Մասնակից:ԱրենՎարդանյան/Ավազարկղ
Մաքսիմ Վլադիմիրովիչ Երմակով (), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան և հենակետային կիսապաշտպան:
Կենսագրություն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրել«Դենաս» ֆուտբոլային դպրոցի սան (Կամենսկ-Ուրալսկ): 2008 թվականին Մանկական ֆուտբոլային լիգայի հավաքականի կազմում դարձել է Կ. Ի. Բեսկովի հուշամրցաշարի հաղթող և ընդգրկվել մրցաշարի խորհրդանշական հավաքականում[1]։ Ավելի ուշ տեղափոխվել է «Կրասնոդար» ակումբի ակադեմիա։ 2011-2012 մրցաշրջանից ի վեր նա ներգրավվել է երիտասարդական կազմի հանդիպումներին, միայն ցլերի դուբլի համար երիտասարդական առաջնությունում մասնակցել է 39 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: 2013 թվականի հունվարին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», որտեղ խաղացել է երիտասարդական կազմում և «Ֆարմ» ակումբում։ «Սպարտակ-2»-ի կազմում 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցել է երեք հանդիպման, իսկ երիտասարդական առաջնությունում երեքուկես մրցաշրջանի ընթացքում կարմիր-սպիտակների կազմում մասնակցել է 53 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:
2016 թվականի ամռանը հեռացել է «Սպարտակից» և տեղափոխվել լիտվական «Ստումբրաս»: Լիտվայի առաջնությունում նորամուտը նշել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին «Տրակայ»-ի դեմ խաղում՝ 64-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ռոբերտաս Վեժավիչուսի փոխարեն[2]։ Ընդհանուր առմամբ, լիտվական ակումբը 6 հանդիպում է անցկացրել երկրի առաջնությունում և մեկ խաղ Լիտվայի Գավաթում և 2016 թվականի մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է թիմից:
2017 թվականի օգոստոսի 1-ին տեղափոխվել է հայկական «Փյունիկ»[3], բայց արդեն տարեվերջին հեռացել է թիմից։
Կարիերան հավաքականում
Խաղացել է Ռուսաստանի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում, մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությունների ընտրական հանդիպումներին, խաղացել է նաև ստուգողական խաղերում[4]։ Դարձել է Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող[5]։
Նվաճումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2012/13
- Գրանատկինի Հուշամրցաշարի Հաղթող՝ 2013
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «IV-й Всероссийский турнир «Бесков и его команда» 2008». Արխիվացված է օրիգինալից 2017-07-04-ին. Վերցված է 2017-07-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «STUMBRAS VS. TRAKAI 1 — 4». Արխիվացված է օրիգինալից 2017-03-08-ին. Վերցված է 2017-07-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 22 (օգնություն) - ↑ Новички «Пюника» Արխիվացված է Մարտ 28, 2018 Wayback Machine-ի միջոցով:, NEWS.am (1 августа 2017)
- ↑ Спартаковцы успешно выступили за юношескую сборную России
- ↑ «Спартак» купил победителя Мемориала Гранаткина