Ուիլլ Այսներ
Will Eisner
գրող
Կայքwilleisner.com

Ուիլլ Այսներ (լրիվ անունը Ուիլյամ Էրվին Այսներ, անգլ.՝ William Erwin Will Eisner, ), ամերիկացի նկարիչ, հրատարակիչ, սցենարիստ հրեական ծագում ունի:

Կենսագրությունը

խմբագրել

Ուիլլ Այսները — զարգացած և ազդեցիկ իլիուստրատոր էր, որին հաճախ գրաֆիկական վեպի համար անվանում էին «հայր»: Այսները կոմիկսներ սկսել է նկարել դեռ 1930-ականներին` Նյու Յորքում: Իր առաջին ստեղծագործությունը «Պայմանագիր Աստծո հետ» հրապարակել է 1938 թվականին: «Պայմանագիր Աստծո հետ» պատմվածքի հեղինակը պատմել է սեփական մանկության մասին: 1940 թվականին լույս տեսավ «Հոգի» լրագրային ծրագիրը, որի հիմնադիրը դարձավ Ուիլլ Այսները: Ծրագրում ընդգրկված էին երեք զավեշտական պատմություններ,որոնց գլխավոր հերոսը դարձավ դետեկտիվ Դեննի Կոլտը: «Հոգի»-ն ունեցել է հսկայական հաջողություն։ Ամենամեծ հաջողությունը լրագրային ծրագրին բերեցին դեդեկտիվի դիմակի տակ թաքնված սարկազմով կոմիկսները: Այն բանից հետո, երբ նա ավարտեց իր այս նախագիծը, Այսները` ընդհուպ մինչև 1970-ական թթ.հանդիսացավ առևտրային և կրթական զավեշտալի պատմությունների հրատարակիչն ու իլյուստրատորը: Այդ ժամանակ, երբ նրա «Հոգի» լրագրային ծրագիրը նորից բացվեց նոր սերնդի ֆանատների և արվեստագետների առջև `Այսները թողեց լրագրողի աշխարհը: Այսները թողել է հրատարակչության աշխարհը,որպեսզի կենտրոնանա ուսուցման և ստեղծագործական ծրագրերի վրա:

Նա աշխատել է նրանով, որը անվանել է «շարունակական արվեստ» և սկսել է ուսումնասիրել պամությունների և ավանդական կոմիկսների հնարավորությունները: Նրա գիրքը, 1978 թ-ին «Պայմանագիր Աստծո հետ» համարվել է առաջին գրաֆիկական վեպ — ժանր է, որի վրա Այսները աշխատել է մինչև իր կարիերայի ավարտը: Այլ գրաֆիկական վեպեր ներառում են «Շինարարություն» (1987), «Վերջին օրը Վիետնամում» (2000) և «Ֆեյգին- հրեա» (2003). Նա նաև հեղինակ է երկու գիտահանրամատչելի գրքերի` «Կոմիկսներ և հետևողական արվեստ» (1985) և «Գրաֆիկական պատմություն»(1996). Մահվանից առաջ Այսները ավարտել է «գրաֆիկական պատմություն» վեպը, սյուժեն- «Դավադրություն»: Գաղտնի պատմություններ «Սիոնի իմաստունների արձանագրություններից»:

1930-ականի վերջերին Այսներին և Ջերրի Իդջերին էին պատկանում «Էյզներ» և «Այգեր» ստուդիաները: Որը հետագայում հանդիսացավ սկզբնական տուն,աշխարհի ապագա լեգենդների` կոմիկսներ Բոբ Քեյնի (Բեթմենի ստեղծողը) և Ջեկ Քիրբի (Ստենա Լիի գործընկերը և Սարդ մարդու ստեղծողը) համար:

«Այսներ» մրցանակը հիմնադրվել է 1988 թ-ին և հանձնվում է արվեստի ներկայացուցիչների ամենամյա հանդիպմանը: Այն համարվում է ամենահարգված մրցանակներից մեկը, կոմիկսների շրջանում:

Սցենարիստ

խմբագրել
  • Վրիժառուն (2008), The Spirit, գիրք
  • Հոգին (TV) (1987 թ.), The Spirit, գիրք
  • Դող — թագուհին է ջունգլիներում (1984)
  • Անվադող: Թագուհին է ջունգլիներում (սերիալ) (1955)
  • Սև բազե: Անվախ եղիսաբեթ ազատության (1952)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել