ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 53

Բիրագո Դիոպ (), սենեգալցի բանաստեղծ, գրող և աֆրիկյան ժողովրդական հեքիաթների բանահավաք:

Դեռ կենդանության օրոք կոչվել է Աֆրիկայի ամենահայտնի[1] ֆրանսախոս գրողներից մեկը և նեգրիտյուդ գրական շարժման առաջատար գրող[2]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Օուակամ քաղաքում, դաստիարակվել և մեծացրել է նրան մայրը, մանկուց սիրել է աֆրիկյան ժողովրդական հեքիաթներ[3]։ 1920 թվականին ստացել է կրթաթոշակ Սեն Լուի ֆրանսախոս քոլեջում սովորելու համար, որն այն ժամանակ Սենեգալի ֆրանսիական գաղութի վարչական կենտրոնն էր։ Այդտեղ տարվել է ֆրանսիական գրականությամբ և սկսել է գրել սեփական բանաստեղծությունները։ Սակայն նա ի սկզբանե ընտրել է բժշկի կարիերան։ 1920-ականների վերջին որոշ ժամանակ հոսպիտալում աշխատել է որպես բժշկի օգնական, իսկ հետո ընդունվել է Ֆրանսիայի Թուլուզի համալսարան, որտեղ սկսել է սովորել անասնաբույժի մասնագիտությունը։

Համալսարանում նա հանդիպել է Աֆրիկայի և Արևմտյան Հնդկաստանի ֆրանսիական գաղութների մի շարք այլ սևամորթ ուսանողների հետ, մասնավորապես՝ Լեոպոլդ Սենգորի, որի հետ 1930-ականների սկզբին ակտիվորեն մասնակցել է «նեգրիտյուդ» գրական շարժմանը: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես անասնաբույժ Արևմտյան Աֆրիկայի տարբեր ֆրանսիական գաղութներում, զուգահեռաբար զբաղվելով տեղի բնակչության շրջանում ժողովրդական հեքիաթների ակտիվ հավաքագրմամբ։ Նրա հավաքած հեքիաթների առաջին հրատարակությունը լույս է տեսել 1934 թվականին։

1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ստիպված է եղել երկու տարով տեղափոխվել Ֆրանսիա, բայց հետո վերադարձել է Աֆրիկա։ 1960 թվականից մինչև 1964 թվականը եղել է Թունիսում անկախ Սենեգալի առաջին դեսպանը՝ ընդմիջելով հեքիաթների հավաքագրումը մինչև 1970-ականների կեսերը:

Մահացել է 83 տարեկանում[4]։ Առավել հայտնի է ժողովրդական հեքիաթներով, սակայն նրա գրական ժառանգությունը ներառում է նաև 1925-ի և1960 թվականների միջև գրված լիրիկական պոեզիայի մի քանի ժողովածուներ, ինքնակենսագրություն և աֆրիկյան բանահյուսության մասին մի շարք հոդվածներ: Աֆրիկյան հեքիաթների ժողովածուների վերահրատարակման համար, որոնք սկզբնապես թողարկվել են 1947 և 1958 թվականներին, պարգևատրվել է Grand prix littéraire d ' Afrique noire գրական մրցանակով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Biography of Birago Diop", African Success». Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին. Վերցված է 2013-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Carol Brennan, Birago Diop Biography- Selected writings.
  3. Books and Writers. Արխիվացված է Մայիս 4, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  4. "Birago Diop, 83, Poet, Novelist and Diplomat", New York Times, November 29, 1989.
  5. (Ֆրանսերեն)"Biographie de Birago Diop", Soninkara.org, September 21, 2011. Արխիվացված 2013-04-15 archive.today

Արտաքին հղումներ խմբագրել