:

2010 թվականի սեպտեմբերի 10-ին "Գրանդ Քենդի" ընկերությունը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել` "Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ" անվանակարգում, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սա Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդն է:

2000 թվականին սկսվել է "Գրանդ Քենդի" ընկերության ֆիրմային խանութների ցանցի ստեղծումը. դրանցից առաջինը "Պոնչիկանոցն" է: Այսօր ՀՀ տարածքում գործում են 29 ֆիրմային խանութներ, որոնցից 21-ը, ներառյալ 10 խանութ-սրճարանները, Երևանում են գտնվում:

"Գրանդ Քենդին" առանձնանում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ համախմբված հմուտ աշխատակազմ է ձևավորվել: "Գրանդ Քենդին" այսօր տեղական արտադրության ոլորտում Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գործատուն է և 3200 աշխատակից ունի: Նրա ողջ անձնակազմը, սեփականատիրոջից մինչև շարքային աշխատող, առաջնորդվում է մեկ կարգախոսով՝ "Մեր որակը մեր հպարտությունն է":

Արտադրանք խմբագրել

Կարամել և դրաժե խմբագրել

Կարամելի տեսականին շատ բազմազան է՝ բաղկացած  42 անուն արտադրանքից, որի մեջ ընդգրկված են  սառնաշաքարային, մրգային,  կաթնային, ընկուզի, պոմադային միջուկով  և  շոկոլադապատ տեսակներ, ինչպես նաև անուշահամ իրիս: Կարամելի արտադրության մեջ օգտագործվում է բացառապես բնական որակյալ հումք՝ շաքարավազ, մաթ,  ընկուզեղեն, կաթնամթերք, կակաո մթերք, թարմ մրգերից պատրաստված խյուս և չրեր:

Դրաժեի տեսականին ընդգրկում է 25 անուն արտադրանք, որոնք բաժանվում են 2 տեսակի՝ շոկոլադապատ և շաքարային ջնարակով պատված: Տեսականու մեջ, որպես առաջնային հումք,  օգտագործվում են բարձրորակ նուշ, գետնանուշ, պնդուկ, ընկույզ,  արևածաղկի սերմեր, չամիչ, կոկոսի քերուկ, քունջութի սերմեր, որոնք պատված են բնական կակաո-հատիկավորից պատրաստված ջնարակով: Առանձնահատուկ են շոկոլադե ջնարակով պատված մրգերի չրերը:

Պատկեր:Արտադրամաս.jpg
Շոկոլադի արտադրամաս

Շոկոլադ խմբագրել

Ապրանքատեսականին բաղկացած է 58 անուն պոմադային, պրալինե, վաֆլե և կրեմային շոկոլադե կոնֆետներից՝ ջնարակապատ շոկոլադով, որն ստացվում է տարբեր երկրներից ներկրվող կակաո հունդերի համային փնջերի բացառիկ համադրման արդյունքում: Ապրանքացանկի մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում նրբահամ տրյուֆելները և 4 տեսակի շոկոլադե կրեմները՝ ավանդական և վանիլային համերով, ինչպես նաև գետնանուշի և պնդուկի հավելումներով:

Տեսականին ներառում է 120-500 գր քաշով 37 անուն կոնֆետների ամենաբազմազան միջուկներով պատրաստված ընտրանի՝ կակաո մթերքներից, կոկոսի քերուկից և ընկուզեղենից: Տեսականին պարունակում է շոկոլադե սալիկներ, պոմադային, պրալինե, կրեմային կոնֆետներ, բազմատեսակ շոկոլադե կոնֆետներ, ինչպես նաև ձեռքով պատրաստվող 3 տեսակի բացառիկ կոնֆետներ:

Պատկեր:Շոկոլադե սալիկ.jpg
Գրանդ քենդիի արտադրած աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը
Պատկեր:Բատոնչիկ.jpg
Շոկոլադե կոնֆետներ

Տեսականին ներառում է 35 անուն շոկոլադե սալիկներ՝ պատրաստված բարձրորակ կակաո-հումքով և բնական զանազան հավելումներով: Այս բաժնում իր նրբաճաշակ համով և բարձր սննդային բարձր արժեքով առանձին տեղ է զբաղեցնում կաթնային շոկոլադը: Առանձնահատուկ է նաև 3 տարատեսակներից կազմված դառը շոկոլադե սալիկների տեսականին՝ 60%, 70% և 80% կակաո մթերքի պարունակությամբ:

Պատկեր:Գրանդ քենդի արտադրամաս.jpg
Գրանդ Քենդի արտադրամաս

Թխվածքներ խմբագրել

Տեսականին ներառնում է ընդհանուր առմամբ 83 անուն քաղցրահամ տորթ, հատային և քաշային  բազմատեսակ խմորեղեն: Այս ամենը արտադրվում է բացառապես բնական թարմ  հումքից, ինպիսիք են սերուցքային կարագը, բարձրորակ ալյուրը, հատընտիր ընկուզեղենը, թարմ հավկիթը, մեղրը, թարմ մրգերը, բնական շոկոլադը, կակաո փոշին և այլն: Տեսականին ընդգրկում է մրգային, մեղրային, ընկույզի և շոկոլադե հավելումներով 24 անուն ավանդական տորթեր, 27 անուն քաշային և 30 տեսակ հատային խմորեղեն: Հատուկ հանդիսությունների համար սպառողին են առաջարկվում նաև 20 հատ և 40 կտոր խմորեղեն պարունակող "Ֆուրշեթ" խմորեղենի հավաքածուները:

Տեսականին ներառնում է իրենց յուրահատուկ համով առանձնացող 30 անուն թխվածքաբլիթներ, որոնք պատրաստված են բարձրակարգ ցորենի ալյուրից՝ մրգային, շոկոլադե և կաթնային հավելումներով: Շոկոլադապատ տեսականին շոկոլադի սիրահարների առանձնահատուկ ընտրության հնարավորություն է ընձեռնում: Տեսականու մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև աղի ձողիկները, կրեմային միջուկով երկշերտ թխվածքաբլիթները, մանկական շարքի թխվածքաբլիթները, որոնք առավել հագեցած են կաթնային մթերքներով:

Բաժնում ներառված են շոկոլադե, ընկուզային, կաթնային, մրգային կրեմի  փափուկ շերտերով 20 անուն վաֆլիներ, որոնք նաև շոկոլադապատ են: Տեսականու մեջ առանձնանում են հատկապես շոկոլադե և վանիլային միջուկներով վաֆլե բարձիկներն ու գլանակները:

Պատկեր:JOYCO.jpg
JOYCO տեսականի

JOYCO շոկոլադ խմբագրել

2014 թվականին "Գրանդ Քենդի" ընկերությունն սկսեց "JOYCO" շոկոլադե կոնֆետների արտադրությունը` օգտագործելով չրեր և տարատեսակ ընկուզեղեն` պատված բարձրորակ շոկոլադով, ինչպես նաև` ելակի չիր պնդուկով, արմավի չիր պիստակով, սալորաչիր նուշով, թզի չիր ընկույզով, բալի չիր պնդուկով, դեղձի չիր նուշով և ծիրանաչիր ընկույզով:

"JOYCO" ապրանքանիշի տվյալ տեսականու հանդեպ սպառողների աննախադեպ հետաքրքրությունը նաև չրերով "JOYCO" այլ ապրանքատեսակների արտադրման համար խթան դարձավ:

2016 թվականին շոկոլադե կոնֆետների տեսականին համալրվեց այլ տեսակներով՝ հատուկ ԵԱՏՄ երկրների պահանջներին համապատասխան:

  Այսուհետ "JOYCO" ապրանքանիշով արտադրանքն սպառողը կարող է ձեռք բերել 79 տեսակի շոկոլադե կոնֆետներ, կարամել, դրաժե, վաֆլի, մրգանուշ, ռահատ-լոխում, սուրճ և յուրօրինակ դիզայն ունեցող կոնֆետատուփերով:

 "JOYCO"-ն բացառիկ որակի շոկոլադը գնահատողների համար է:

