Մասնակից:Ասյա Գասպարյան/Ավազարկղ

Ասյա Գասպարյան/Ավազարկղ

Չարլզ Հոմեր Հասքինս, (անգլ.՝ Charles Homer Haskins, ) ամերիկացի պատմաբան-միջնադարագետ, ԱՄՆ-ում այս գիտության առաջամարտիկներից մեկը: Եղել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի խորդարանականը, որի հետ մասնակցել է 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսին: Նրա ամենահայտնի աշխատանքը «The Renaissance of the Twelfth Century» աշխատությունն է (1927): 1902 թվականից եղել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և դեկան:

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, սովորել է նաև Փարիզում և Բեռլինում: 1890 թվականին իր մայր բուհում ստացել է փիլիսոփայության և պատմության դոկտորի կոչում: Նույն տարվանից սկսած դասավանդել է Վիսկոնսինյան համալսարանում, 1892 թվականից եղել է համալսարանի պրոֆեսոր, իսկ 1892-1902 թվականներին` եվրոպական պատմության ամբիոնի վարիչ: 1902 թվականից սկսել է դասախոսել Հարվարդի համալսարանում, որտեղ դասավանդել է մինչև 1931 թվականը: 1920-26 թվականներին եղել է Գիտական ընկերությունների ամերիկյան խորհրդի առաջին նախագահ: 1922 թվականին դարձել է Ամերիկյան պատմական ասոցիացիայի նախագահ:

Եղել է միջնադարյան ինստիտուտների` համալսարանների ու կառավարությունների պատմաբան:

Նրա ամենահայտնի ուսանողը Ջոզեֆ Սթրեյերն է:

Նրա որդին նույնպես դարձել է պրոֆեսոր:

1940 թվականից ի վեր Միջնադարի ամերիկյան ակադեմիան շնորհում է նրա անվան մեդալ: 1982 թվականին հիմնադրվել է նրա անունը կրող կազմակերպություն:

Ըստ ռուս գիտնական Պ. Ուվարովի, Հասքինսն «այն մարդն է, ով ԱՄՆ-ում սեր է սերմանել եվրոպական միջնադարի հանդեպ»[1]:

Գիտական աշխատանքներ խմբագրել

Մենագրություններ խմբագրել

Հոդվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել