Մասնակից:Անուշ Խաչ/Ավազարկղ 4

Նորերից մեկը
Ժանրպատմվածք
ՀեղինակՇիրվանզադե
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակչություն«Գործ» ամսագիր
Հայերեն հրատ.1884 թվականին
Թվային տարբերակtert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/shirvanzade_erker4_1959.pdf

Նորերից մեկը, Շիրվանզադեի՝ հասարակության վերափոխմանը նվիրված պատմվածքներից է, որը հրատարակվել է 1884 թվականին:

Տպագրության պատմություն

խմբագրել

Շիվանզադեի «Նորերից մեկը» պատմվածքը առաջին անգամ տպագրվել է 1884 թվականին «Գործ» հանդեսի 1-ին համարում՝ «Երևում են» խորագրով։ Հետագայում հեղինակը լրջորեն վերամշակել է պատմվածքը և լույս ընծայել չորսհատորյակի 2-րդ հատորում՝ 1903 թվականին վերանվանելով «Նորերից մեկը»[1]։

Մտավորականության և հասարակության շիրվանզադեական ընկալումներ

խմբագրել

Շիրվանզադեն, հասարակության վերափոխման մեջ կարևորելով անհատի խնդիրը, մտավորականին է համարում առաջընթացի կրող անհատը։ Բայց իրականության մեջ առաջադիմության այդպիսի նվիրյալներ տեսանելի չեն։ Մտավորականի մի տեսակը ստիպված է լինում հարմարվել, կեղծել, դառնալ կապիտալի կցորդ՝ գոյությունը պահպանելու անհրաժեշտությամբ։ Մտավորականության երկրորդ տեսակը չի ենթարկվում այդ պարտադանքներին, բայց այնքան ուժեղ չէ, որ ներգործուն ազդեցություն ունենա հասարակական առաջընթացի վրա։ Եվ այդպես նա դուրս է մնում կյանքի շարժումից, դառնում ավելորդ: Շիրվանզադեն առաջիններից մեկը եղավ, որ անդրադարձավ արևմտյան և հատկապես ռուս գրականության մեջ տարածված «ավելորդ մարդու» կերպարին[2]:

Սյուժե

խմբագրել

Պատմվածքի հերոսը երիտասարդ Քամալյանն է, ով ավարտել է գիմնազիան և նվիրվել ինքնակրթությանը: նա շարունակ մտածում է կյանքի նպատակի մասին, որը մարդկային կյանքի հենարանն է: Նա գրում է հիշատակարան, որը տանջում է նրան, հիշեցնում նրան իր պախարակելի անցյալը: Նա հիմա է հասկանում մոր խոսքերը, երբ խրատում էր որդուն, որ խնայի իրեն: Նա անդադար շրջում է սենյակում, վերլուծում իր անցած կյանքը՝ ափսոսալով իր ապրած օրերը: Նա հիմա 25 տարեկան է, և 25 անիմաստ տարիներ նա վատնել է անկանոն ընթերցանության վրա՝ մտածելով, որ այն կրթվելու լավագույն տարբերակն է: Բայց հիմա նա իրեն ոչինչ է զգում, որը այլևս չի կարողանում ապրել իր կյանքով, իսկ դրա մեղավորը այն երեսուն թերթից բաղկացած ձեռատետրն է: Նա հարբում է, քանի որ դատարկության զգացումը տիրել է իրեն: Նա կատաղած խառնում է հանգած կրակը և ձեռատետրը գցում կրակի մեջ, հետո՝ սեղանի մյուս գրքերը: Քիչ հետո, հասկանալով արածի լրջությունը, գոռում է անզորությունից: Հաջորդ օրը նա հիվանդանում է[3]:

Հերոսներ

խմբագրել

Քամալյան- գրող, հասարակական գործիչ

Քեթևան- տան տերը[3]

Գաղափարական բովանդակություն

խմբագրել

Պատմվածքում Շիրվանզադեն բարձրացնում է մտավորական մարդու կյանքի խնդիրները[3]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թամրազյան, Հրանտ (1978). Շիրվանզադե (Կյանքը և գործը). Երևան: ԵՊՀ հրատ. էջեր 130:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Սաֆարյան, Վազգեն (2022). 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականություն. Երևան: ԵՊՀ հրատ. էջեր 92-93:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. 3,0 3,1 3,2 (PDF) https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/shirvanzade_erker4_1959.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)