Պատկեր:Գրանդե սուրճ.jpg
Grand Candy սուրճ

Լոխում և մրգանուշ խմբագրել

արևելյան քաղցրավենիքը ներկայացված է 9 անուն նրբահամ տեսականինիով, որ արտադրվում է միայն բարձրորակ բնական հումքից:  Տեսականին ներառնում է վանիլային, ընկույզի հավելումներով և վարդի յուղով տեսակները:  Առանձնահատուկ է նաև կաթնային շոկոլադով ջնարակապատ տեսականին: Բոլոր տեսակները վաճառվում են թե՛ առանձին փաթեթավորմամբ, թե՛ հավաքածուի տեսքով։

Տեսականին իր մեջ ներառնում է 4 անուն գունեղ և քաղցրահամ արտադրանք՝ պատրաստված բարձրորակ հումքերից:  Առանձնահատուկ են նաև դառը և կաթնային շոկոլադով ջնարակապատ մրգանուշները:

Սուրճ և սառը թեյ խմբագրել

Տեսականին ներառնում է "արաբիկա" և "ռոբուստա" տեսակի ամենատարբեր բույրերով և համերով 33 անուն սուրճ, որ վաճառվում է  և՛ քաշային (աղացած և հատիկավոր) տարբերակով, և՛ 100-գրամանոց փաթեթավորմամբ: Սուրճը ներկրվում է աշխարհի 12 երկրներից:

Ընկերությունը նաև սառը սուրճ և 3 տեսակի սառը թեյ է արտադրում՝ դասական սև, կիտրոնով ու դեղձի համով:

Պատկեր:Պաղպաղակ.jpg
Պաղպաղակ

Պախպաղակ խմբագրել

Տեսականին պատրաստվում է անարատ կաթնային հումքից և ներառում է 78 անուն ապրանքատեսակ: Սերուցքային, շոկոլադե, մրգային և այլ բնական հավելումներով պաղպաղակներն արտադրվում են թե՛ քաշային, թե՛  հատային տարբերակներով: Յուրահատուկ տեղ են գրավում ջնարակապատ և ոչջնարակապատ էսկիմոները,  բրիկետները, պոլիէթիլենային տոպրակներով, պլաստիկե տարաներով ներկայացված տեսականին, ինչպես նաև վաֆլե բաժակով պաղպաղակները: Ի դեպ, վաֆլե բաժակներն ևս արտադրվում են ընկերության գործարանում: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հատուկ տոնական միջոցառումների համար նախատեսված պաղպաղակե տորթերը: Շուկայում նորույթ է նաև բնական վանիլի քերուկներով համեմված վանիլային պաղպաղակը:

Արտաքին հղումներ խմբագրել

Grand Candy ընկերության պաշտոնական կայքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Գրանդ Քենդի" ընկերությունն այսօր Հայաստանի սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին, Հրանտ Վարդանյանի կողմից։ Առաջինը գործարկվել է կարամելի, ապա՝ կոնֆետի արտադրամասերը․․․». grandcandy.am. Գրանդ Քենդի. Վերցված է 20.06.2019-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 161 (օգնություն)
  2. «Հրանտ Վարդանյան (գործարար)». 2019-04-21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «"Գրանդ Քենդի" ընկերությունում աշխատում էր ընդամենը 600 մարդ: Արտադրության և վաճառքի...». grandcandy.am. Գրանդ Քենդի. Վերցված է 20.06.2019-ին.
  4. «Այդ երկու արտադրամասերում արտադրվում էր 100 անվանում հրուշակեղեն: 2000 թվականին ...». grandcandy.am. Գրանդ Քենդի. Վերցված է 20.06.2019-ին.
  5. «"Գրանդ Քենդին" այսօր զբաղեցնում է Հայաստանի հրուշակեղենի շուկայի 40 տոկոսից ավելին...». Գրանդ Քենդի. 2019. Վերցված է 20.06.2019-ին.
  6. «Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցնել շուկայում` սպառողներին․․․». 2019. Վերցված է 20.06.2019-ին.